Moves like Jagger

«Moves like Jagger», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ։ Այն թողարկվել է 2011 թվականի հունիսի 21-ին A&M Octone Records լեյբլի կողմից՝ որպես Maroon 5-ի «Hands All Over» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Բենի Բլանկոյի, Ամեր Մալիկի և Shellback-ի կողմից։

«Moves like Jagger»
«Moves like Jagger» սինգլի շապիկը (Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերա, )
Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Hands All Over» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 21, 2011 (2011-06-21)
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2011
ԺանրԴանս-փոփ, էլեկտրոփոփ
Տևողություն3:21
ԼեյբլA&M Octone Records
ՊրոդյուսերShellback, Բենի Բլանկո
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն
«Never Gonna Leave This Bed»
(2011)
«Moves like Jagger»
(2011)
«Payphone»
(2012)
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Show Me How You Burlesque»
(2010)
«Moves like Jagger»
(2011)
«Your Body»
(2012)

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի կրկներգը։ Երգը գլխավորել է մի շարք երկրների ազգային հիթ շքերթներ, այդ թվում ամերիկյան հայտնի Billboard Hot 100-ը։ 2014 թվականի դրությամբ երգը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը։

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի հուլիսին և ներկայացվել է օգոստոսին։ Տեսահոլովակի ռեժիսորն է Յունաս Օկերլունդը։ Երգը առաջին անգամ կատարվել է The Voice նախագծի շրջանակներում 2011 թվականի հունիսին։ 2012 թվականին երգը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Խմբի/դուետի լավագույն փոփ կատարում» անվանակարգում, սակայն չի հաղթել։

Նախապատմություն

Երգի համահեղինակներից է գլխավոր վոկալիստ Ադամ Լևինը

«Moves like Jagger» երգը գրել են Ադամ Լևինը, Բենի Բլանկոն, Ամեր Մալիկը և Shellback-ը[1]։ Երգը այն մասին է, թե ինչպես է կատարողը (տվյալ դեպքում Լևինը) փորձում տպավորություն թողնել իր սիրած աղջկա վրա՝ կատարելով անգլիական The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միք Ջագգերի պարային շարժումները։ Երգի ձայնագրման աշխատանքները կայացել են Լոս Անջելեսում 2011 թվականի մայիսին։ «Moves like Jagger»-ը դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերի երգ է[2][3][4], սակայն նաև ներառում է դիսկո, փոփ, ռոք և սոուլ ժանրերի էլեմենտներ[5]։ Billboard-ի հետ զրույցում Ադամ Լևինը նշում է.

Դա այն երգերից մեկն էր, որը միանշանակ ռիսկային էր՝ դա համարձակ հայտարարություն է։ Մենք իսկապես երբեք այդպիսի երգ չէինք թողարկել։ Բայց հետաքրքիր է անել ինչ-որ բան այլ, ինչ-որ բան նոր։ Ես պարզապես ուրախ եմ, որ բոլորը հավանում են այն։

Քննադատների արձագանքներ

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ About.com կայքի լրագրող Բիլ Լեմբը երգին տվել է չորս ու կես աստղ հինգ աստղից։ Բիլը, երգին անվանելով «բացառիկ ամառային երգ», նաև նշում է որ այն թեթև, պարային և մեքենայի մեջ հիանալի լսվող երգ է[6]։ Pop Crush-ի Սքոթ Շելթերը երգին նույնպես տվել է հինգ աստղից չորս ու կես աստղ։ Նա երգը անվանել է «պարային և զվարճալի», և իր հոդվածում գրում է. «Երգը կարող էր նույնիսկ հիանալի լինել առանց Ագիլերայի, բայց նրա կրակոտ մասնակցությունը այն շատ ավելի լավ է դարձնում»[7]։

