GOT7

Got7 (հանգըլ՝ 갓세븐), հարավկորեական քեյ փոփ բոյ բենդ, որը ձևավորվել է JYP Entertainment-ի հովանավորությամբ 2014 թվականին։ Խումբը ունի յոթ անդամ՝ ավագ ՋեյԲին, Մարկը, Ջինյոնը, Ջեքսոնը, Յոնգջեն, ԲեմԲեմը և Յուգյոմը։ Խմբում կան մասնակիցներ Հարավային Կորեայից, Հոնգ Կոնգից, Թայլանդից և ԱՄՆ-ից։

GOT7
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և հիփ հոփ
Գործունեություն2014 (2014)–ներկա
Լեյբլ
  • JYP Entertainment
  • Epic Records
  • Sony BEC-TERO Music
Կապված
  • JJ Project
  • JYP Nation
Պարգևներ
Կայքgot7.jype.com
Անդամներ
Մարկ
ՋեյԲի
Ջեքսոն
Ջինյոն
Յոնգջե
ԲեմԲեմ
Յուգյոմ
 Got7 Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Խմբի առաջնաելույթային մինի ալբոմը կոչվում է «Got It?», թողարկվել է 2014 թվականի հունվարի 20-ին։ Հոկտեմբերի 22-ին առաջնաելույթ են ունեցել Ճապոնիայում, առաջին ճապոներեն երգը կոչվում է «Around the World»:

2014 թվականին «Seoul Music Awards»-ում ստացել են «Լավագույն նոր արտիստ» մրցանակը և անվանակարգվել են «29th Golden Disk Awards»-ի երեք կատեգորիաներում, հաղթելով երկու մրցանակ[2]։

Պատմություն

Դեբյուտից առաջ

Անդամներից երկուսը՝ ՋեյԲին և ՋիԷռը հիմա Ջինյոն), 2012 թվականին հանդես են եկել, որպես դուետ՝ JJ Project անունով, «Bounce» երգով, մինչ Մարկը, Ջեքսոնը, ԲեմԲեմը և Յուգյոմը մասնկացում էին Mnet հեռուստաալիքի «Who is Next: WIN» ռեալիթի շոուի 4-րդ էպիզոդին, որը հեռարձակվել է 2013 թվականի սեպտեմբերի 6-ին[3]։

2014. Առաջնաելույթ «Got It?» մինի ալբոմով, «Got Love», «Identify» և «Around the World»

Got7 խումբը ելույթ է ունենում «M! Countdown»-ում

Խումբը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Got It?», 2014 թվականի հունվարի 20-ին։ Խումբը զբաղեցրեց առաջին տեղը «Billboard World Albums chart»-ում[4] և 2-րդ տեղը «Gaon Album Chart»-ում[5]։ Խումբը առաջին կենդանի ելույթը ունեցավ 2014 թվականի հունվարի 16-ին, «M! Countdown»-ում իրենց դեբյուտային «Girls Girls Girls» երգով։

Got7 խումբը պայմանագիր կնքեց Sony Music-ի ենթալեյբլ Epic Records-ի հետ, որպեսզի համագործակցեն ճապոնական շոու բիզնեսի հետ և ելույթ ունեցան ապրիլի 4-ին Տոկիոյում[6][7]։

Նրանց երկրորդ մինի ալբոմը, որը կոչվում է «Got Love», թողարկվեց հունիսի 23-ին՝ «A» տեսահոլովակի հետ միասին, որի գրել էր Պայ Ջին Յոնգը[8][9]։ 2014 թվականի նոյեմբերին, խումբը թողարկեց առաջին լիամետրաժ ալբոմը, որը կոչվում է «Identify», դրա հտ համատեղ թողարկվեց «Stop Stop It» տեսահոլովակը[10]։ Identify ալբոմը առաջին շաբաթը գլխավորել է «Gaon's Weekly Album Sales Chart»-ը, իսկ «Stop Stop It» երգը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը «Billboard World Digital Songs chart»-ում[11][12]։

2015. «Love Train», «Just Right», «Laugh Laugh Laugh» և «Mad»

2015 թվականի հունիսի 10-ին, նրանք թողարկեցին երկրորդ ճապոնական սինգլը՝ «Love Train»: Սինգլը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը «Oricon» ճապոնական չարտում[13]։

Խումբը թողարկել երրորդ մինի ալբոմը, որը կոչվում է «Just Right», 2015 թվականի հուլիսի 13-ին[14]։ Գլխավոր սինգլը ուներ հենց նույն անունը, այն զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Billboard World Digital Songs Chart»-ում[15]։

