Ավրիլ Լավին

Ավրիլ Ռամոնա Լավին[9], (անգլ.՝ Avril Lavigne, սեպտեմբերի 27, 1984(1984-09-27)[1][2][3][…], Բելվիլ, Hastings County, Օնտարիո, Կանադա), կանադացի երգչուհի[10], երգահան, դիզայներ, դերասանուհի։ Նրա դեբյուտ ալբոմը՝ Let Go, հեռարձակվել է 2002 թվականին, որից վաճառվել է 16 միլիոն կրկնօրինակ[11]։Երգչուհու վերջին աշխատանքներից են՝ Under My Skin(2004) և The Best Damn Thing(2007)։ Այդ երգերը գլխավորում էին համաշխարհային ճանաչում ունեցող տրամագրերը, այդ թվում՝ ամերիկական Billboard 200[12]։

Ավրիլ Լավին
Բնօրինակ անունAvril Lavigne
Ի ծնե անունֆր.՝ Avril Ramona Lavigne
Ծնվել էսեպտեմբերի 27, 1984(1984-09-27)[1][2][3][…] (39 տարեկան)
Բելվիլ, Hastings County, Օնտարիո, Կանադա
Երկիր Կանադա[4] և  Ֆրանսիա[5][4]
Ժանրերալտերնատիվ ռոք, փոփ փանկ, փոփ ռոք, Փոսթ-գրանջ և սոֆթ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, բարեգործ, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, նորաձևության դիզայներ և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնlight-lyric soprano?
Գործիքներկիթառ, վոկալ, դաշնամուր և հարվածային համակարգ
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Epic Records, Elektra Records, DTA Records?, BMG իրավունքների կառավարում, RCA Records և Բերտելսմանի երաժշտական խումբ[6][7]
ԿրթությունNapanee District Secondary School?
ԱմուսինDeryck Whibley? և Chad Kroeger?
Պարգևներ
Կայքavrillavigne.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Avril Lavigne Վիքիպահեստում

Ավրիլ Լավինի հինգ երգերը՝ «Complicated», «Sk8er Boi», «I’m With You», «My Happy Ending» և «Girlfriend» զբաղեցնում էին համաշխարհային տրամագրերի առաջին հորիզոնականները։ Ամբողջ աշխարհում վաճառվել է Լավինի ալբոմների ավելի քան 30 միլիոն կրկնօրինակները[13]։ 2011 թվականի հունվարի ժամանակահատվածով նա եղել է ԱՄՆ-ի ամենահայտնի երգչուհիներից մեկը, 11.5 միլիոն վաճառված ալբոմներով[14]։ Billboard ամսագիրը Լավինին գնահատել է 10-րդը, 2000 արտիստներից, և այդպես 28-րդը՝ ըստ առևտրային հաջողության[15][16]։

Լավինի չորրորդ ալբոմը՝ Goodbye Lullaby, թողարկվել է 2011 թվականի մարտին[17][18]։ Նրա հինգերորդ ալբոմ վաճառքի է հանվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին[19]։Երաժշտական կարիերային զուգահեռ Ավրիլ Լավինն զբաղվում է դիզայնով և կինեմատոգրաֆիական գործունեությամբ։ 2006 թվականին նա ձայնել է «Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի հերոսին և նկարահանվել է «Ֆասթֆուդի ազգը» ֆիլմում։ 2008 թվականին Լավինը ներկայացրել է իր հագուստի լինիան՝ Abbey Dawn անունով, իսկ 2009-2011 թվականներին թողարկեց «Black Star»-ը, «Forbidden Rose»-ն և «Wild Rose»-ը։

Մանկությունը

Նապանիի գլխավոր փողոցը - քաղաքը, որտեղ անցել է Ավրիլ Լավինի վաղ տարիներրը

Ավրիլ Ռամոնա Լավինը ծնվել է Օնտարիոյի Բելվիլ քաղաքում[20], աշխատավորներ՝ Ջուդիտ Ռոզանի և Ժան-Կլոդ Լավինի ընտանիքում[21][22]։ «Avril» անունը(ֆրանսերեն` ապրիլ) որոշել է նրա հայրը(ֆրանսականադացին)[23]։ Ավրիլն ունի իրենից մեծ եղբայր(Մետյուն) և փոքր քույր(Միշելը)[24]։ Երկու տարեկանում նա արդեն երգում էր եկեղեցական երգեր իր մոր հետ։ Երբ նա հինգ տարեկան էր, նրանց ընտանիքը տեղափոխվեց Նապանի, Օնտարիո, հիսուն հազար բնակչություն ունեցող քաղաք[20][23][25][26]: Նա չէր սիրում սովորել (երբեմն նրան դուրս էին հանում դասարանից վարքի պատճառով), բայց ծնողները փորձում էին ի կատար ածել իրենց աղջկա` երգչուհի դառնալու ցանկությունը։ Հայրը նրան նվիրեց միկրոֆոն, հարվածային և ստեղնային գործիքներ, որոշ գիտարներ և պատրաստեց ստուդիա նկուղում։ 14 տարեկանում ծնողները ուղեկցում էին նրան կարաոկե[27]` երգելու։ Լավինը այդպես կատարում էր նաև գյուղական շուկաներում, որտեղ երգում էր կանտրի-երգահաններ Հարտ Բրուկսի, The Dixie Chicks-ի և Շանայի Տվեյնի երգերը։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսեց գրել իր երգերը, որոնցից առաջինը սիրո մասին էր և վերնագրված էր «Can’t Stop Thinking About You»[28]:1998 թվականին[26] հաղթելով ռադիոյի մրցույթում՝ Լավինը երգեց Շանայի Տվեյնի հետ Scotiabank Place բեմում «What Made You Say That» երգը[23]։ Լավինը ասել էր նրան, որ պատրաստվում է դառնալ «հայտնի երգչուհի»[20]։ Ներկայացման ժամանակ՝ Lennox սիրողական թատրոնում, նրան տեսավ տեղական ֆոլկ-երգահան Սթիվեն Մէդը և հրավիրեց նրան երգել վոկալ շարք իր «Touch the Sky» երգում, 1999 թվականի Quinte Spirit ալբոմից։ Ավելի ուշ նա կատարեց «Temple of Life» և «Two Rivers» երգերը, 2000 թվականի My Window to You ալբոմից։ 1999 թվականի դեկտեմբերին, Օնտարիոյի Կինգստոն քաղաքի Chapters խանութում կատարելով կավեր-տարբերակի կանտրի-երգը, նա ծանոթանում է իր առաջին մենեջերի` Կլիֆֆ Ֆաբրիի[20][23] հետ։ Ֆաբրին ուղարկեց Լավինի վիդեոսկավառակները տնային ձայնագրությամբ, որոշ պոտենցիալ պրոդյուսերների, և սկսնակ երգչուհին հանդիպեց դրանցից մի քանիսի հետ[29]։ Մարկ Ջոուէտը Netwerk ընկերությունից հանդիպեցրեց նրան Պիտեր Զիցցոյի հետ, ում հետ էլ նա գրեց իր «Why» երգը։ Մի անգամ Նյու-Յորք գնալու ժամանակ Լավինին նկատեցին Arista Records-ի մենեջերները[29]։

