IPad

Apple-ի կողմից մշակված պլանշետային համակարգիչների շարք

iPad (МФА: [ˈaɪˌpæd][5], անգլ.՝ pad - նոթատետր, կայունացված գործնական տառադարձությունը՝ «Այփեդ»), ինտերնետ-պլանշետ՝ թողարկվող Apple կորպորացիայի կողմից։ Պլանշետի առաջին տարբերակը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում 2010 թվականի հունվարի 27-ին կայացած շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսի կողմից։ Վաճառքի մեկնարկը տրվել է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում 2010 թվականի ապրիլի 3-ին[6]։ Ռուսաստանում սարքի պաշտոնական վաճառքն սկսվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ից[7]։

iPad
Պատկեր:IPad Air 2.png
ԱրտադրողԷփլ
ՍնուցումՎերալիցքավորվող անփոխարինելի լիթիումի կիսահամաչափ ակումուլյատոր,
Կենտրոնական պրոցեսորiPad: 1 GHz Apple A4
iPad 2: 1 GHz երկմիջուկային Apple A5
iPad 3: 1 GHz երկմիջուկային Apple A5X
iPad 4: 1.4 GHz երկմիջուկային Apple A6X
iPad Air: 1.4 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A7
iPad mini: 1GHz երկմիջուկային Apple A5
iPad mini 2: 1.3 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A7.
iPad Air 2: 1.5 GHz եռամիջուկային 64-բիթային Apple A8X.
iPad mini 3: 1.3 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A7.
iPad Pro: 2.26 GHz երկմիջուկային 64-բիթային Apple A9X.
Մշտական հիշողությունֆլեշ-հիշողություն
16, 32, 64 և 128 GB
Օպերացիոն հիշողությունiPad: 256 ՄԲ DDR SDRAM[1],
iPad 2: 512 ՄԲ LPDDR2,


iPad 3, iPad 4, iPad Air: 1024 ՄԲ.
iPad Air 2: 2048 ՄԲ.


iPad Pro: 4096 ՄԲ.
Դիսփլեյ1024×768 փիքսել, XGA, 132 ppi, Էկրանի կողմերի հարաբերակցությունը 4:3, Լուսադիոդային լուսավորում, IPS LCD էկրան, 9,7 (անկյունագիծ),


iPad 3, iPad 4, iPad Air, iPad mini with retina display: 2048x1536 փիքսել[2]


iPad Pro: 12,9 դյուիմ, LED + IPS, 2732×2048 փիքսել (264 փիքսել/դյուիմ)
iPad Pro (2016): 9,7 դյուիմ, LED + IPS, 2732×2048 փիքսել (264 փիքսել/դյուիմ)
Մուտքսենսորային էկրան՝ մուլտիհպման օգնությամբ, Աքսելերոմետր, թվային կողմնացույց, Գիրոսկոպ (iPad 2)
ԽցիկiPad: չկա
iPad 2: կա (դիմային (0.3 Mpx) և հետևի (0.9 Mpx)), նկարահանում 720p վիդեո[3]
iPad 3, iPad 4: դիմային տեսախցիկ - 0.3 Mpx, հետևի տեսախցիկ - 5-ոսպնյակավոր iSight 5 Mpx՝ 1080p վիդենկարահանմամբ


iPad Air :iSight 5 Mpx 1080p վիդեո
iPad Air 2 :iSight 8 Mpx տեսախցիկ և 1080p HD video


iPad Pro :iSight, 8 Mpx աֆտոֆոկուսով, դիմային՝ 1.2 Mpx
ԻնտերֆեյսերWi-Fi (802.11a/b/g/n), Bluetooth 2.1+EDR,
Wi-Fi+3G մոդելը ներառում է նաև. A-GPS, Micro-sim slot, Quad-band, GPRS/EDGE, Tri-band UMTS HSDPA, MIMO, Lightning
Օնլայն-ծառայությունiTunes Store, App Store, iCloud, iBookstore, Apple Pay
Չափեր9.56 in (24.3 cm) (h)

7.47 in (19.0 cm) (w)

0.5 in (1.3 cm) (d)
ԿշիռWi-Fi model: 1.5 lb (680 g)
Wi-Fi+3G: 1.6 lb (730 g)[4]
Առնչվող հոդվածներiPod touch, iPhone
Վեբկայքapple.com/ipad

Apple iPad-ը համարվում է ինտերնետ-պլանշետների դասական օրինակ և սկզբունքորեն տարբերվում է անհատական համակարգիչներից։ Շատ վերլուծաբաններ ինտերնետ-պլանշետներն վերաբերում են որպես Հետհամակարգչային դարի սարք, որոնք հեշտ և հասկանալի են սովորական անհատական համակարգիչներից և ժամանակի ընթացքում կարող են դուրս թողնել վերջիններիս տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայից[8][9]։

Apple iPad 2 ինտերնետ-պլանշետի շնորհանդեսի ժամանակ Սթիվ Ջոբսն ասաց. «… Տեխնոլոգիաներն անբաժանելի են հումանիտար գիտություններից և այս պնդումը արդարացի է հետհամակարգչային դարի սարքերի համար։ Հակառակորդները փորձում են համապատասխան հավասարակշռություն պահել անհատական համակարգիչների նոր մոդելներում։ Սա այն ուղին չէ, որն ընտրում է Apple-ը. իրականում ապագան հետհամակարգչային սարքերինն է, որոնք ավելի պարզ են և հասկանալի սովորական PC-ներից»[10].