Անվանելով երգը 2011-ի ամառվա երգի թեկնածու՝ MTV Newsroom-ի Ջեյմս Դինհը գրում է. «Ադամ Լևինը և Քրիստինա Ագիլերան NBCThe Voice-ի իրենց ընկերական մրցակցությունը ձայնագրման ստուդիայում դարձրել են ինչ-որ հատուկ մթնոլորտի»[8]։

Տեսահոլովակ

Նախապատմություն և թողարկում

Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Յոնաս Ակերլանդը, նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում 2011 թվականի հուլիսի 8-ին[9][10]։ Ակերլանդը 2007 թվականին նաև եղել է խմբի «Wake Up Call» երգի տեսահոլովակի ռեժիսորը[11]։ Հուլիսի 9-ին Ագիլերան իր Թվիթթերի էջում հրապարակեց լուսանկար տեսահոլովակի նկարահանումներից, և գրեց․ «Միշտ հրաշալի է տեսնել Յոնաս Ակերլանդին։ Նա ստեղծել է հիանալի զգացում երգի համար։ Սպասեք զվարճալի տեսահոլովակի»[12]։ Դրան հաջորդող մի քանի օրերին համացանցում տեղադրվեցին նկարահանման ընթացքի մյուս լուսանկարները[13]։ Տեսահոլովակում Միք Ջագերը հայտնվում է իր արխիվային տեսանյութերից մեկի միջոցով[14]։ MTV News-ին տված հարցազրույցում Ադամ Լևինը ասել է, որ այս տեսահոլովակով ցանկացել են ցույց տալ թե «ինչքան հրաշալի» երաժիշտ է Ջագերը, քանի որ ըստ Լևինի՝ ոչ բոլորն են ծանոթ նրա երաժշտությանը, հատկապես՝ նոր սերնդի մարդիկ[14]։ Տեսահոլովակը ներկայացվել է օգոստոսի 8-ին[14]։ Այն մինչև այժմ ՅուԹյուբում 300 միլիոնից ավել դիտում է հավաքել[15]։

Սյուժե

Կարդ տեսահոլովակից, որտեղ Լևինն ու Ագիլերան երգում են կանգնած ամերկյան դրոշի առջև։

Տեսահոլովակը սկսվում է թատրոնի սև-սպիտակ կադրերով, որտեղ մարդիկ միացնում են լույսերը, դիմահարդարվում են և ընտրում հագուստներ։ Այնուհետև ցուցադրվում է Ջագերի երիտասարդ տարիքում տված հարցազրույցներից մի հատված, որտեղ նրան հարց է ուղղվում թե մինչև երբ է պատրաստվում երաժշտությամբ զբաղվել, որին Ջագերը պատասխանում է այս կերպ․ «Չգիտեմ։ Ես երբեք չեմ մտածել, որ նույնիսկ դա կանեի երկու տարուց էլ ավելի շատ»։ Maroon 5-ի վոկալիստ Լևինը կադրում հայտնվում է առանց վերնաշապիկի և մարմնի վրա բազմաթիվ դաջվածքներով։ Տեսահոլովակի ամբողջ ընթացքում նա կրում է ռետրո ոճի կիպ սև տաբատ։ Երբ Ագիլերան հայտնվում է կարդում, նա սև լայնեզր գլխարկով ու հաստ թարթչաներկով է։ Տեսահոլովակի վերջին մասում Լևինն ու Ագիլերան կանգնած են ամերիկյան դրոշի առջև և կատարում են կրկներգը։ Տեսահոլովակը ընդհանուր այն մասին է, թե ինչպես են մարդիկ փորձում կատարել Ջագերի պարային շարժումները[14]։