Երաժշտական կարիերա

2000-2003. Let Go

2002 թվականի փետրվարի 9-ի համերգի ժամանակ

2000 թվականի նոյեմբերին Կեն Կրոնգարդը[25], ով տաղանդների որոնման բաժնի պետ էր, Լավինի համար կազմակերպել էր լսումներ Մանխետտենում՝ Պիտեր Զիցցոյի ստուդիայում և հրավիրել էր Անտոնիո «L.A.» Ռեիդին, ով այդ ժամանակ գլխավորում էր Arista Records-ը։ 15 րոպե լսելուց հետո Ռեիդն ստացավ ուժեղ տպավորություն և միանգամից առաջարկեց $1, 25 միլիոն արժողությամբ գործարք երկու ալբոմների թողարկման համար և առաջխաղացում $900 հազարի[23][26]։ Հենց այդ ժամանակ Ավրիլը բնականաբար տեղավորվելկ էր սկեյթ վարողի ոճում, այդ տեսքը օգտագործվել էր իր առաջին ալբոմի և տեսահհոլովակների ոճում։

Ավրիլը հետաքրքրվում էր սկեյտբորդինգով, դասերի նկատմամբ անտարբեր էր, ստորագրելով պայմանագիրը, դուրս եկավ դպրոցից, որպեսզի լրջությամբ զբաղվի երաժշտությամբ[25]։ « Ես չէի պատրաստվում հրաժարվել այդպիսի առաջարկից։ Ես ամբողջ կյանքում ձգտել եմ դրան։ Իմ ծնողները գիտեին, որ ինչքան էի ես դա ուզում և ինչքան երկար դրան ձգտել»[28][30], - հիշում է նա։

Ավրիլի Let Go դեբյուտային ալբոմը թողարկվեց 2002 թվականի հունիսի 4-ին և Billboard 200[12] վարկանշային աղյուսակում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Ալբոմը գլխավորում էր Ավստրալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի վարկանշային աղյոււսակները(Լավինը դարձավ իր ժամանակի ամենաերիտասարդ երգչուհին, ով գլխավորում էր UK Albums Chart[31][32][32])։ Տարվա վերջում ալբումը դարձավ չորս անգամ պլատինային սկավառակի մրցանակակիր ԱՄՆ-ում, ինչը նրան դարձրեց ամենաշատ սկավառակներ վաճառած երգչուհի, իսկ Let Go ալբոմը - տարվա ամենաշատ վաճառված դեբյուտային ալբոմ[33]։ 2003 թվականիի մայիսին Let Go-ն տարածվել էր միլիոնից ավելի տպաքանակով Կանադայում, ինչը ալբոմին բերեց ադամանդե սերտիֆիկատը ձայնագրման ընկերությունների Կանադական ասոցացիայից։ 2010 թվականին աշխարհում վաճառվել է ավելի քան 16 միլիոն կրկնօրինակ[11], ԱՄՆ-ում՝ 6, 761, 000 կրկնօրինակ[14]։

Ալբոմի առաջին մեներգը՝«Complicated»-ը, գրավեց Ավստրալիայի վարկանշային աղյուսակի առաջին և ԱՄՆ-ում[34] երկրորդ տեղը։ «Complicated»-ը դարձավ Կանադայում ամենաշատ վաճառվող երգերից մեկը. ինչպես նաև օգտագործվեց «Դոուսոնի դափնիները» հեռուստասերիալում։ «Complicated»-ը հայտնվեց 83-րդ տեղում, ամենահայտնի երգերի հարյուրյակում[35]։

Հաջորդ մեներգները՝ «Sk8er Boi»-ը և «I’m With You»-ն, հայտնվեցին Billboard Hot 100[34] վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում։ Առաջին երեք երգերի հաջողության շնորհիվ Ավրիլը դարձավ երկրորդը Billboard Mainstream Top 40 վարկանշային աղյուսակի պատմության մեջ, ինչի դեբյուտային ալբոմի մեներգները գլխավորում էին այդ վարկանշային աղյուսակը[36]։ «Complicated» տեսահոլովակի համար Ավրիլը ստացավ «Նոր և ամենալավ արտիստ» մրցանակը MTV Video Music Awards-ում 2002 թվականին[37]։ Նա այդպես ստացավ չորս մրցանակներ «Ջունո»-յից[38], վեց նոմինացիաներից, մրցանակ World Music Awards-ից «Ամենաշատ սկավառակներ վաճառած երգչուհի» նոմինացիայում, ութ նոմինացիաներ «Գրեմմի»-ից, և այդ թվում «Նոր և ամենալավ արտիստ» և «Տարվա երգ» Complicated-ի համար[39]։

2002 թվականին Ավրիլը նկարահանվել է փոփ-փանկ խումբ Treble Charger[40]-ի «Hundred Million» տեսահոլովակում։ 2003 թվականի մարտին երգչուհին հայտնվեց Rolling Stone-ի կազմի վրա, իսկ մայիսին կատարեց «Fuel» երգը Metallica խմբի MTV Icon[41] բեմում։ Իր առաջին Try to Shut Me Up երաժշտական շրջագայության ժամանակ Լավինը կատարեց Green day խմբի «Basket Case» երգի կավեր-տարբերակը[42]։

