O’G3NE

O’G3NE ([əʊ ʤiːn] «Օ’Ջին», ավելի շուտ՝ Lisa, Amy & Shelley), նիդեռլանդական երաժշտական խումբ՝ բաղկացած երեք քույրերից՝ Լիզա, Էմի և Շելլի Վոլ։ Լիզան (ծնված 1994 թվականին) ավագ դուստրն է, թեև Էմին և Շելլին (ծնված 1995 թվականին) երկվորյակներ են։ Ներկայացրել են Նիդեռլանդները «Մանկական Եվրատեսիլ 2007» և «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթներում։

O’G3NE
Ժանրերփոփ
Գործունեություն2007
ԼեյբլEMI
Կայքog3ne.com
 O'G3NE Վիքիպահեստում

Սկզբնական գործունեություն

Երեք քույրերն էլ մեծացել են Նիդեռլանդների հարավում գտնվող Դորդրեխտ քաղաքում։ Լիզան ծնվել է 1994 թվականի հունիսի 21-ին, Էմին և Շելլին՝ 1995 թվականի հոկտեմբերի 18-ին։ Ավելի ուշ նրանք Դորդրեխտից տեղափոխվել են Ֆիջնաարթ։ 2007 թվականին նրանք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրել են Նիդեռլանդները, որը կայացել է Ռոտերդամում։ Նրանք կատարել են «Adem in, adem uit» երգը և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը՝ եզրափակչում հավաքելով 36 միավոր[1][2][3]։ 2011 թվականին նրանք թողարկել են երկու ալբոմ՝ «300 %» և «Sweet»։

Մասնակցությունը «The Voice of Holland» նախագծին

2011 թվականի ալբոմների թողարկումից հետո տրիոն՝ «O’G3NE» անվամբ, մասնակցել է «Ձայնը» նախագծի նիդեռլանդական տարբերակին՝ «The Voice of Holland»։ Այդ մրցույթում նրանց հաջողվել է հաղթել՝ կիսաեզրափակչում և եզրափակչում կատարելով իրենց «Magic» երգը։ 2016 թվականին քույրերը մասնակցել են «De beste zangers van Nederland» երաժշտական շոուին։ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին նրանք թողարկել են հերթական ստուդիական ալբոմը՝ «We Got This»։ Խումբը գլխավորել է նիդեռլանդական հիթ-շքերթները[4]։

Եվրատեսիլ 2017

2016 թվականի հոկտեմբերի 29-ին հայտարարվել է, որ O’G3NE խումբը ներկայացնելու է Նիդերլանդները «Եվրատեսիլ 2017»-ում, որը տեղի էր ունենալու Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Մարտի 3-ին թողարկվել է Եվրատեսիլի համար գրված «Lights and Shadows» երգը։ Երկրորդ կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով՝ խումբն անցել է եզրափակիչ։ Եզրափակիչը կայացել է մայիսի 13-ին, որտեղ նրանք ներկայացել են 6-րդ համարի ներքո։ Արդյունքում խումբը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Անվանում

Խմբի անվանումը՝ O’G3NE, բացատրվում է այսպես․ O’՝ քույրերի արյան խումբ[5], G3NE՝ նրանց միացնող գեներ, իսկ 3 թիվը՝ քույրերի քանակն է[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Kimberly
«Goed» երգով
Նիդեռլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
2007
Հաջորդող՝
Marissa
1 dag երգով
Նախորդող՝
Յուլյա վան դե Թորն
The Voice of Holland-ի հաղթող
5-րդ եթերաշրջան
Հաջորդող՝
Ման դե Սթենվինկել
Նախորդող:
Դաուվ Բոբ
«Slow Down» երգով
Նիդերլանդները Եվրատեսիլ երգի մրցույթում
2017
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «O’G3NE» հոդվածին։