JD.com

JD.com, Jingdong Mall (չինարեն՝ 京东商城, Jīngdōng Shāngchéng, առաջ 360Buy[5]), չինական ընկերություն, որը զբաղվում է Ինտերնետ-մարքետինգով և էլեկտրոնային առևտրով, գտնվում է Պեկինում։ Համարվում է չինական խոշոր առցանց առևտրականներից մեկը, B2C մոդելով խոշորագույնը գործարքների ծավալով[6]։ Միջազգային առևտուրը ընկերությունը սկսել է 2012 թվականի հոկտեմբերին, անգլալեզու ինտերնետային կայքով։

JD.com
Տեսակհանրային ընկերություն և կայք
Հիմնադրված է1998
ՀիմնադիրLiu Qiangdong?
ՎայրՊեկին, Չինաստան
Երկիր Չինաստան
ԱրդյունաբերությունԷլեկտրոնային առևտուր
Հասույթ462 մլրդ ¥ (2018)[1]
Աշխատողների թիվ62 000 մարդ[2]
Դուստր ընկերություններJingdong Logistics?
Կայքjd.com(չին.)
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[3]
Բորսա
 JD.com Վիքիպահեստում

Ընկերությունը հիմնվել է 1998 թվականի հուլիսին Լյու Ռիչարդի կողմից[7], իսկ որպես ինտերնետ-խանութ 2004 թվականին։ Ի սկզբանե խանութում վաճառվել են օպտիկական կրիչներ, ապա հետզհետե վաճառվող իրերի տեսականին ընդլայվել է բջջային հեռախոսներով, համակարգիչներով, էլեկտրական տեխնիկաներով։

2007 թվականի հունիսից Jingdong Mall-ը օգտագործել է 360buy.com կայքը, իսկ արդեն 2013 թվականից JD.com կայքը։ 2014 թվականի մայիսին JD.com ստացել իր առաջին առաջարկը NASDAQ բորսայի կողմից, այդ ժամանակ JD.com-ին շուկայական արժեքը հասել է $28 միլիարդի։

Պատմություն

  • 1998 թվականի հունիսին հիմնադրվել է ընկերությունը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։
  • 2004 թվականի հունվարին բացվել է jdlaser.com առցանց խանութը 2006 և 2007 թվականներին ստորաբաժանումներ են բացվել Շանհայում և Գուանչժոյում։
  • 2007 թվականի հունիսին սկսել են օգտագործել 360buy.com կայքը։
  • 2010 թվականի դեկտեմբերին 360buy.com-ում սկսվել է գրքերի վաճառք, իսկ արդեն մեկ ամիս հետո արդեն DVD սկավառակների, էլեկտրական գրքերի վաճառքը
  • 2012 թվականի հոկտեմբերին բացվել է անգլալեզու en.360buy.com կայքը։
  • 2013 թվականի մարտին ընկերությունը կայքի հասցեն փոխել է, դարձնելով այն JD.com։
  • 2014 թվականի մարտին Tencent ընկերությունը JD.com-ից ստանում է 15% շահույթ, և Jingdong Mall այն տրամադրում է այն իր ստորաբաժանումներին Paipai, QQ Wanggou և Yixun[8]։
  • 2014 թվականի մայիսին ընկերության կապիտալը կազմել է 26 միլիարդ դոլար[9]։
  • 2015 թվականի մայիսին JD.com կնքել է պայմանագիր ռուսական ընկերության հետ[10][11], և պլանավորում է առաջիկա հինգ տարիների ընթացքում զբաղեցնել 20% վարկանիշ ռուսական ինտերնետ խանութների շրջանում[12]։ Ռուսալեզու կայքի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 18-ին[13]։
  • 2015 թվականի հուլիսի 25-ին Lenovo ընկերությունը հայտնել է այն բանի մասին, որ JD.COM օնլայն խանութին թույլ չի տալիս վաճառել իր ապրանքները JD.COM-ի ռուսալեզու խանութում, և հրաժարվել է պատասխանատվություն կրել վաճառված ապրանքների համար[14][15]։
  • 2015 թվականի հուլիսի 29-ին JD.com-ը և «Ռուսական փոստը» պայմանագիր են կնքել, Չինաստանից JD.com-ի հարթակներ ապրանքներ առաքելու համար[16][17][18]։
  • 2015 թվականի հոկտեմբերի 23-ին հաղորդագրություն է ստացվել ռուսական գն որդների անձնական տվյալների արտահոսքի մասին, այդ թվում նաև հեռախոսահամարների և հասցեների արտահոսքի մասին[19][20][21]։
  • 2017 թվականի հունիսի 22-ին ընկերությունը 397 միլիոն դոլար է ներդրել հագուստ վաճառող Farfetch առցանց-խանութում[22]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «JD.com» հոդվածին։