Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ

«Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 62-րդ թողարկումը, որն անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան «1944» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երկրորդ անգամն էր, երբ Կիևը հյուրընկալեց համաեվրոպական այս մրցույթը։ Նախորդ անգամ մրցույթն այնտեղ անցկացվել էր 2005 թվականին։ Մրցույթն ունենացավ երկու կիսաեզրափակիչներ, որոնք անցկացվեցին մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այն հյուրընկալեցին երեք տղամարդիկ՝ Օլեքսանդր Սկիչկոն, Վոլոդիմիր Օստափչուկը և Թիմուր Միրոշնիչենկոն։

Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ
"Celebrate Diversity"
«Տոնի՛ր բազմազանությունը»
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 9, 2017
2-րդ կիսաեզրափակիչՄայիսի 11, 2017
ԵզրափակիչՄայիսի 13, 2017
Հյուրընկալություն
Անցկացման վայրՄիջազգային ցուցահանդեսային
կենտրոն
Կիև, Ուկրաինա
Հյուրընկալող հեռուստաալիքՈւկրաինա ՈւԱՀ
ՀաղորդավարներԱլեքսանդր Սկիչկո, Վլադիմիր Օստապչուկ և Թիմուր Միրոշնիչենկո
Բացում1-ին կիսաեզրափակիչ
«Spinning» երգի կատարում
Մոնատիկի կողից
2-րդ կիսաեզրափակիչ
Եվրատեսիլյան փոփուրի
կատարում Օլեքսանդր Սկիչկոյի
Վոլոդիմիր Օստափչուկի կողից
Եզրափակիչ
Դրոշների ավանդական
արարողություն
Ընդմիջման ելույթ1-ին կիսաեզրափակիչ
«1944» և «Zamanyly» երգերի
կատարում Ջամալայի կողից
Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 1
2-րդ կիսաեզրափակիչ
«Երեխաների բակը» պարային
կատարում Apache CREW-ի կողից
Վերկա Սերդուչկա վիդեո - մաս 2
Եզրափակիչ
«It's Magical» երգի կատարում
Ռուսլանայի կողից
ONUKA և Ժողգործիքների
ուկրաինական ազգային
ակադեմիական նվագախումբ
«I Believe in U» երգի կատարում
Ջամալայի կողից
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Մասնակցություն
Առաջնելույթչկա
Վերադարձել ենՊորտուգալիա Պորտուգալիա
Ռումինիա Ռումինիա
Մեկնել ենԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ռուսաստան Ռուսաստան
Քվեարկություն
Քվեարկության համակարգՅուրաքանչյուր երկիր տալիս է
12, 10, 8-1 միավորների 2 խումբ
իր լավագույն տասնյակին. մեկը
արտահայտում է ժյուրիի ձայները
մյուս՝ հեռուստաքվեարկության
Հաղթական երգՊորտուգալիա "Amar pelos dois"
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
eurovision.tv/event/kyiv-2017

Մրցույթին այս տարի մասնակցեցին քառասուներկու երկրներ։ Վերադարձել էին Պորտուգալիան և Ռումինիան, որոնք չէին մասնակցել նախորդ տարի, իսկ ֆինանսական դժվարությունների պատճառով մրցույթից հեռացավ Բոսնիա և Հերցեգովինան, որը վերադարձել էր նախորդ տարի։ Մասնակցության հայտ սկզբնապես ներկայացրել էր նաև Ռուսաստանը, սակայն ընտրված պատվիրակին՝ Յուլյա Սամոյլովային, արգելվեց մուտք գործել Ուկրաինա, քանի որ դա կհակասեր երկրի սահմանդրությանը։ Բանն այն է, որ երգչուհին այցելել էր Ղրիմ, որը բռնազավթված է Ռուսաստանի կողմից, իսկ նման անձանց մուտքն Ուկրաինա արգելված է[1]։