Սեպտեմբերի 23-ին խումբը թողարկել է «Laugh Laugh Laugh» երրորդ սինգլը և դրա բի-սայդը՝ «Be My Girl»[16]: Այն հենց թողարկման օրը վաճառվել է 14,000 օրինակով և զբաղեցրել է առաջին տեղը «Oricon»-ում[17]։

Սեպտեմբերի 29-ին խումբը թողարկել է «Mad» չորրորդ մինի ալբոմը՝ «If You Do» տեսահոլովակով[18]։

2016. «Flight Log: Departure» և «Fly» շրջագայություն

2016 թվականի մարտի 21-ին խումբը թողարկել է հինգերորդ մինի ալբոմը, որը կոչվում է «Flight Log: Departure»[19][20]: Մարտի 31-ին խումբը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը «Billboard Artist 100 chart»-ում։ «Flight Log: Departure» ալբոմը զբաղեցրել է 2-րդ տեղերը «Billboard Heatseekers album chart»-ում և «Billboard World albums chart»-ում։

Ապրիլի 12-ին խումբը թողարկեց «Home Run» երգը։

Խմբի կազմ

Անդամներ
Բեմական կեղծանունԼրիվ անունԾննդյան ամսաթիվԱզգությունԴիրքը խմբում
ՀայերենՀանգըլՌոմանիզացիաՀայերենՀանգըլ/Չինարեն/Թայերեն
ՋեյԲի (JB)제이비Im Jae-beomԻմ Ջե Բոմ임재범06.01.1994  Հարավային ԿորեաԱվագ, գլխավոր ոկալիստ
Մարկ (Mark)마크Mark Yi-En TuanՄարկ Յի Յեն Տուան段宜恩04.09.1993  ԱՄՆԳլխավոր ռեփփեր, գլխավոր տրիկեր, խմբի դեմք
Ջեքսոն (Jackson)잭슨Jackson WangՋեքսոն Վան王嘉爾28.03.1994
ՉԺՀ (Հոնգ Կոնգ)
Տրիկեր, ռեփփեր
Ջինյոն (Jinyoung)주니어Park Jin-youngՓակ Ջին Յոն박진영22.09.1994  Հարավային ԿորեաՈկալիստ
Յոնջե (Youngjae)영재Choi Young-jaeՉհվե Յոն Ջե최영재17.09.1996Ոկալիստ
ԲեմԲեմ (BamBam)뱀뱀Kunpimook BhuwakulԿանպիմուկ Բուվակուլกันต์พิมุกต์ ภูวกุล02.05.1997  ԹաիլանդՌեփփեր
Յուգյոմ (Yugyeom)유겸Kim Yu-gyeomՔիմ Յու Գյոմ김유겸17.11.1997  Հարավային ԿորեաՈկալիստ, գլխավոր պարող, ռեփփեր, մակնե

Մրցանակներ և անվանակարգումներ

Mnet Asian Music Awards

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2014Լավագույն նոր արտիստ[21]Առաջադրված
Տարվա արտիստ՝ UnionPay-ի տարբերակովԱռաջադրված

Seoul Music Awards

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2015Տարվա նորեկ[22]Հաղթանակ
Հայտնիության մրցանակԱռաջադրված
Հալյու հատուկ մրցանակԱռաջադրված
Բոնսանգ մրցանակԱռաջադրված

Golden Disk Awards

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2015Լավագույն նոր արտիստ[23]Հաղթանակ
Disk BonsangԱռաջադրված
China Goodwill Star մրցանակՀաղթանակ

Gaon Chart K-Pop Awards

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2015Տարվա նորեկ[24]Առաջադրված

Fashion Power Awards

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2015Asia Style Best Influence Group[25]Հաղթանակ

YinYue V-Chart

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2015Լավագույն կորեական նոր խումբ[25]Հաղթանակ

15th Top Chinese Music Festival

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2015Ամենախոստումնալից նորեկ (արտասահմանցի արտիստներ)[25]Հաղթանակ

Thailand Asia SEED Awards

ԹվականԿատեգորիաԱրդյունք
2015Տարվա ամենահայտնի ասիացի արտիստ[26]Հաղթանակ

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներԴիրքը չարտերումՎաճառք
Կորեա
[27]
ՃապոնիաԹայվան
[28]
Billboard չարտեր
[29]
Կորեական ալբոմներ
Identify126
  • Կորեա՝ 80,243+[30]