2004–2005. Under My Skin

Under My Skin ալբոմի գովազդային շրջագայություն, Վանկուվեր 2014

2004 թվականին «Breakaway» երգը, որը Ավրիլն ու Մետյու Ջերարդը գրել էին Let Go ալբոմի համար, տվեցին Կելլի Կլարկսոնին։ Երգը հայտնվեց Կլարկսոնի նույնանուն ալբոմում և «Արքայադստեր օրագրերը 2. Ինչպես դառնալ թագուհի» ֆիլմի սաունդթրեկում[43]։ Լավինը կատարել է «Iris» երգը Goo Goo Dolls-ի հետ[44]։ 2004 թվականի հոկտեմբերին նկարահանվել է Maxim-ի կազմի համար, և գրել է երգ «Սպունգ Բոբ. Քառակուսի տաբատ» ֆիլմի համար[45]։

Երկրորդ ալբոմը՝ Under My Skin-ը, թողարկվել է 2004 թվականի մայիսի 25-ին և միանգամից գլխավորեց Ավստրալիայի, Մեքսիկայի, Կանադայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի վարկանշային աղյուսակները[46]։ Համաշխարհային շրջանառության գրառումները գերազանցեցին ութ միլիոնը, ԱՄՆ-ում վաճառվեց 3.090.000 կրկնօրինակ[11]։ Երգերի մեծ մասը Ավրիլը գրել է կանադացի երգչուհի և հեղինակ- երգահան Շանտալ Կրևյազյուկի հետ[14]։ Ալբոմի պրոդյուսերներ հանդիսացան Կրևյազյուկի ամուսինը, ֆրոնտմեն Ռեին Մեիդան Our Lady Peace-ից, այդպես Բուտչ Ուոկերն և Դոն Գիլմորը։ Լավինը և իր գիթառ նվագող Էվան Տոբենֆելդը մեկնեցին «Live and By Surprise» շրջագայությանը ԱՄՆ-ի և Կանադայի առևտրի կենտրոններում, որի ընթացքում նա կատարեց նոր երգերի ակուստիկ տարբերակը։ 2004 թվականի վերջում նա մեկնեց իր առաջին համաշխարհային շրջագայությանը՝ The Bonez-ին, որը երկարաձգվեց մինչև 2006 թվականը և ընդգրկեց գրեթե բոլոր մայրցամաքները։ Ալբոմի առաջին մեներգը՝ «Don’t Tell Me»-ին, գլխավորեց Արգենտինայի և Մեքսիկայի վարկանշային աղյուսակները, Մեծ Բրիտանիայում և Կանադայում հայտնվեց առաջին հնգյակում և առաջին տասնյակում Ավստրալիայում և Բրազիլիայում։

Ավրիլ Լավինի The Bonez շրջագայության ժամանակ. Ստրավքլայդ, Շոտլանդիա, 2005 թվական

Ալբոմի երկրորդ մեներգը՝«My Happy Ending»-ը, գլխավորում էր Մեքսիկայի վարկանշային աղյուսակը, հայտնվել էր Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի վարկանշային աղյուսակների առաջին հնգյակում։ ԱՄՆ-ում այն հայտնվեց Billboard Hot 100-ի 9-րդ հորիզոնականում և առաջին տեղը Mainstream Top 40 վարկանշային աղյուսակում։ Երրորդ մեներգը՝ «Nobody’s Home»-ը, ԱՄՆ-ում չհայտնվեց տոպ քառասունում, բայց գլխավորեց Արգենտինայի և Մեքսիկայի վարկանշային աղյուսակները։ Չորրորդ մեներգը՝ «He Wasn’t»-ը, ունեցավ շատ մեղմ հայտնիություն Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, իսկ ԱՄՆ-ում նույնիսկ չթողարկվեց[20]

2004 թվականին Լավինը ստացավ երկու մրցանակներ՝ «Լավագույն փոփ-ռոք երգչուհի» և «Լավագույն կանադացի երգչուհի» կատեգորիաներում World Music Awards-ից։ Նրան այդպես առաջադրվել է «Ջունո»-յի հինգ կատեգորիաներ 2005 թվականին, այդ թվում «Տարվա երգչուհի»։ Նա ստացավ «Սիրելի երգահան» մրցանակը Kids' Choice Awards-ից[47] և հրավիրվել է որոշ միջազգային արարողությունների։

2006-2008. The Best Damn Thing

2008 թվականի հունիսի 20, Ամստերդամ, Նիդերլանդներ. The Best Damn Tour շրջագայության ժամանակ

2006 թվականի փետրվարի 26-ին Լավինը ձմեռային օլիմպիական խաղերի փակ արարողության մեջ հանդես էր գալիս Կանադայի կողմից, «Who Knows» երգով[48]։

Երբ Լավինը գրում էր իր նոր ալբոմը Fox Entertainment ընկերությունը խնդրեց նրան գրել երգ «Էրագոն» ֆիլմի համար։ Երգչուհին պատրաստեց երկու երգ, որոնցից «Keep Holding On»-ը օգտագործվեց ֆիլմում[49]։ Ավրիլը ընդունեց, որ առաջադրանքը բարդ էր. չէ որ այն օգտագործվում էր ֆիլմում։

The Best Damn Thing ալբոմը թողարկվեց 2007 թվականի ապրիլի 17-ին և Ավրիլը միանգամից մեկնեց փոքրածավալ շրջագայության։ Առաջին մեներգը՝ «Girlfriend»-ը, գլխավորեց Billboard Hot 100[34]-ի վարկանշային աղյուսակը, իսկ ալբոմը այդ շաբաթ՝ Billboard 200[12]-ի վարկանշային աղյուսակը։ «Girlfriend»-ը, Լավինի առաջին մեներգն էր, որը գլխավորեց ամերիկական վարկանշային աղյուսակները[50], ձեռք բերեց միջազգային մեծ հայտնիություն, դուրս եկավ Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի առաջատար հորիզոնականներ։ Երգը թարգմանվեց իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, գերմաներեն, ճապոներեն, հյուսիսային չինարեն[13][51]։ Ֆոնոգրամաներ արտատդրող միջազգային ֆեդերացիան տվեց նրան 2007 թվականի ամենաշատ ներբեռնվող երգի երգչուհի ստատուսը։ «Girlfriend»-ը հայտնվեց ամենահայտնի երգերի հարյուրյակում(№ 94)[52]:

Ավրիլ Լավինի կոնցերտը Պեկինի օլիմպիական բասկետբոլային պալատում, 2008 թվականի հոկտեմբերի 6

Երկրորդ մեներգը՝ «When You’re Gone»-ը, հասավ երրորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայում, մտավ Ավստրալիայի և Իտալիայի վարկանշային աղյուսակների առաջատար հնգյակ, Կանադայի՝ առաջին տասնյակ և ամերիկական վարկանշային աղյուսակների համարյա առաջին քսանի մեջ։ 2007 թվականի դեկտեմբերին Լավինը հայտնվեց Forbes վարկանշային աղյուսակի ութերորդ տեղում «մինչև 25 տարեկան 20 ամենահարուստ աստեղերի մեջ»[53]։ Երրորդ մեներգը՝ «Hot»-ը, ԱՄՆ-ում նույնիսկ չբաչձրացավ 95-րդ տեղից(ինչը Լավինի համար շատ վատ արդյունք էր), Կանադայում հայտնվեց առաջին տասնյակում, իսկ Ավստրալիայում` առաջին քսանի մեջ։ The Best Damn Thing-ի համաշխարհային շրջանառությունը հասավ 5 միլիոնի[13], իսկ ԱՄՆ-ում վաճառվեց 1 631 000 կրկնօրինակ[14]։

Լավինի այդ առաջխաղացում արժանացավ գրեթե բոլոր մրցանակներին, ինչում առաջադրվել էր, այդ թվում երկուսը World Music Awards-ից(«Ամենաշատ սկավառակներ վաճառած կանադացի երգահան» և «Լավագույն փոփ-ռոք երգչուհի» կատեգորիաները)։ Նա դարձավ MTV Europe Music Awards-ի դափնեկիր(երկու անգամ), Teen Choice Awards-ից(«Ամառային մեներգ» նոմինացիայում) և առաջադրվել է «Ջունո»-յի հինգ կատեգորիաներում։

2007 թվականի կեսերին դուրս եկան երկու Make 5 Wishes-ի երկու ծիծաղաշարժ ակնարկներ, որոնցում Լավինը աշխատել է նկարչուհի Կամիլլա Դ'Էրիկի և գրող Ջոշուա Դիզարտի հետ[54]։ Ծիծաղաշարժ ակնարկի սյուժեն կառուցվում է Հանա անունով աղջկա շուրջ, ով սովորում էր հաղթահարել իր մտավախություննրը։ Լավինը ասել է «Ես գիտեմ որ իմ երկրպագուներից շատերը կարդում են Մանգա, և ես շատ ուրախ եմ, որ ստեղծում եմ պատմություններ, որոնք, ես վստահ եմ, դուր են գալիս նրանց»։ Առաջին մասը լույս է տեսել ապրիլի 10-ին (The Best Damn Thing-ից մի շաբաթ անց), երկրորդ մասը՝ հուլիսի 3-ին։ Ծիծաղաշարժ ակնարկին առաջադրվել է «Լավագույն սիրա-կատակերգություն պատանիների համար» կատեգորիան Young Adult Library Services-ից[55]։

2008 թվականի մարտին Լավինը մեկնեց The Best Damn Tour համաշխարհային շրջագայությանը, ալբոմին աջակցելու համար։ Հենց այդ ամսում արդեն երկրորդ անգամ հայտնվեց Maxim-ի կազմի վրա։ Օգոստոս ամսվա կեսերին Մալայզիայի իսլամական ընդդիմադիր կուսակցությունը փորձում էր չեղարկելլ Լավինի կոնցերտը Կուալա-Լումպուրում, հիշելով նրա «սեքսուալ պահվածքը» բեմում։ Նրանք գիտեին, թե կոնցերտը պլանավորված էր օգոստոսի 29-ին, Մալայզիայի անկախության օրվա նախօրեին՝ օգոստոսի 31-ին փչացրին բոլորի տրամադրությունը[56]։ Օգոստոսի 21-ին MTV-ին հայտնեց, որ կոնցերտը թույլատրվում է մալայզիական կառավարության կողմից[57]։

Գրագողություն մեղադրանքները

Այդ շրջանում Ավրիլ Լավինը երեք անգամ մեղադրվել է գրագողության մեջ, մեղադրանքները վերաբերվում էին «Girlfriend», «Contagious» и «I Don’t Have to Try»[58] երգերին։

The Rubinoos խմբի անդամները մեղադրում էին Լավինին գրագողության մեջ

Առաջին նախադեպը դարձավ The Rubinoos խումբը, որը 1979 թվականի հրապարակել էր իր «I Wanna Be Your Boyfriend» երգը։ Լավինին մեղադրում էին կրկներգի գողության համար իր «Girlfriend»[59] երգի մեջ։ Hey hey, you you, I could be your girlfriend տողը նրանց ասելով պատջենված է եղել նրանց երգից(Hey hey, you you, I wanna be your boyfriend)[60]: Թերրի Մակբրեյդը՝ Լավինի մենեջերը, ասել է, որ երգչուհին երբեք չի լսել այդ խմբի աշխատանքները և երգը գրվել է Լավինի ծնվելուց շատ տարիներ առաջ և չի հանդիսացել այդ ժամանակվա հիթ․ Մակբրեյդը ավելացրեց, որ hey you բառերը օգտագործվել են շատ երգերում և The Rubinoos-ը իր հերթին կարող է մեղադրվել Hey! You! Get off of my cloud տողի գողության համար Rolling Stones[61] երգից։ Եվ վերջի վերջո, կողմերը եկան ընդհանուր հայտարարի, որ այդ տողերը հանդիպում են շատ երգերում[62]։

Կանադական երգչուհի և երգերի հեղինակ Շանտալ Կրևյազյուկը, որը աշխատում էր Under My Skin ալբոմի վրա 2003-2004[62] թվականներին, մեղադրում էր Լավինին, ըստ իր հեղինակային իրավունքի, քանի որ իր գրած «Contagious» երգը ընկել էր The Best Damn Thing ալբոմի մեջ․ Կրևյազյուկ ավլացրել է, որ այդ արարքը գտնվում է «էտիկայի կանոններից դուրս», որ նա չի ներկայացնել որպես իրավական գործողություն, բայց այսուհետ չի պատրաստվում այլևս համագործակցել Ավրիլ Լավինի հետ[59]։ Իսկ Լավինը որպես պատասխան ասել է, որ այդ երգը ինքը գրել է Էվանի ետ Under My Skin-ի համար մի քանի տարի առաջ[63]։ Շանտալ Կրևյազյուկը միևնույն է սպառնում էր դիմել դատարան, սակայն ավելի ուշ հրաժարվել է այդ որոշումից և ուղարկել էր ներողամտություն հայցող նամակ[58]։