Մրցույթում հաղթեց Պորտուգալիան ներկայացնող Սալվադոր Սոբրալը "Amar pelos dois" (Սեր երկուսիս համար) երգով, որի հեղինակը երգչի քույրն է՝ Լուիզա Սոբրալը։ Սա Պորտուգալիայի առաջին հաղթանակն էր մրցույթի պատմության մեջ. 53 տարի մնալով առանց հաղթանակ՝ երկիրը նույնիսկ տեղ չէր գրավել առաջին հնգյակում։ Ընդ որում Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում "Molitva" երգի հաղթանակից հետո սա առաջին անգամն էր, երբ հաղթեց ամբողջությամբ տվյալ երկրի պետական լեզվով գրած երգը[2]։ Լավագույն եռյակի երկրները՝ Պորտուգալիան, Բուլղարիան, Մոլդովան, ապահովեցին մրցույթում գրանցած իրենց լավագույն արդյունքները երբևէ[1]։ ԵՀՄ-ի հաղորդմամբ՝ մրցույթը դիտել են 182 միլիոն հեռուստադիտողներ՝ 22 միլիոնով ավելի քիչ, քան նախորդ տարի։

Անցկացման վայր

Մրցութային փուլ

##
Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ (Ուկրաինա)

2016 թվականի մայիսի 18-ին հյուրընկալող հեռուստաընկերության՝ NTU-ի տնօրենի տեղակալը և Ուկրաինայի պատվիրակության նախագահ Վիկտորյա Ռոմանովան հայտարարեցին, որ առաջին կազմակերպչական ժողովը տեղի է ունենալու մինչև հունիսի 8-ը, որի ընթացքում NTU-ն և ԵՀՄ-ն քննարկելու են մրցույթի անցկացման տեխնիկական հարցերը՝ պարզելու, թե ինչ անհրաժեշտ նախապատրաստությունների կարիք ունի Ուկրաինան։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ անցկացման վայրը պարզ կլինի ամռանը[3]։

NTU-ն և Ուկրաինայի կառավարությունը հունիսի 23-ին հայտարարեցին, որ պատրաստվում են մրցութային փուլ անցկացնել՝ որոշելու հյուրընկալող քաղաքը։ Որոշման գործընթացը ծրագրավորված էր իրականացնել 4 փուլով[4]։

Հյուրընկալ քաղաքը պետք է համապատասխաներ հետևյալ չափանիշներին[5].

  • Դահլիճը պետք է ապահովի նվազագույնը 7,000 հանդիսական, սակայն գերադասելի է ավելի քան 10,000-ը։
  • Միջազգային մամուլի կենտրոնը պետք է տեղավորի ոչ քիչ քան 1,550 լրագրող։
  • Պետք է լինեն նաև դահլիճներ, որոնցում կանցկացվեն բացման և փակման արարողությունները՝ ապահովելով ոչ քիչ քան 3,000 հանդիսական։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ունենա արդարացի գնահատված, եվրոպական չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համարներ՝ հնարավորինս մոտ տեղակայված դահլիճին և քաղաքի կենտրոնին։ Հյուրանոցային համարների նվազագույն թիվը պետք է կազմի 2,000 հյուրանոցային համար՝ թվով 1,000 պատվիրակությունների և նույնքան լրագրողների և երկրպագուների համար։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ապահովի մասնակիցների, պատվիրակության անդամների և հյուրերի անվտանգությունը։
  • Հյուրընկալող քաղաքը պետք է ունենա ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքներ՝ միջազգային օդանավակայան, հասանելի տրանսպորտ օդանավակայանի, դահլիճի, հյուրանոցների միջև, ավելին՝ պատշաճ երթևեկություն քաղաքում և հնարավորություն բացելու նոր տրանսպորտային գծեր։
  • Հյուրընկալող քաղաքը հայտի հետ պետք է ներկայացնի նաև սոցիալական ծրագիր՝ ցուցադրելով քաղաքի և Ուկրաինայի հյուրընկալությունը, յուրահատկությունը, ինքնությունը և մշակութային արժեքները։

