Chrome OS

օպերացիոն համակարգ

Chrome OS, ՕՀ Google ընկերության կողմից, նախատեսված է ARM կամ x86 պրոցեսորների համար[1]։ Google Chrome OS-ն հիմնված է Ջենթու Լինուքսի վրա և օգտագործում է Google Chrome դիտարկիչ, որը աշխատում է հատուկ մշակված պատուհանային համակարգում[2]։ Համակարգի աղբյուրի կոդը բացվեց 2009 թվականի նոյեմբերի 19-ին Chromium OS նախագծի համար[3]։ Առաջին նեթբուքերը, որոնք կունենան Google Chrome OS նախատեսված էր թողարկել 2010 թվականի երկրորդ կեսին[1], սակայն դրանց թողարկումը հետաձգվեց մինչև 2011 թվականի երկրորդ կես[4]։

Chrome OS
Изображение логотипа
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում
ՍտեղծողԳուգլ
Հիմք են ծառայելChromium OS?
Առաջին թողարկումհունիսի 15, 2011
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքgoogle.com/chromebook/chrome-os/(անգլ.)
 Chrome OS Վիքիպահեստում

Chrome OS-ի դիրքորոշումը շուկայում

ՕՀ-ի գլխավոր հատկությունը վեբ-ծրագրերի գերակշռումներ է։ գլխավոր դերը տրվում է դիտարկչին։ Նոր ապրանքանիշի իրենից ներկայացնում է ոչ մեծ ռեսուրսներով անհատական համակարգիչ, որի միջովոց կարելի է մուտք գործել համացանց։

Google-ը տեղեկացնում է, որ նոր ՕՀ-ն ունակ է ապահովել․

  • արագություն՝ բեռնման, Համացանցի մուտք, էլ․ նամակների ստացման և ուղարկման
  • սերտ ինտեգրում ինտրնետ-սեչոիսների հետ
  • անվտանգության ապահովում ինքնավար աշխատանքի դեպքում
  • աշատանքի հուսալիություն
  • ինքնավար թարմացումներ
  • պարզություն
  • ունի Google Play և Android Nougat
  • Android-ի ոճով «material design»
  • Debian Linux-ի կողմից վիրտուալ մեքենա

Chrome OS-ը մտածված է ինչպես վիրտուալ աշխատանքային վայրի և վեբ-ծրագրերի հեռակա հասանելիության գործնական իրականացում։ Սա օգտատիրոջ վրաից հանում է համակարգի ադմինիստրատորի ֆունկցիաները ինչպիսիք են օրինակ, դիստրիբուտների ներբեռնումը, ծրագրերի տեղադրումը և թարմացումը։ Սարքի ջարդվել է դառնում է ոչ կրիտիկական, քանի-որ դեպի տվյալները կարելի հասանելիություն ստանալ ցանկացած այլ Chrome OS-ով աշխատող համակարգչից[5]։ Սակայն Google հաշվի գաղտաբառի ձեռք բերելուց հետո տեսահենը կարող է հասանելիություն ստանալ օգտատիրոջ տվյալներին առանց նրա իմացության։ Chrome OS-ը նախատեսված չէ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագրերով աշխատելու համար։ Օպերացիոն համակարգի շատ գործողություներ ունակ է կատարել նաև իր նախատիպը՝ OS Chromium[6]։

ՕՀ-ն տեսականորնեն կառուցված է մինիմալիստական ոճով, Google Chrome դիտարկչի ոգով։

Սարքային ապահովում և մշակում

Chrome OS-ը ընդունվում է որպես, օպերացիոն համակարգ՝ փոքր նեթբուքներից մինչև լիարժեք անհատական համակարգիչներ, որոնք ունեն x86- կամ ARM- պրոցեսսոր[1]։

Google Chrome OS աշխատանքային խումբը աշխատում է շատ տեխնոլոգիական ընկերությունների հետ, նոր սարքերի նախագծման և մշակման նպատակավ, որոնք կարող են ապահովել բարձր որակի աշխատանք։ Նրանց միջև կան ընկերություններ ինչպիսիք են, օրինակ՝ Acer, Adobe, Asus, Freescale Semiconductor, Լենովո, Qualcomm, Texas Instruments, Toshiba[7], NVIDIA։ Ինչպես նաև մշակմանը իր մասնակցությունն է ունեցել Intel ընկերությունը, որի հետ համագործակցությունը սկսել է պաշտոնական անոնսից մի քանի ժամանակ առաջ։ Dell նույնպես ունի պլաններ Chrome OS-ի փորձարկմանը մասնակցելու[8]։ Հենց այսպիսի գործակցության արդյունքում էլ ստեծվեց՝ Chromebook-ը։

Քննադատություն

  • Մասնագետների կողմից համակարգը քննադատության է եթարկվել, քանի որ ըստ իրենց, համակարգում բացակայում է խոստացված տեղեկության անվտգաությունը, չնայած այն բանի, որ համակարգը հիմնված է Լինուքսի վրա։ Իր գործունեւոթյան ընթաքցում այս պլատֆորմում հազվադեպ են հանդիպել վնասկար ծրագրեր և բացի դա անգամ եթե դրանք հանդիպել են շատ արագ վերացվել են[9]։

Պատմություն

  • 2009 թվականի հուլիսի 7-ին Google, որ հակված է նոր օպերացիոն համակարգ ստեղծելուն[1]։
  • Համացանցում հաճախակի էին հայտնվում լուսանկարներ Google Chrome OS-ի հետ կապված[10][11][12] Հատկապես, նկարների առաջին խմբաքանակը հրապարակվեց Google-ի հայտարարության հաջորդ օր ըստ, որի կազմակերպությունը սկսում է աշխատել օպերացիոն համակարգի վրա[13], սակայն ևս մեկ օր անց հեղինակները հայտարարեցին, որ դա կատակ էր[14]։
  • Տարածվեց տեղեկություն, որ Google Chrome OS-ը կհայտնվի նեթբուկների վրա 2009 թվականի նոյեմբերին[15][16]։
  • 2009 թվականին հայտնվեց առաջին տեղեկությունը Chrome OS-ի բետա-տարբերակի մասին, որ կրում էր բրենդային Chromium անունը։ Մի քանի շաբաթ անց Dell-ը հայտարարեց Chrome OS-ի իր տարբերակի ստեղծման մասին։
  • 2009 թվականին կազմակերպուըթյոունը հայտարարեց ապագա Chrome OS և Android-ի միաձլման և որպես մեկ ամբողջական օպերացիոն համակարգ ստացման մասին[17]։
  • 2011 թվականի մայիսին Google I/O կոնֆերանսի ժամանակ Google ներկայացրեց առաջին Chromebook-ը[18]
  • 2016 թվականին Google I/O հերթական կոնֆերանսի ժամանակ նշեց, որ Chrome-ի նոր փոփոխությունների շնորհիվ հնարավոր կլինի բացել ծրագրեր Google Play-ից[19]։
  • Արդեն ցուցադրումից մեկ տարի անց ցուցադրվեց այս նոր ֆունկցիան երեք տարբեր նոթբուքերի վրա՝ Chromebook Pixel (2015), Acer Chromebook R11 и Asus Chromebook Flip[20]։
  • Chrome OS 69-ի թողարկումից հետո հայտնի դարձավ օպերացիոն համակարգում օգտագործվող վիրտուալ մեքենաի մասին՝ Debian Linux։ Որը ընձեռնեց հնարավորություն այն ուսանողների ովքեր սովորում են ծրագրավորման լեզուներ՝ բացել ծրագեր, խմբագիրներ և կատտարել այլ փորձարկումներ։

Ծանոթագրություններ