Կրևյազյուկի դեպքից հետո Ինտերնետում հայտնվեցին նոր մեղադրանքներ, այս անգամ՝ հեղինակային իրավունքների խախտման համար «I Don’t Have to Try» երգում՝ որպես 2003 թվականի Peaches երգչուհու «I’m the Kinda» երգի փոխառնություն։ Ըստ Rolling Stone ամսագրի երգի առաջին 20 վայրկյանը նույնական են[58][64]։

2009-2011. Goodbye Lullaby

The Best Damn Tour շրջագայության ավարտից ընդամենը մեկ ամիս անց Լավինն իր տնային ստուդիայի համար գրեց «Black Star»[65] երգը, որը կազմված էր շրջագայության ժամանակ մալայզիական հյուրանոցում։ Գովազդային տեսահոլովակի համար նրան պետք էր կարճ երգ, բայց ջինգլը հանգեցվեց լրիվ երաժշտության, որն ընդգրկվեց Goodbye Lullaby ալբոմի մեջ։

Ավրիլը The Black Star Tour շրջագայության ժամանակ, Լոնդոն, Անգլիա, 2011 թվականի սեպտեմբերի 22

2010 թվականի հունվարին Լավինն աշխատում էր «Դիսնեյ» ստուդիայի հետ, որտեղ զբաղվում էին Տիմա Բերտոնի` «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պատկերավորմամբ։ Նա հարցրեց այդ ֆիլմի պրոդյուսերներին, արդյոք կարող է նա երգ պատրաստել ֆիմի համար։ «Alice» երգը օգտագործվեց ֆիլմի կարևոր հատվածներում, ինչպես նաև հայտնվեց Almost Alice[11][66] սաունդթրեկում։ Փետրվարի 28-ին, Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Լավինը կատարեց «My Happy Ending» և «Girlfriend»[67] երգերը։ Սեպտեմբերին Ռիհաննան օգտագործեց «I'm With You» երգի մասը, իր Loud ալբոմի «Cheers (Drink to That)»[68] թրեկում։

2009 թվականի հուլիսին գրվել են ինը թրեկներ[65] և այդ թվում «Fine»-ը, «Everybody Hurts»-ն և «Darlin»-ը։ Որոշները գրվել են Լավինի մանուկ ժամանակ։ «Darlin»-ը երկրորդ երգն է, որը նա գրել է 14 տարեկանում, Նապանիում, Օնտարիո[11]։ Լավինը երդվել էր, որ ալբոմը կվերաբերի կյանքին։ «Ես հեշտությամբ կարողանում եմ կազմել ագրեսիվ երգեր տղաների վերաբերյալ, բայց նստել և սրտանց գրել այն մասին, ինչն իսկապես ինձ հարազատ է, ինչի միջով անցել եմ, դրանք բացարձակապես տարբեր բաներ են»։ Հաղորդագրություն եկավ այն մասին, որ ալբոմը նշանակում է Լավինի վերադարձը հին ձևին, բայց կլինի, հիմնականում, ակուստիկ[69]։

Ալբոմի և առաջին մեներգի թողարկումը բազմիցս հետաձգվեց։ Սկավառակը պիտի թողարկվեր 2009 թվականի նոյեմբերի 17-ին[65]։ Ավելի ուշ, 2010 թվականի հունվարին, Լավինը ասաց, որ ալբոմի կազմը արդեն պատրաստ է ևր առաջին մեներգը կթողարկվի ապրիլին, իսկ ալբոմը հունիսին[66]։ Մայիսին Լավինը ասաց, որ ալբոմը լինելու է չափազանց լուրջ և նա մտադիր է վերադառնալ ստուդիա․«Ալբոմի համար, ես չեմ ցանկանում շտապել․․․ Ինձ մոտ շատ լուրջ ձայնագրում է, և ես կարծում եմ, որ պետք է ավելացնել որոշ արագ, ուրախ երգեր»[70]։ 2010 թվականի օգոստոսին երգչուհին վերադարձավ Henson ստուդիա, որտեղ աշխատում էր պրոդյուսերի հետ Ալեքս Դա Քիդ(Alex Da Kid)-ի վրա[71]։ Երգչուհին ստիպված եղավ գրել այն օրերին, երբ հիվանդ էր անգինայով․ մարդիկ, անցելով նրա կողքով, ստիպված եղան կրել դիմակներ[72]։ Ուշադրություն չդարձնելով բժշկի ցուցումներին, Լավինը գրում էր վոկալ շարքեր․«Ես չեմ կարողացել երգել վերջին 48 ժամերին, քանի որ անդառնալիորեն վնասել եմ ձայնալարերս։ Բժիշկն ինձ ասաց չերգել, բայց ես այսօր երգեցի[71], - պատմեց նա մի սեսիայից հետո։ Վերջում, ինչպես նկատեց երգչուհին, ձայնագրված նյութը կարող էր բավարարել երկու ալբոմի[72]։

Կոնցերտ Իտալիայում, 2011 թվականի սեպտեմբերի 10

2010 թվականի հոկտեմբերին Լավինը լուսանկարվել է Maxim-ի նոր կազմի համար, ինչպես նաև տվեց հարցազրույց, որում շոշափվել է թեմա չորրորդ ալբոմի մասին։ 2010 թվականի նոյեմբերին նա բլոգում գրել է, որ ալբոմը պատրաստվել էր մեկ տարի առաջ, սակայն ձայնագրող ընկերությունը այն որոշեց թողարկել միայն հիմա։ Առաջին մեներգը՝ «What the Hell»-ը, թողարկվել է 2011 թվականի հունվարին․ տեսահոլովակը նկարահանվել է նոյեմբեր-դեկտեմբերին, իսկ երգի պրեմիերան տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին Dick Clark’s New Year’s Rockin' Eve with Ryan Seacrest[18] ծրագրում, որտեղ այն առաջինը կատարեցին, իսկ 2011 թվականի վերջում ԱՄՆ-ում երգը բարձրացավ մինչև 11-րդ հորիզոնականը[34]։ Դեկտեմբերի 7-ին երգչուհու պաշտոնական կայքում հայտնվեց ալբոմի մամուլ-հաղորդագրությունը, որտեղ կային որոշ երգերի անուններ, ինչպես նաև ալբոմի կազմը[18]։