Մինչև հուլիսի 8-ը վեց քաղաքներ ներկայացրեցին իրենց նախնական հայտերը։ Դրանք էին՝ Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը, Կիևը և Օդեսան[6]։ Թեկնածու վեց քաղաքները պաշտոնապես ներկայացվեցին հուլիսի 20-ին երկժամյա շոուի ընթացքում, որը կոչվում էր «Քաղաքի մենամարտ»։ Յուրաքանչյուր քաղաքից մեկ թեկնածու ներկայացնում էր քաղաքի հայտը։ Քննարկմանը մասնակցում էին ԶԼՄ ներկայացուցիչներ, երաժշտական փորձագետներ, ինչպես նաև երկրպագուներ։

Հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ մրցույթը հյուրընկալելու համար պայքարի մեջ են մնացել 3 քաղաքներ՝ Դնեպրը, Կիևը և Օդեսան[7]։

Սահմանված ժամկետների մի քանի հետաձգումներից հետո` սեպտեմբերի 9-ին, կառավարության մամուլի կենտրոնից Կիևը հայտարարվեց, որպես Եվրատեսիլ 2017 երգի մրցույթը հյուրընկալող քաղաք։ Միևնույն ժամանակ մրցույթի անցկացման դահլիճ հայտարարվեց Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը[8]։

ՔաղաքԴահլիճՏարողությունՏեղեկություններ
ԴնեպրԴնիպրոԵվրոԱրենա9,500Առաջարկը ներառում էր Մեթեոր մարզադահլիճի և Մեթեոր սպորտային համալիրի ամբողջական վերանորոգում, որը պետք է ավարտված լիներ մինչ 2017 թվականի մարտ ամիսը[9]։
ԼվովԼվով արենա35,000Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Արենան տանիքի կառուցման կարիք ուներ[10]։
անավարտ դահլիճհայտնի չէԻրականում նախատեսված էր, որ դահլիճը հյուրընկալելու էր ԵվրոԲասկեթ 2015-ը, սակայն երբ շինարարական աշխատանքները կանգնեցվեցին, այն կառուցված էր 25%-ով[10]։
Խարկով«Մետալիստ» շրջանային սպորտային համալիր40,000Հյուրընկալել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2012-ի խմբային երեք խաղեր։ Սակայն, հիմնավոր վերանորոգման կարիք ուներ՝ ներառելով տանիքի կառուցումը[11]։
Խերսոն«Յուբիլեյնիյ» համերգային համալիր1,600Առաջարկը ներառում էր դահլիճի վերանորոգում և ընդլայնում, որը կտևեր շուրջ 7-ից 8 ամիս[12]։
ԿիևՍպորտի պալատ10,0002005 թվականին հյուրընկալել է Եվրատեսիլ իսկ 2009-ին Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթները։ 2017 թվականի ապրիլի 22-ից 28-ը Հոկեյի Աշխարհի առաջնության առաջին դիվիզիոնի մրցաշարը հյուրընկալելը կարող էր խոչընդոտել մրցույթի նախապատրաստական աշխատանքներին[13]։
Միջազգային ցուցահանդեսային կենտրոն11,000Նախապես դահլիճը ներկայացված էր որպես պահեստային տարբերակ։ Սակայն 2016 թվականի օգոստոսի 24-ին հայտարարվեց, որ այն Կիևի նախընտրելի դահլիճն է[14]։
Օդեսա«Չերնոմորեց» մարզադահլիճ34,000Առաջարկով նախատեսված էր, որ մարզադահլիճը պետք է վերանորոգվի՝ ներառելով տանիքի կառուցումը։