Մինի ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներԱմենաբարձր դիրքերը չարտերումՎաճառք
Կորեա
[31]
Ճապոնիա
[32]
Թայվան
[33]
Billboard չարտեր
[34]
Կորեական ալբոմներ
Got It?
  • Թողարկում՝ հունվարի 20, 2014(Կորեա)
  • Լոյբլ՝ JYP Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
27171
  • Կորեա՝ 54,387+[35]
  • Ճապոնիա՝ 6,728
Got Love
  • Թողարկում՝ հունիսի 23, 2014(Կորեա)
  • Լեյբլ՝ JYP Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
17226
  • Կորեա՝ 60,535+[36]
  • Ճապոնիա՝ 5,818
JUST RIGHT
  • Թողարկում՝ հուլիսի 13, 2015(Կորեա)
  • Լեյբլ՝ JYP Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
MAD
  • Թողարկում՝ սեպտեմբերի 29, 2015 (Կորեա)
  • Լեյբլ՝ JYP Entertainment
  • Ֆորմատ՝ CD, թվային ներբեռնում
11112Կորեա՝ 72,625+

Ճապոնիա՝ 7,921

Սինգլեր

ԱնվանումԹվականԱմենաբարձր դիրքերը չարտերումՎաճառքԱլբոմ
Կորեա
[37]
Ճապոնիա
[32]
Կորեական
«Girls, Girls, Girls»201421
  • Կորեա՝ 184,276
Got It?
«A»16
  • Կորեա՝ 189,354
Got Love
«Stop Stop It»24
  • Կորեա՝ 102,822
Identify
Ճապոնական
«Around the World»2014-3
  • Ճապոնիա՝ 43,170
TBA
«Love Train»2015-4
  • Ճապոնիա՝
Laugh Laugh Laugh2015-1Ճապոնիա՝ 14,240TBA

Ֆիլմագրություն

Տարբեր շոուներ

ԹվականԱնվանումՀեռուստաալիքՄասնակից(ներ)ԷպիզոդԾանոթագրություն
2012MTV DiarySBS MTVJB, Jinyoung
The Romantic & IdoltvNJB
2013Who Is Next: WINMnetՄարկ, Ջեքսոն, ԲեմԲեմ, ՅուգյոմԷպիզոդ 4JYP trainee
2014After School ClubArirangԲոլորը41-րդ և 77-րդ էպիզոդներ
Star KingSBSJB, Ջեքսոն, Մարկ, Յոնջե355-րդ էպիզոդ
King of FoodKBSJinyoung
1000 Song ChallengeSBSJB, Jinyoung, Ջեքսոն, Յոնջե289-րդ էպիզոդ
Let’s Go Dream Team 2KBSJinyoung, Յոնջե228-րդ և 229-րդ էպիզոդներ
Immortal Song 2KBSԲոլորը
After School ClubArirangՋեքսոն, Մարկ58-րդ, 80-րդ և 84-րդ էպիզոդներСпециальные MC
RealGOT7: Season 1ՅուԹյուբԲոլորը
RoommateSBSՋեքսոն2-րդ եթերաշրջան
I GOT7SBS MTVԲոլորըՆաև հեռարձակվում է Youku & Tudou հեռուստաալիքով (Չինաստանում)
Weekly IdolMBC Every 1Բոլորը146-րդ, 156-րդ և 177-րդ էպիզոդներ
See You In JapanՅուԹյուբԲոլորըՃապոնական վեբ շոու
Idol Futsal ChampionshipMBCԲոլորը
Quiz to Change the WorldMBCՋեքսոն, Jinyoung252-րդ, 253-րդ, 256-րդ և 257-րդ էպիզոդներ
A Song for You Season 3KBSԲոլորը2-րդ էպիզոդ
4 Things ShowMnetJB9-րդ էպիզոդ
1 vs. 100KBS2JB, Jinyoung
Star KingSBSJB, Մարկ, Ջեքսոն, Jinyoung372-րդ և 373-րդ էպիզոդներ
M!Countdown Begins Open StudioMnetԲոլորը
Meet & GreetM-waveԲոլորը
King of RatingsKBSԲոլորը
HitmakerMBC Every 1Ջեքսոն
RealGOT7: Season 2ՅուԹյուբԲոլորը
Singer GameMnetԲոլորըJYP Entertainment vs. Starship Entertainment
Emergency Escape Number OneKBSԲոլորը
We Got MarriedMBCJB, Jinyoung, Յոնջե, ԲեմԲեմ, Յուգյոմ27-րդ էպիզոդ

Հեռուստասերիալներ

ԹվականԱնվանումՀեռուստաալիքՄասնակից(ներ)Դեր
2012Ավագ երազանք 2KBS2JBJB/Ջանգ Ու Ջե
JinyoungՋունգ Վի Բոնգ
2013Երբ տղամարդիկ սիրահարվում ենMBCJBՍե Մի Ջուն
JinyoungԴոլ Յի
2015Երազանքի ասպետըYouku TudouԲոլորը
2015Իմ սերը Ին Դոնն էNaver TV CastJinyoungՋի Յուն Հո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «GOT7» հոդվածին։