2011 թվականի մարտին Ավրիլը իր երկրպագուներին սոցիալական ցանցերում առաջարկեց ընտրել ալբոմի հաջորդ մեներգը՝ «Push»-ն կամ «Smile»[73], չնայած ինքը իր ձայնը տալիս էր առաջինին[74]։ Քվեարկության արդյունքներով ընտրվեց հաջորդ մեներգը՝ «Smile»-ը։ Ապրիլի 22-ին երգչուհին տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանքներ են կատարվում տեսահոլովակի նկարահանման համար, և նա այդ պահին գտնվում է նկարահանման բեմում[75]։ Տեսահոլովակը թողարկվեց 2011 թվականի մայիսի 20-ին։

Հաջորդ մեներգը դարձավ «Wish You Were Here» երգը, տեսահոլովակը, որը թողարկվեց սեպտեմբերի 9-ին[76]։

2011-2013: Avril Lavigne

Goodbye Lullaby ալբոմի թողարկումից երեք ամիս անց Լավինն ակնարկեց, որ հինգերորդ ալբոմի աշխատանքներն արդեն սկսվել, ընդ որում 8 երգերը արդեն գրված են։ Իր երաժշտական բաղադրիչում նոր ալբոմը պիտի տարբերվեր Goodbye Lullaby-ից։ Լավինը բացատրում էր. «Goodbye Lullaby իրավունքների խախտում|url=Goodbye Lullaby}}»-ն[77][78][79] ավելի նրբազգաց մոտեցում, իսկ հաջորդ ալբոմը կլինի փոփ և ուրախ ոճում։ Ես արդեն ունեմ երգ, որը պատրաստվում եմ դարձնել մեներգ, ես միայն պիտի վերաձայնագրեմ դրանք»։ Ավելի ուշ՝ 2011 թվականի հուլիսին, Ավրիլը հայտարարեց 2 երգերի անուններ նոր ալբոմից՝ «Fine» և «Gone»: Թրեկները ձայնագրված էր Goodbye Lullaby ալբոմի համար, բայց վերջնական փոփոխված և կրճատած։ Ինչպես նաև հաստատված էր, որ երգչուհին նոր ալբոմի վրա աշխատում էր The Runners երաժշտական պրոդյուսերների հետ։

2011 թվականի հոկտեմբերին, Virgin Radio 96-ին տված հարցազրուցում, Լավինը ասաց, ալբոմի վրա կսկսի աշխատել 2012 թվականի հունվարից։ 2011 թվականի ավարտին, Լավին հաստատեց, որը անցել է նոր ձայնագրային լեիբլ, Էլ Էի Ռեիդի գլխավորությամբ[80][81]։

Ավրիլ Լավինը The Avril Lavigne Tour շրջագայության ժամանակ, Բրազիլիա, 2014 թվականի ապրիլի 29

2013 թվականի փետրվարի 8-ին Ավրիլը տեղեկացրեց, որ հինգերորդ ալբոմի առաջին մեներգը կդառնա «Here’s To Never Growing Up» երգը, որի պրոդյուսերը Մարտին Ջոնսոնն էր, ով աշխատում էր Boys Like Girls խմբի հետ։ մեներգը ներկայացվել է ապրիլի 9-ին Ryan Seacrest շոուի ժամանակ։ 2013 թվականի հուլիսի 10-ին Ավրիլը թողարկեց հինգերորդ ալբոմի երկրորդ մեներգը՝«Rock N Roll»-ը։ Տեսահոլովակի պրեմիերան եղավ օգոստոսի 20-ին։ Ալբոմի երրորդ մեներգը դարձավ «Let Me Go» երգը, ձայնագրված Չադ Կրյուգերի` Լավինի ամուսնու, հետ` Nickelback ռոք-խմբի մենակատարի հետ։ Հոկտեմբերի 15-ին թողարկվեց երգի տեսահոլովակը։

Ավրիլը The Avril Lavigne Tour շրջագայության ժամանակ, Բրազիլիա, 2014 թվականի մայիսի 4

2013 թվականի ապրիլին Ryan Seacrest-ին տված հարցազրույցում Ավրիլը հաստատեց, որ ալբոմի ձայնագրումն ընթացքի մեջ է. «Ես անընդհատ աշխատում եմ ստուդիայում, իմ ալբոմի վրա։ Ինձ մնացել է գրել ևս մի երգ։ Դա ինձ դուր է գալիս, և շատ կարևոր է ինձ համար»։ Մի այլ Digital Spy-ին տված հարցազրույցում Լավինը ասաց, որ գրել այնքան շատ երգեր, որ ուզում է թողարկել երկու ալբոմ, մեկի փոխարեն։2013 թվականի հուլիսին հայտարարվել է, Ավրիլը կթողարկի միանուն ալբոմ, և սկավառակի թողարկման օրը արդեն հայտնի էր. 2013 թվականի նոյեմբերի 5։ Օգոստոսի 8-ին Ավրիլի նոր ալբոմի կազմը ներկայացավ Instagram-ի միջոցով, իսկ սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ թրեկ-էջը։ Նոր ալբոմը երգչուհին անվանեց իր անունով՝ Avril Lavigne: Հոկտեմբերի 15-ին Լավինը թողարկեց իր նոր տեսահոլովակը՝ Let me go Let me go, ձայանագրված իր ամուսնու՝ Չեդ Կրյուգերի, հետ։

Երաժշտական ոճն ու լիրիկան

Համադրելով փոփ երգերի, ռոքի և փանկի[82][83][84] նկարագրությունները, կհասկանաք, որ Ավրիլ Լավինի երգերը բնութագրում են առաջատար էլեկտրական գիթառի լարերի ձայներ[85], ձայնային ներդաշնակություն[86], բարձր տոնայնությամբ[87]։ Երգերի տեքստերը հիմնականում տանում են դեպի միայնություն, սեր, նպատակին հասնելու կամք, ուրախություն և տոնակատարություն։