Ձևաչափ

Նախնական ամսաթվեր

Մրցույթի անցկացման նախնական օրերը հայտարարվեց 2016 թվականի մարտի 14Ստոկհոլմում տեղի ունեցած պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Կիսաեզրափակիչի օրերը սահմանվեցին 2017 թվականի մայիսի 16-ին և 18-ին, իսկ եզրափակչինը՝ մայիսի 20-ին։ Այս նախնական ամսաթվերը որոշվել էին ԵՀՄ-ի կողմից՝ հետագայում հյուրընկալող հեռուստաընկերության հետ համաձայնեցնելու նպատակով։

Սակայն, ԵՀՄ-ն հունիսի 24-ին հայտնեց, որ նախնական ամսաթվերը փոփոխվել են՝ մեկ շաբաթ առաջ բերելով։ Որոշվեց մրցույթը անցկացնել մայիսի 9-ին, 11-ին և 13-ին։ Օրերը փոփոխվեցին NTU-ի խնդրանքով, քանի որ մայիսի 18-ը համընկնում է Ղրիմի թաթարների ցեղասպանության հիշատակի օրվան։

Հաղորդավարներ

2017-ի փետրվարի 17-ին հայտարարվեց, որ մրցույթի հաղորդավարներ են ընտրվել Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստապչուկը, իսկ "կանաչ սենյակի" հաղորդավար՝ Թիմուր Միրոշնիչենկոն։ Սա առաջին դեպքն էր, երբ Եվրատեսիլ երգի մրցույթը հյուրընկալվեց տղամարդկանց եռյակի կողմից և 1956 ի վեր առաջին անգամը, երբ հաղորդավարները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին։ Միրոշնիչենկոն Եվրատեսիլ հյուրընկալելու փորձ ուներ. վերջինս վարել էր Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը 2009-ին և 2013-ին։

Գրաֆիկական ձևավորում

2017 թվականի հունվարի 30-ին ներկայացվեց մրցույթի այս տարվա կարգախոսը՝ «Տոնի՛ր բազմազանությունը» (անգլ.՝ Celebrate Diversity)։ Եվրատեսիլ երգի մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը մեկնաբանեց կարգախոսը՝ ասելով. «Բազմազանությունը տոնելու գաղափարը ծագում է նախորդ տարվա կարգախոսից՝ «Միավորվենք»-ից, և բխում է եվրատեսիլյան արժեքների սրտից. այն բազմանշանակալից է, քանի որ և՛ Եվրոպայի և՛ նրա շրջակայքի և՛ նույնիսկ նրանից հեռու գրեթե բոլոր երկրները միավորվում են՝ տոնելու և՛ մեր ընդհանուր հիմքերը, և՛ մեր ուրույն տարբերությունները, ինչպես նաև հիասքանչ երաժշտությունը»։ Նույն օրը ներկայացվեց նաև այս տարվա պատկերանիշը։ Այն իրենից ներկայացնում է «Նամիստո» անունով հայտնի ուկրաինական ազգային թալիսման ուլունքը։ Պատկերանիշը պարունակում է ազգային տարրեր, որի վառ գույները և պայծառ նախշերը նրան տալիս են նաև ժամանակի շունչը։ Ուլունքի յուրաքանչյուր հատիկ ունի իր ուրույն դիզայնն ու կառուցվածքը՝ խորհրդանշելով, որ բոլոր մարդիկ իսկապես առանձնահատուկ են և միահյուսվում են երաժշտության նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ։ Մրցույթի գործադիր պրոդյուսեր Վիկտորյա Ռոմանովան նշեց. «Պատկերանիշը խելացիորեն համատեղում է ազգային և ժամանակակից տարրերը՝ ներկայացնելով Ուկրաինայի հասարակությանը և Կիևում անցկացվելիք Եվրատեսիլ 2017-ի հիմնական գաղափարը»[15]։

Կիսաեզրափակիչների վիճակահանություն

Վիճակահանությունը, որը սահմանեց երկու կիսաեզրափակիչների մասնակիցներին, անցկացվեց 2017 թվականի հունվարի 31-ին Կիևի քաղաքային պետական վարչության «Սյունազարդ դահլիճում»։