Կենդանի կատարումներ

«Moves like Jagger»-ը առաջին անգամ կենդանի կատարվել է 2011 թվականի հունիսի 21-ին ամերիկյան The Voice տաղանդների նախագծում, որտեղ Քրիտինան և Ադամը ընդգրկված էին նաև ժյուրիի կազմում։ Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Ամերիկան ունի տաղանդներ նախագծի ընթացքում օգոստոսի 3-ին, 2011[16]։ Երգը կատարվել է նաև Ֆուտբոլի ազգային լիգայի 2011-ի նախնական շոուից առաջ սեպտեմբերի 8-ին, 2011[17]։ Նույն ամսում խումբը Քրիստինայի հետ երգը կատարել է նաև Էլեն Դեջեներեսի շոու հեռուստահաղորդման ժամանակ, այնուհետև նոյեմբերի 5-ին Saturday Night Live-ում և նոյեմբերի 20-ին Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Վիկտորիա Սիքրեթ 2011 նորաձևության շոուի ժամանակ։

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգԱրդյունք
2012People's Choice AwardsՏարվա սիրված երգԱռաջադրված
Billboard Music AwardsԹոփ 100 երգԱռաջադրված
Թոփ սթրիմ երգԱռաջադրված
Թոփ թվային երգԱռաջադրված
Թոփ փոփ երգԱռաջադրված
Gaon Chart K-Pop AwardsՏարվա միջազգային երգՀաղթանակ
Grammy AwardsԴուետի/խմբի լավագույն փոփ կատարումԱռաջադրված
MTV Video Music Awards JapanԼավագույն խմբի տեսահոլովակԱռաջադրված
Լավագույն համագործակցությունԱռաջադրված
MuchMusic Video AwardsՏարվա միջազգային տեսահոլովակ - ԽումբԱռաջադրված
Myx Music AwardsՍիրված միջազգային տեսահոլովակԱռաջադրված
Premios 40 PrincipalesԼավագույն միջազգային երգԱռաջադրված
Teen Choice AwardsԵրաժշտական ընտրություն։ Խմբի սինգլԱռաջադրված

Ստեղծագործական անձնակազմ

Երգացանկ

Թվային ներբեռնում
  1. «Moves Like Jagger» – 3։21
Գերմանական CD սինգլ
  1. «Moves Like Jagger» – 3։21
  2. «Moves Like Jagger» (Soul Seekerz Radio Edit) – 3։25

Հիթ-շքերթ

Շաբաթական հիթ-շքերթներ

Illegal chart entered CIS|1Illegal chart entered Russia|1Illegal chart entered Ukraine|10
Հիթ-շքերթ (2011)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[18]2
Ö3 Austria Top 75[19]1
Ultratop Flanders[20]4
Ultratop Wallonia[21]4
Canadian Hot 100[22]1
Canada AC (Billboard)[23]1
Canada CHR/Top 40 (Billboard)[24]1
Canada Hot AC (Billboard)[25]1
IFPI[26]2
Tracklisten[27]1
Euro Digital Songs (Billboard)[28]1
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[29]1
SNEP[30]3
Media Control AG[31]2
Rádiós Top 40[32]1
IRMA[33]1
FIMI[34]2
Ճապոնիա (Japan Hot 100)[35]30
Լիբանան (OLT20)[36]1
Mexico Airplay (Billboard)[37]1
Dutch Top 40[38]1
Mega Single Top 100[39]2
RIANZ[40]1
VG-lista[41]1
Polish Airplay Top 20[42]1
Scottish Singles Top 40[43]1
IFPI[44]1
South Korea International (Gaon Digital Chart)[45]1
PROMUSICAE[46]3
Sverigetopplistan[47]1
Schweizer Hitparade[48]5
UK Singles Chart[49]2
Billboard Hot 100[50]1
Adult Contemporary (Billboard)[51]7
Adult Pop Songs (Billboard)[52]1
Dance/Mix Show Airplay (Billboard)[53]5
Hot Dance Club Songs (Billboard)[54]9
Latin Songs (Billboard)[55]8
Pop Songs (Billboard)[56]1
Rhythmic (Billboard)[57]9
Venezuela Pop/Rock Songs (Record Report)[58]1
Հիթ-շքերթներ (2014)Ամենաբարձր
հորիզոնական
Singles Digitál Top 100[59]95

