Չարլի ԷքսՍիԷքս

(Վերահղված է Charli XCXից)

Շարլոտա Էմմա Էյթչիսոն (անգլ.՝ Charlotte Emma Aitchison, ծնվ. 1992 թ. օգոստոսի 2, Քեմբրիջ), ավելի հայտնի է որպես Չարլի ԷքսՍիԷքս (անգլ.՝ Charli XCX), բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ։ Իր դեբյուտային «14» կոչվող ստուդիական ալբոմը նա հրապարակել է 2008 թվականին, սակայն վաճառքի դուրս գալու համար այն երբեք չի թողարկվել։ 2010 թվականին իր դեբյուտային «You're the One» մինի ալբոմի «Stay Away», «Nuclear Seasons» և «You're the One» սինգլները թողարկելու համար, նա պայմանագիր է կնքում This Is Music և IAMSOUND Records լեյբլների հետ, սակայն մինի ալբոմը թողարկվում է 2012 թվականի հունիսին։ Իր «True Romance» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը նա թողարկել է 2013 թվականի ապրիլի 12-ին, իսկ «Sucker» անվանումը կրող նրա թվով երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։

Չարլի ԷքսՍիԷքս
Չարլին 2014 թվականի նոյեմբերի 26-ին Սիդնեյում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCharli XCX
Ի ծնե անունՇարլոտա Էմմա Էյթչիսոն
Ծնվել էօգոստոսի 2, 1992(1992-08-02)[1][2] (31 տարեկան)
Քեմբրիջ, Քեմբրիջշիր
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերՓոփ փանկ, էլեկտրոփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլOrgy Music, This Is Music, Asylum Records, Atlantic Records, IAMSOUND Records, Vroom Vroom Recordings
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Bishop's Stortford College?
Կայքcharlixcxmusic.com
 Charli xcx Վիքիպահեստում

Չնայած իր սեփական թողարկումներով Չարլին հաջողակ կատարող է, սակայն նրա մասնակցությամբ ամենահաջողված երգերը (Icona Pop-ի «I Love It» և Իգի Ազալիայի «Fancy») այլ կատարողների են պատկանում։ Որպես անհատ կատարող նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2014 թվականին, իր «Boom Clap» երգի թողարկումից հետո։

Կատարողական արվեստ

Չարլիի երգերը հիմնականում փոփ փանկ[3][4] և էլեկտրոփոփ[5] ժանրերի են, սակայն նաև ներառում են տարրեր դարքվեյվ[6], ինդատրոնիկա[7] և վիտչ հաուս[6] ժանրերից։ Նրան ոգեշնչող կատարողների թվին են պատկանում Դեբի Հարին և Էմինեմը[8]։ Չարլին նշել է, որ լավագույն արտիստները նրանք են, ովքեր անընդհատ փոխում են իրենց ոճը, իսկ ըստ Չարլիի՝ այդ արտիստների թվին են պատկանում Մադոննան և Դեյվիդ Բոուին[9]։ Չարլիի երաժշտական ոճը համեմատել են Սյու Սյուզիի և Մադոննայի 1980-ականների երաժշտության հետ[10]։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ երազում է համագործակցել Բյորկի, Քեյթ Բուշի և Դայոն Ուորվիքի հետ[8]։ Չարլիին ոգեշնչող կատարողների թվին են պատկանում նաև Բրիթնի Սփիրսը, Ավրիլ Լավինը, Լիլ Ուեյնը, Uffie-ը և Բրուք Քենդին, ինչպես նաև Spice Girls, Weezer, The Hives և Ramones խմբերը[11][12][13][14][15][16]։

Երգչուհին տարբեր հարցազրույցներում նշել է, որ իր բեմական կեղծանվան մեջ օգտագործվող «XCX» մասնիկը իր մեջ որևէ առանձնահատուկ նշանակություն չի պարունակում և դա միայն ներկայացնում է այն ամենը, ինչ նա կատարել է մինչև այժմ[17]։ Երգչուհին ընտրել է դա, քանի որ կարծում է, որ այն պարզապես «հնչում է գրավիչ»[17]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«14»
  • Թողարկված։ 2008
  • Ֆորմատներ։ CD
  • Լեյբլ։ Orgy Music
«True Romance»
«Sucker»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 15, 2014
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Neon Gold Records, Atlantic Records
«CRASH»
  • Թողարկված։ 2022
  • Ֆորմատներ։ CD
  • Լեյբլ։ Asylum Records, Atlantic Recording Corporation , Warner Music Group

Մինի ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«iTunes Festival: London 2012»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 10, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Warner Music Group
«Vroom Vroom»
  • Թողարկված։ Փետրվարի 26, 2016
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Vroom Vroom Recordings, Atlantic Records

Միքսթեյպներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«Heartbreaks and Earthquakes»
  • Թողարկված։ Հունիսի 12, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Super Ultra»
  • Թողարկված։ Նոյեմբերի 7, 2012
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի ԷքսՍիԷքս» հոդվածին։