Ստեղծագործական ազդեցությունը

Խմբերը և երգահանները, Ավրիլ Լավինի ստեղծագործման մասին

Ալանիս Մորիսեթը անմիջական ազդեցություն ունեցավ Ավրիլ Լավինի գործունեության վրա

Իր երաժշտական կարիերայի հենց սկզբից Ավրիլը չէր թաքցնում, որ ինչպիսի երգահաններ և խմբեր են հայտնվում իր ստեղծագործական կարիերայի մեջ։ CNN-ին տված հարցազրույցում Ավրիլը ասել է, որ նա ռոքի մեծ երկրպագու է, հատկապես վոկալով զբաղվող տղամարդկանց խմբերի ռոքը, ինչպիսիք են Nirvana, Green Day, System of a Down և Blink-182: Նրա ստեղծագործական կյանքի վրա ազդեցություն ունեցածներից Ավրիլը անվանել է Coldplay[88][89], Ալանիս Մորիսեթ, The Goo Goo Dolls[90], Ջոան Ջետ[91], Բոբ Դիլան[92], [[Լեննի Կրավիցա][93]] և Metallica[41]:

Այլ միջոցառումներ

Կինոկարիերա

Ավրիլը «Անտառային եղբայրություն» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ

Լավինը ցուցաբերում էր իր հետաքրքրությունները դեպի կինոֆիլմերի նկարահանումները և ցուցադրումները հեռուստացույցով։ Չնայելով հինգ տարվա տեսահոլովակների նկարահանման փորձառությանը, Լավինը խոստովանեց, որ հենց երգը վերացնում է որևէ վախ տեսախցիկի դիմաց։ Նանշել է, որ իր դերասանական պոտենցիալը օգտքագորել է «Nobody's Home»[94] տեսահոլովակնում։ Առաջին անգամ հեռուստատեսությունում Լավինը հայտնվել է 2002 թվականին, «Սաբրինա-փոքրիկ վհուկ» սերիալում, որտեղ կատարել է «Sk8er Boi»[95]-ը ակոումբում։ 2004 թվականին նա նկարահանվել «Դիմացիր մինչև վերջ» ֆիլմի պատահական դեր։ Գլխավոր դերակատարները վիճում էին նրա հետ MuchMusic Video Awards-ի ետնաբեմում մինչև «Losing Grip»[96] երգի կատարումը։

Նա շարունակեց նկարահանվել ֆիլմերում, ընտրելով ցածրակարգ դերեր։ 2005 թվականի նոյեմբերին անցնելով կասկածյալ աղջկա դերի ունկնդրումը «Միաբանություն» ֆիլմի համար Կլեր Դեինսի և Ռիչարդ Գիրի հետ, նա մեկնեց Նյու-Մեքսիկո[97]` նկարահանումների։ Գիրը նրան տալիս էր խորհուրդներ դերասանական հմտության մասին, ընդմիջումների ժամանակ[98]։ Միաբանության մեջ իր դերի մասին նա ասել է.«Ես նկարահանվում էի, որպեսզի տեսնեի, թե ինչ է այն, և փորձում էի չցատկել գլխիցս բարձր»[94]։ Ֆիլմը չհեռարձակվեց ԱՄՆ-ում, իսկ համաշխարհային հեռարձակումը տեղի ունեցա 2007 թվականի վերջում, և չի հաշվվում Ավրիլի դեբյուտային աշխատանքներից։ Նկարը հավաքեց ավելի քան 7 միլիոն $[99]:

Նա ձայնել է «Անտառային եղբայրություն»(2006 թվական) մուլտֆիլմի հերոսուհուն։ Լավինը մտածում էր, որ նրան հրավիրել են ձայնելու Խազեր հերոսուհուն, իր ռոք աստղ լինելու պատճառով. «Ռեժիսորը մտածում էր, որ ինձ մոտ կստացվի տալ իմ ձայնը այդ հերոսուհուն... որոշ չափով ուրախ տրամադրություն»։ Անիմացիոն ֆիլմը թողարկվեց 2006 թվականի մայիսի 19-ին, հավաքելով 38 միլիոն $ առաջին շաբաթում, և 336 միլիոն $ ամբողջ աշխարհում[100]։

2005 թվականի դեկտեմբերին Ավրիլը նկարահանվել է «Ֆասթֆուդի ազգը»[101] ֆիլմում, դպրոցական աղջկա դերում, ով ուզում է ազատել կովերին[102]։ Դա նրա դեբյուտային աշխատանքներից է[103]։ Ֆիլմը հեռարձակվել է 2006 թվականի նոյեմբերի 17-ին, և ցուցադրվել է կինոթատրոններում 11 շաբաթ, հավաքելով 2 միլիոն $ աշխարհում[104]։

Անձնական կյանքը

Հրապարակային ոճ

Ավրիլի նոր ձևը 2011 թվականին. The Black Star Tour շրջագայության ժամանակ, Սենթ-Պետերսբերգ, Ֆլորիդա, 2011 թվականի մայիսի 28

Երբ Ավրիլը դարձավ հանրահայտ, նա փոխվեց դեպի երիտասարդ տղաների ոճ[105], խառնելով իրար հագուսները՝ հագնելով շապիկ և կապելով փողկապ[106][107]։ Հագուստի մեջ նա նախընտրում էր լայն տաբատ, սկեյթ վարելու համար նախատեսված կոշիկներ կամ կոնվերսներ[108], թևնոց և հազվադեպ կոշկաքուղ, նախատեսված մատերի համար[27]։ Ֆոտոսեսիայի ժամանակ նա նախընտրում էր «Հին, ճմլված ֆուտբոլային շապիկներ»[25]։ Ոճի համար մամուլում նրա անվանում էին «փոփ-փանկի արքայադուստր»[109][110]։ Մամուլը և երկրպագուները հաճախ նրան անվանում էին «անտի-Բրիտնի», քիչ առևտրականության, ավելի շատ իսկական ոճի և ինքնորոշման համար. «Ես պատրաստված չեմ, և ինձ թելադրում են, ինչպես ինձ պահեմ, դրա համար ինձ անվանում են «անտի-Բրիտնի», բայց ես այդպիսին չեմ»[27]։

