JetBrains

JetBrains, միջազգային ընկերությունը, որը մշակում է գործիքներ Java, Kotlin, C#, F#, C++, Ruby, Python, PHP, JavaScript լեզուներով աշխատելու համար, ինչպես նաև մշակում է միջավայրեր թմային աշխատանքի համար[3]։

JetBrains
Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովման ընկերություն
Հիմնադրված էհունվարի 2, 2000[1]
ՎայրՊրահա, Չեխիա[1]
Երկիր Չեխիա
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն և զարգացման ինտեգրված միջավայր
Ընդհանուր ակտիվներ10,1 մլրդ Kč (դեկտեմբերի 31, 2021)[2]
Հասույթ10,4 մլրդ Kč (2021)[2]
Աշխատողների թիվ103 մարդ (2021)[2]
ՍեփականատերJetBrains N.V.?
Կայքjetbrains.com(անգլ.)
 JetBrains Վիքիպահեստում

Պատմություն

JetBrains-ը հիմնադրվել է 2000 թվականին[4]։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Պրահայում։ Հիմնադիրներն են՝ Սերգեյ Դիմիտրովը, Եվգենիի Բալյեվը և Վալենտին Կիպհակովը[5]։

2019 թվականի տվյալներով ընկերությունը մասնաճյուղեր ունի՝ Պրահայում, Սանկտ Պետերգուրգում, Ամստերդամում, Բոսթոնում, Մոսկվայում, Մյունխենում և Նովոսիբիրսկում[6]։

JetBrains-ի ապրանքների ամենահայտնին՝ IntelliJ IDEA-ն է։

2009 թվականին JetBrains-ը բացեց IntelliJ-ի ներքին կոդը, որը վրա էլ հիմնված է IntelliJ IDEA-ն, և թողարկեց ծրագրի անվճար տարբերակը՝ IntelliJ IDEA Community Edition[7]։

2010 թվականին ընկերությունը սկսեց մշակել Kotlin ծրագրավորման լեզուն[8]։

2018 թվականին ընկերությունը ուներ ավելի քան 5 մլն օգտատեր, որոնց շարքում են՝ Google, Salesforce, Twitter, Citibank, HP, Airbnb։

2018 թվականին JetBrains-ը առաջին անգամ դարձավ ծրագրավորման միջազգային օլիմպիադայի ACM ICPC, հովանավորը[9]։

Google I/O 2019-ի ընթացքում պարզ դարձավ, որ Kotlin լեզուն դարձել է Android ծրագրավորման առաջնային լեզուն[10][11]։

Ապրանքներ

IDE

  • 2001 թվական IntelliJ IDEA — IDE Java-ի համար
  • 2008 թվական RubyMine — IDE Ruby և Ruby on Rails-ի համար
  • 2010 թվական PyCharm — IDE Python-ի համար
  • 2010 թվական PhpStorm — IDE PHP-ի համար
  • 2010 թվական WebStorm — IDE վեբ ծրագրավորման համար
  • 2011 թվական AppCode — IDE Objective-C-ի համար
  • 2014 թվական CLion — IDE C/C++ի համար
  • 2015 թվական DataGrip
  • 2015 թվական GoLand[12] — IDE Go-ի համար։
  • 2017 թվական Rider — IDE .NET-ի համար։

Ծանոթագրություններ