Զարգացման պատմություն

  • 2011 թվականի մարտի 2-ին հանրությանը ներկայացվեց երկրորդ սերնդի մոդելը՝ iPad 2-ը՝ բարելավված հատկություններով։
  • 2012 թվականի մարտի 7-ին հանրությանը ներկայացվեց երրորդ սերնդի մոդելը՝ «The New iPad» անունով (Ռետինա էկրանով)։ Նոր մոդելն ԱՄՆ-ում վաճառքի հանվեց 2012 թվականի մարտի 16-ից, իսկ մարտի 23-ին սկսեց վաճառվել ևս 10 երկրներում։
  • 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Apple ընկերությունը ներկայացրեց Apple iPad 4-ը և Apple iPad mini-ն։
  • 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացվեցին iPad Air-ը և iPad mini with Retina Display-ը՝ սարքավորված 64-բիթային Apple A7 պրոցեսորով։
  • 2014 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվեցին iPad Air 2-ը և iPad mini 3-ը՝ սարքավորված Touch ID սենսորային մատնահետքով և հիշողության մաքսիմալ ծավալով՝ 128 Գբ։ Նաև iPad Air 2-ը առաջին անգամ ստացավ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և եռմիջուկային Apple A8X պրոցեսոր։
  • 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվեցին բոլորովին նոր iPad Pro-ն՝ 12,9 դյուիմանոց էկրանով, և iPad mini 4-ը։ iPad Pro-ն առաջին անգամ ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։
  • 2016 թվականի մարտի 21-ին ներկայացվեց iPad Pro-ն՝ 9,7 դյուիմանոց էկրանով։ iPad Pro-ն նաև ստացավ 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկմիջուկային Apple A9X պրոցեսոր, Apple Pencil սթիլուսի աջակցություն և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս էկրանին թողարկել միաժամանակ 2 հավելված։

Մատակարարման արժեք և սկիզբ

iPad-ի մոդելների արժեքը ԱՄՆ-ում[11].

16GB32GB64GB128GB
Wi-Fi$374,99$599$699$799
Wi-Fi + Cellular$629$729$829$929

ԱՄՆ-ում Wi-Fi-ով iPad պլանշետի վաճառքն սկսվել է 2010 թվականի ապրիլի 3-ին[12]։ Wi-Fi-ով iPad-ների վաճառքը և 3G-ն մեկնարկեցին ավելի ուշ. մոդելները վաճառասեղաններին հայտնվեցին 2010 թվականի ապրիլի 30-ին (ԱՄՆ-ում)։

iPad-ի միջազգային վաճառքն սկսել է (Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում) 2010 թվականի մայիսի 28-ից[13]։ Ընկերությունը նաև հայտարարեց, որ նախագծում է հուլիսին պլանշետային համակարգչի վաճառքներ սկսել Ավստրիայում, Բելգիայում, Հոնգկոնգում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում և Սինգապուրում։

iPad-ի մոդելների արժեքը միջազգային վաճառքի համար[13].

16GB32GB64GB128GB
Wi-Fi€479 Europe, £429 U.K., $549 Canadian, $629 Australian€579 Europe, £499 U.K., $649 Canadian, $759 Australian€679 Europe, £599 U.K., $749 Canadian, $879 Australian
Wi-Fi + 3G€579 Europe, £529 U.K., $679 Canadian, $799 Australian€679 Europe, £599 U.K., $779 Canadian, $928 Australian€779 Europe, £699 U.K., $879 Canadian, $1,049 Australian

Յուրահատկություններ

iPad Wi-Fi+3G մոդելներում առկա է GPS-ընդունիչ մոդուլ, որը կարող է աշխատել ինչպես ինքնավար, այնպես էլ A-GPS ռեժիմում[14]։ Բացի այդ, սովորական SIM-քարտի փոխարեն օգտագործվում է Micro-SIM ձևաչափի քարտ։

Հատուկ iPad-ի համար iTunes Store-ում բաց է նոր բաժին, որը թույլատրելի է համակարգային App Store հավելվածով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Էդվարդ Բեյգ, Բոբ Լե Վիտուս iPad 2-ը սկսնակների համար, 2-րդ հրատարակում = iPad For Dummies, 2nd Edition. — М.: «Դիալեկտիկա», 2011. — 368 с. — ISBN 978-5-8459-1750-8
  • Դեյվ Մարկ, Ջեք Նաթինգ, Ջեֆ Լամարշ Հավելվածների մշակում iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար՝ iOS SDK-ի օգտագործումով = Beginning iPhone 4 Development: Exploring the iOS SDK. — М.: «Վիլյամս», 2011. — С. 624. — ISBN 978-5-8459-1725-6

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IPad» հոդվածին։