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2011)Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[60]3
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[61]22
Բելգիա (Ultratop 50 Flanders)[62]21
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[63]47
Կանադա (Canadian Hot 100)[64]5
Չեխիա (Tophit)[65]12
Դանիա (Tracklisten)[66]1
Գերմանիա (Media Control AG)[67]15
Հունատսան (IFPI)[68]45
Հունգարիա (Rádiós Top 40)[69]13
Իռլանդիա (IRMA)[70]7
Իսրայել (Media Forest)[71]5
Իտալիա (FIMI)[72]9
Ճապոնիա (Japan Hot 100)[73]56
Նիդերլանդներ (Dutch Top 40)[74]3
Նիդերլանդներ (Single Top 100)[75]6
Նոր Զելանդիա (RIANZ)[76]2
Russia Airplay (Tophit)[77]19
Իսպանիա (PROMUSICAE)[78]21
Շվեդիա (Sverigetopplistan)[79]9
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[80]17
Ukraine Airplay (Tophit)[81]41
UK Singles (Official Charts Company)[82]2
US Billboard Hot 100[83]9
US Adult Contemporary (Billboard)[84]41
US Adult Top 40 (Billboard)[85]8
US Mainstream Top 40 (Billboard)[86]10
Հիթ-շքերթ (2012)Հորիզոնական
Կանադա (Canadian Hot 100)[87]17
Ֆրանսիա (SNEP)[88]76
Հունգարիա (Rádiós Top 40)[89]18
Լեհաստան (ZPAV)[90]14
Russia Airplay (Tophit)[91]38
Հարավային Կորեա (Gaon)[92]55
Իսպանիա (PROMUSICAE)[93]33
Շվեդիա (Sverigetopplistan)[94]71
Ukraine Airplay (Tophit)[95]77
UK Singles (Official Charts Company)[96]58
US Billboard Hot 100[97]36
US Adult Contemporary (Billboard)[98]12
US Adult Top 40 (Billboard)[99]27
US Dance/Mix Show Airplay (Billboard)[100]50
US Mainstream Top 40 (Billboard)[101]50
Հիթ-շքերթ (2013)Հորիզոնական
Ֆրանսիա (SNEP)[102]198
Սլովենիա (SloTop50)[103]30
Հիթ-շքերթ (2019)Հորիզոնական
Պորտուգալիա (AFP)[104]1598

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2010–2019)Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[105]13
UK Singles (Official Charts Company)[106]51
US Billboard Hot 100[107]20

All-time charts

Chart (1958–2018)Position
US Billboard Hot 100[108]75
US Mainstream Top 40 (Billboard)[109]31

Հավաստագրեր

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[110]11× Platinum770 000^
Բելգիա (BEA)[111]Platinum30 000*
Կանադա (Music Canada)[112]Diamond800 000^
Դանիա (IFPI Denmark)[113]2× Platinum60 000^
Դանիա (IFPI Denmark)[114]
Streaming
2× Platinum60 000^
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[115]Platinum10,022[115]
Գերմանիա (BVMI)[116]3× Gold450 000^
Իտալիա (FIMI)[117]2× Platinum60 000*
Ճապոնիա (RIAJ)[118]
PC download
Gold100 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[119]3× Platinum45 000*
Իսպանիա (PROMUSICAE)[120]Platinum40 000^
Շվեդիա (GLF)[121]5× Platinum200 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[122]Platinum30 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[123]3× Platinum1,900,000[124]
ԱՄՆ (RIAA)[125]9× Platinum9 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման ժամանակագրություն

ԵրկիրԱմսաթիվՁևաչափ
Կանադա[126]21 հունիսի, 2011թվային ներբեռնում
Միացյալ Նահանգներ[127]
Ավստրալիա[128]22 հունիսի, 2011
Դանիա[129]
Ֆրանսիա[130]
Նիդերլանդներ[131]
Նոր Զելանդիա[132]
Շվեդիա[133]
Մեծ Բրիտանիա[134]14 օգոստոսի, 2011
Գերմանիա[135]26 օգոստոսի, 2011CD սինգլ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