Դաջվածքներ

Լավինի դաջվածքը աջ դաստակին

Իրականում Ավրիլը դաջվածքներ էր անում ի պատիվ ընկերության, և նրանցից որոշները ունեն հատուկ նշանակություն[108]։ Լավինը ունի աստղ աջ դաստակի վրա. նա և Բեն Մուդին այդ դաջվածքը արել են միաժամանակ[111]։ Լավինը դաջել է փոքրիկ վարդագույն սրտիկ D տառի շուրջը, աջ դաստակի վրա, իր այդժամյա ընկերոջ՝ Դերիկ Ուիբլիի[108] պատվին։ 2010 թվականի մարտին Դերիկն ու Ավրիլը արեցին նույն դաջվածքից, Ուիբլիի 30 տարվա լրանալու կապակցությամբ[108]։ Ապրիլին Ավրիլը արեց ևս մի դաջվածք դաստակի վրա- կայծակի նշանը և 30 թիվը, իսկ նրա ընկեր Բրոդի Ջենները դաջեց կայծակի նշանը ականջի մոտ[112]։

Դաճվածքների հանդեպ թուլությունը Լավինին բերեց մամուլի նախազգուշացմանը այն բանից հետո, երբ նա և Բրոդի Ջենները նույնանուն դաջվածքները՝ fuck բառը[89][113]։ Նա ասել է, որ դաջել է այդ բառը, քանի որ դա իր «սիրելի բառ»-ն է[108], սակայն ֆոտոսեսիան ավելի շուտ է կատարվել, քան այն դաջվել է[114]։ Նա ավելացրեց, որ ցանկանում է անել «մեծ սիրտ անունով… Ես պատրաստվում եմ սպասել մի քանի տարի ևս, և համոզվել, որ նորից պիտի այն ուզեմ»[108]։ 2010 թվականի հուլիսին Լավինը արեց դաջվածք Brody անվամբ, աջ կրծքի տակ[115]։ 2011 թվականի մարտի 12-ին Լավինը արեց դաջվածք իր պարանոցին անգլիական ամրակի տեսքով[116]։ 2002 թվականի հունիսի 16-ին, երբ նա Ֆրանսիայում էր, Ավրիլը արել է դաջվածք ձեռքի վրա La vie en rose(հայերեն՝ «Կյանքը վարդագույն աշխարհում») գրվածքով[117]։

Ամուսնություն և ամուսնալուծություն

Լավինի նախկին ամուսին Դերիկ Ուիբլին

Լավինը ընկերացավ Sum 41-ի վոկալիստ Դերիկ Ուիբլիի հետ 17 տարեկանում. 2 տարուց նրանք արդեն հանդիպում էին[118]։ 2005 թվականի հունիսին նա Լավինին հրավիրեց Վենետիկ, իսկ հունիսի 27-ին նա արդեն առաջարկություն արեց Ավրիլին[119]։

Սկզբում որոշել էին «ռոք-ն-ռոլային հարսանիք», բայց չուզեցին դուրս ելնել 30-ի դեմ. «Ես երազում էի հարսանիքի մասին դեռ փոքրուց։ Ես պիտի լինեի սպիտակ շորի մեջ... Մարդիկ մտածում էին որ իմ հագին պիտի լիներ սև հարսանեկան հագուստ, և ես հենց այդպես էլ կանեի։ Բայց հենց ադ պահին ես մտածում էի հարսանեկան նկարների մասին, և ես ուզում էի, որ ամեն բան լիներ իր իրական ոճում։ Սակայն ես չեի ուզում ամուսնանալ 20 տարեկանում«Օ~, ինչու՞ եմ այսպիսի սանրվածք արել»»[120]։

Հարսանիքը կայացավ 2006 թվականի հուլիսի 15-ին Մոնտեչիտոյում, Կալիֆորնիա[121]։ Հրավիրված էր մոտ 110 հոգի։ Ամուսիիների պարի ժամանակ Goo Goo Dolls-ը կատարում էր «Iris» երգը[122]։

Յոթ ամիս անց Լավինը ասել է, որ այն «Ամենալավ բանն է, որ երբևէ իր հետ չէր եղել»։ Բայց նրանց ամուսնությունը երկար չտևեց, քանի որ Ուիբլին ընդունում էր թմրանյութեր։ «Նա օգտագործում է թմրանյութեր։ Բնականաբար նա առաջ էլ էր օգտագործում, որովհետև խոսում էր թմրանյութերի մասին, և ես հասկացա այդ մասին երբ մենք սկսեցինք հանդիպել։ Ես երբևէ չեմ փորձել կոկաին և հպարտանում եմ դրանով։ Ես 100%-ով դեմ եմ թմրանյութերի օգտագործմանը»[120]։ Այդ ամենը շարունակվեց ևս երեք տարի։ 2009 թվականի սեպտեմբեր 17-ին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին[123]։ 2009 թվականի հոկտեմբերի 9-ին նրանք ամուսնալուծվեցին, ավելի ուշ նա ասաց. «Ես շնորհակալ եմ մեր համատեղ անցկացրած կյանքից և ուրախ, որ մենք կմնանք ընկերներ»[118]։ Ամուսնալուծության պրոցեսը վերջնականապես ավարտվեց 2010 թվականի նոյեմբերի 18-ին[124]։

Ավելի ուշ նա հանդիմում էր մոդել Բրոդի Ջենների հետ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ 2012 թվականի գարնանը նրանք բաժանվել են[125]։

2012 թվականի օգոստոսի 8-ին Լավինը ընդունեց «Nickelback» խմբի ֆրոնտմենի՝ Չեդ Կրյուգերի ամուսնության առաջարկը[126].: Նրանց շփումը սկսվել է 2012 թվականի փետրվարին[126]։ Հարսանիքը կայացավ 2013 թվականի հուլիսի 1-ին Ֆրանսիայի հարավում, Կանադայի անկախության օրը[127]։

Մրցանակները

Ավրիլ Լավինը դարձավ ավելի քան 100 մրցանակների դափնեկիր և թեկնածու, ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Գրեմմիի ութ մրցանակները[128]։

Սկավառակագրություն

  • 2002 - Let Go
  • 2004 - Under My Skin
  • 2007 - The Best Damn Thing
  • 2011 - Goodbye Lullaby
  • 2013 - Avril Lavigne

Շրջագայություններ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրիլ Լավին» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան