Coffee Lake

Coffee Lake — Intel Core պրոցեսորների ութերորդ սերնդի միկրոճարտարապետության կոդային անունը, որը հանդիսանում է Core միկրոճարտարապետության աննշան փոփոխութունը։ Ճարտարապետության հիմնական տարբերությունն է միջուկների քանակի ավելացումը մինչև վեց սեղանադիր (Coffee Lake-S) և բջջային (Coffee Lake-H) տարբերակների պրոցեսորներում:Ջերմային փաթեթը (TDP) սեղանադիր պրոցեսորների համար կկազմի 95 Վտ, բջջայինի համար՝ մինչև 45 Վտ, իսկ "ույտրաբուկային" կատեգորիայի՝ Coffee Lake-U՝ 28 Վտ[1]։ Բջջային տարբերակները կունենան ներկառուցված գրաֆիկա՝ GT3e[2] eDRAM-ի հետ և DP 1.2 HDMI և 2.0 HDCP 2.2. աջակցությունը։ Սպասվում է, որ Coffee Lake պրոցեսորների արտադրողականությունը Kaby Lake-ի համեմատ կավելանա 15 տոկոսով[3]։

Coffee Lake
Intel 8-րդ սերնդի միկրոպրոցեսոր
Արտադրվել էQ4-17
Միկրոճարտարապետություն14 նմ
ՍոկետLGA 1151 v2

Intel ընկերությունը խոստանում է, Coffee Lake պրոցեսորների արտադրողականության 30 տոկոս աճ, SYSmark 2014 թեստում Skylake U-սերիաի համեմատ 15 Վտ TDP-ով:Չիպերը նախատեսվում են թողարկվել 2017 թվականի երկրորդ կեսին։ Coffee Lake Պրոցեսորները կօգտագործվեն չիպսեթների 300-րդ շարքի հետ[4]։

Չիպերը նախատեսվում են թողարկվել 2017 թվականի երկրորդ կեսին[5]։ Coffee Lake Պրոցեսորները կօգտագործվեն 300-րդ շարքի չիպսեթների հետ[6]։

Ճարտարապետության հիմնական հատկությունները

  • Բարձրացված արտադրողականություն բազմամիջուկ հաշվարկներում։
    • մինչև 6 պրոցեսորային միջուկներ։
  • Turbo Boost 2.0 Տեխնոլոգիան։
  • Ընդլայնված մուլտիմեդիաի և ցուցադրման հնարավորություններ։
    • Rec. 2020-ի (անգլ.) և HDR աջակցություն։
    • HEVC կոդավորող/ապակոդավորող 10 բիտ գույնի խորությամբ։
    • VP9 ապակոդավորող 10 բիտ գույնի խորությամբ։
    • UHD/4K գեր-բարձր հստակության աջակցություն;
  • USB 3.1 երկրորդ սերնդի մինչև 10 Գբ/վ, 6 պորտ;
  • Intel Wireless-AC աջակցություն։
  • Հաջորդ սերնդի Intel Optane եներգակախված հիշողության տեխնոլոգիաներ Աջակցություն։
  • Ապարատային Thunderbolt 3 ինտերֆեյսի Աջակցություն։
  • Intel Smart Sound աջակցություն։
    • ներդրված թվային ազդանշանային պրոցեսոր (DSP) աուդիո խոսքի և ձայնային փոխգործակցության մշակման համար։
  • Intel SoC idle (C10 և S0ix վիճակի) և Microsoft Modern Սպասման քնած ռեժիմից ձայնային դուրս գալու աջակցություն;
  • Ջերմային հզորությունը (TDP) մինչև 95 Վտ (LGA 1151)

Միկրոպրոցեսորներ

Շարքը և մոդելըմիջուկ
(հոսք)
ՀաճախակնությունըL3 քեշTDP
ՀիմնականՏուռբո
1 Միջուկ2 Միջուկ4 Միջուկ6 Միջուկ
Core i7-8700K6(12)3,7 ԳԳց4.7 ԳԳց4.6 ԳԳց4.4 ԳԳց4.3 ԳԳց12 Мб95 Вт
Core i7-87006(12)3.2 ԳԳց4.6 ԳԳց4.5 ГГц4.3 ГГц4.3 ГГц12 Мб65 Вт
Core i5-8600K6(6)3,6 ԳԳց4.3 ԳԳց4.2 ГГц4.2 ГГц4.1 ГГц9 Мб95 Вт
Core i5-84006(6)2.8 ԳԳց4.0 ԳԳց3.9 ԳԳց3.9 ԳԳց3.8 ԳԳց9 Мб65 Вт

Ծանոթագրություններ