Վիճակահանության առաջին մասում որոշվեց, թե Մեծ հնգյակի երկրներից յուրաքանչյուրը և հյուրընկալ Ուկրաինան որ կիսաեզրափակչում են քվեարկելու, իսկ երկրորդ հատվածում՝ մնացած երկրներից յուրաքանչյուրը որ կիսաեզրափակչի որ հատվածում են հանդես գալու, իսկ ճշգրիտ հերթականությունը պարզ դարձավ ավելի ուշ մրցույթի կազմակերպիչների կողմից։ Նախատեսված էր, որ 18 երկրներ մրցելու էին 1-ին կիսաեզրափակչում, իսկ 19-ը՝ 2-րդում, սակայն Ռուսաստանի հեռացումից հետո յուրաքանչյուր կիսաեզրափակչում ելույթ ունեցան 18-ական երկրներ։ Կիսաեզրափակիչներից եզրափակիչ անցան 10 երկրներ, որոնց միացան Մեծ հնգյակի երկրները և հյուրընկալ Ուկրաինան. ընդհանուր առմամբ եզրափակիչ փուլում հանդես եկան 26 երկրներ։

Կիսաեզրափակիչների մասնակից 37 երկրները բաժանվել էին 6 զամբյուղների՝ հիմնվելով մրցույթի պաշտոնական գործընկեր Digame-ի՝ քվեարկության բնագավառում կատարած հաշվարկների վրա։ 6 զամբյուղները հրապարակվեցին ԵՀՄ-ի կողմից 2017 թվականի հունվարի 25-ին։ Տարբեր զամբյուղներից վիճակահանություն անցկացնելը միտված է հնարավորինս սահմանափակել հարևան երկրների միմյանց քվեարկելը և բարձրացնել անկանխատեսելիությունը կիսաեզրափակիչներում։

Շվեյցարական հեռարձակող SRF-ի խնդրանքով երկիրը, որը ներառված էր առաջին զամբյուղում, առանց վիճակահանությանը մասնակցելու տեղ գտավ 2-րդ կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, ծրագրային խնդիրներից ելնելով, նույնպես առանց վիճակահանության մասնակցության քվեարկեց 2-րդ կիսաեզրափակչում[16]։

Զամբյուղներն ունեին այսպիսի տեսք՝

Զամբյուղ 1Զամբյուղ 2Զամբյուղ 3Զամբյուղ 4Զամբյուղ 5Զամբյուղ 6

Բացման և ընդմիջման ելույթներ

ԵՀՄ-ն յուրաքանչյուր ուղիղ հեռարձակման բացման և ընդմիջման ելույթների մասին մանրամասներ հաղորդեց ապրիլի 20-ին։ Առաջին կիսաեզրափակիչը բացեց Մոնատիկը «Spinning» երգով, որը թարգմանվել էր անգլերեն հատուկ մրցույթի համար։ Ընդմիջմանը ելույթ ունեցավ նախորդ տարվա հաղթող Ջամալան՝ կատարելով «1944» երգի սիմֆոնիկ տարբերակը և "Zamanyly" (Գրավեցին) երգը[17]։ Երկրորդ կիսաեզրափակչի սկզբում հաղորդավարներ Օլեքսանդր Սկիչկոն և Վոլոդիմիր Օստափչուկը կատարեցին եվրատեսիլյան երգերի փոփուրի՝ գործիքավորված ուկրաինական ազգային երաժշտությամբ, իսկ ընդմիջմանը ներկայացվեց պարային համար Apache CREW-ի կողմից, որը կոչվում էր «Երեխաների բակը»։ Եզրափակչում ելույթ ունեցավ կրկին Ջամալան՝ ներկայացնելով "I Believe in U" (Ես հավատում եմ քեզ) երգի պրեմիերան։ Ելույթ ունեցան նաև ONUKA-ն և Ժողգործիքների Ուկրաինական ազգային ակադեմիական նվագախումբը[18]։

Մասնակից երկրներ

2016 թվականի հոկտեմբերի 31-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ մրցույթի մասնակիցների վերջնական թիվը քառասուներեք է, որը ռեկորդի կրկնություն կլիներ Եվրատեսիլի համար։ Նախկինում այդ ցուցանիշը գրանցվել էր 2008-ին և 2011-ին։ Պորտուգալիան և Ռումինիան վերադարձել էին մրցույթ մեկամյա բացակայությունից հետո, մինչդեռ Բոսնիա և Հերցեգովինան հեռացել էր մրցույթից ֆինանսական խնդիրների պատճառով։ 2017 թվականի ապրիլի 13-ին մրցույթից հեռացավ նաև Ռուսաստանը այն բանից հետո, երբ Յուլյա Սամոյլովային արգելվեց մուտք գործել Ուկրաինա։ Այսպիսով մասնակիցների թիվը երկրորդ տարին անընդմեջ քառասուներեքից նվազեց քառասուներկու։

Վերադարձած մասնակիցներ

ՄասնակիցԵրկիրՆախորդ տարի(ներ)Նախորդ երգ(եր)
Կոյտ Տոոմե (Լաուրայի հետ) Էստոնիա1998"Mere lapsed"
Լաուրա (Կոյտ Տոոմեի հետ) Էստոնիա2005 (Suntribe-ի անդամ)"Let's Get Loud"
Օմար Նաբեր Սլովենիա2005"Stop"
O'G3NE (Լիզա, Էմի, Շելլի) Նիդերլանդներ2007 (Մանկական Եվրատեսիլ)"Adem in, Adem Uit"
SunStroke Project Մոլդովա (Օլյա Տիրայի հետ)2010"Run Away"
Վալենտինա Մոնեթա (Ջիմմի Ուիլսոնի հետ) Սան Մարինո2012, 2013, 2014"The Social Network Song", "Crisalide (Vola)", "Maybe".

Բացի վերը նշված մեներգիչներից կամ խմբի անդամներից կային նաև մասնակիցներ, որոնք նախկինում մրցույթին մասնակցել էին որպես բեք-վոկալիստներ, սակայն այս տարի հանդես եկան որպես մեներգիչներ։ Որպես բեք-վոկալիստ 2011 թվականին Սերբիայի պատվիրակության կազմում մրցույթին մասնակցել էր սերբ Տիյանա Բոգիչևիչը, իսկ 2015 և 2016 թվականներին Իսրայելի պատվիրակությունների կազմում՝ իսրայելցի Իմրի Զիվը։

1-ին կիսաեզրափակիչ

18 երկրներ մրցեցին առաջին կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Իսպանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում[19]։

ԵրկիրՄասնակիցԵրգԼեզուԹարգմանությունՏեղՄիավոր
01 ՇվեդիաՌոբին Բենգթսոն"I Can't Go On"անգլերեն«Ես չեմ կարող շարունակել»3227
02 ՎրաստանԹամարա Գաչեչիլաձե"Keep the Faith"անգլերեն«Պահպանի՛ր հավատը»1199
03 ԱվստրալիաԱյզայահ"Don't Come Easy"անգլերեն«Հեշտությամբ չի տրվում»6160
04 ԱլբանիաԼինդիտա"World"անգլերեն«Աշխարհ»1476
05 ԲելգիաԲլանշ"City Lights"անգլերեն«Քաղաքի լույսերը»4165
06 ՉեռնոգորիաՍլավկո Կալեզիչ"Space"անգլերեն«Տարածություն»1656
07 ՖինլանդիաNorma John"Blackbird"անգլերեն«Սև կեռնեխ»1292
08 ԱդրբեջանԴիհաջ"Skeletons"անգլերեն«Կմախքներ»8150
09 ՊորտուգալիաՍալվադոր Սոբրալ"Amar pelos dois"պորտուգալերեն«Սեր երկուսիս համար»1370
10 ՀունաստանԴեմի"This is Love"անգլերեն«Սա սեր է»10115
11 ԼեհաստանԿասիա Մոշ"Flashlight"անգլերեն«Առկայծում»9119
12 ՄոլդովաSunStroke Project"Hey, Mamma!"անգլերեն«Հե՛յ, մամա»2291
13 ԻսլանդիաՍվալա"Paper"անգլերեն«Թուղթ»1560
14 ՉեխիաՄարտինա Բարտա"My Turn"անգլերեն«Իմ հերթը»1383
15 ԿիպրոսՀովիգ"Gravity"անգլերեն«Ձգողականություն»5164
16 ՀայաստանԱրծվիկ"Fly With Me"անգլերեն«Սավառնի՛ր ինձ հետ»7152
17 ՍլովենիաՕմար Նաբեր"On My Way"անգլերեն«Իմ ճանապարհին»1736
18 ԼատվիաTriana Park"Line"անգլերեն«Գիծ»1821

2-րդ կիսաեզրափակիչ

18 երկրներ մրցեցին երկրորդ կիսաեզրափակչում, որոնցից 10-ը անցան եզրափակիչ։ Գերմանիան, Ուկրաինան և Ֆրանսիան քվեարկեցին այս կիսաեզրափակչում։ Նախապես որոշված էր, որ Ռուսաստանը ելույթ էր ունենալու 4-րդը, սակայն երբ երկիրը հեռացավ մրցույթից Ուկրաինայի հետ շարունակական հակամարտության պատճառով, որոշվեց, որ 4-րդ համարից ներքև տեղ գտած մասնակիցները ելույթ են ունենալու մեկ համար շուտ[19]։

ԵրկիրՄասնակիցԵրգԼեզուԹարգմանությունՏեղՄիավոր
01 ՍերբիաՏիյանա Բոգիչևիչ"In Too Deep"անգլերեն«Չափազանց խորը»1198
02 ԱվստրիաՆաթան Թրենթ"Running on Air"անգլերեն«Օդում վազելով»7147
03 ՄակեդոնիաՅանա Բուրչեսկա"Dance Alone"անգլերեն«Պարի՛ր միայնակ»1569
04 ՄալթաԿլաուդիա Ֆանիելլո"Breathlessly"անգլերեն«Շնչակտուր»1655
05 ՌումինիաԻլինկա մսն. Ալեքս Ֆլորեա"Yodel It!"անգլերեն«Յոդլելի»6174
06 ՆիդերլանդներO'G3NE"Lights and Shadows"անգլերեն«Լույսեր և ստվերներ»4200
07 ՀունգարիաՅոցի Պապայ"Origo"հունգարերեն2«Ծագում»2231
08 ԴանիաԱնյա Նիսսեն"Where I Am"անգլերեն«Որտեղ ես եմ»10101
09 ԻռլանդիաԲրենդեն Մուրրեյ"Dying To Try"անգլերեն«Շատ եմ ցանկանում փորձել»1386
10 Սան ՄարինոՎալենտինա Մոնեթթա և Ջիմմի Ուիլսոն"Spirit of the Night"անգլերեն«Գիշերվա ոգին»181
11 ԽորվաթիաԺակ Հուդեկ"My Friend"անգլերեն, իտալերեն«Իմ ընկեր»8141
12 ՆորվեգիաJOWST մսն. Ալեքսանդեր Վալման"Grab the Moment"անգլերեն«Գրավի՛ր պահը»5189
13 ՇվեյցարիաTimebelle"Apollo"անգլերեն«Ապոլլոն»1297
14 ԲելառուսNAVI"Story of My Life"բելառուսերեն«Իմ կյանքի պատմությունը»9110
15 ԲուլղարիաՔրիստիան Կոստով"Beautiful Mess"անգլերեն«Գեղեցիկ խառնաշփոթ»1403
16 ԼիտվաFusedmarc"Rain of Revolution"անգլերեն«Հեղափոխության անձրև»1742
17 ԷստոնիաԿոյտ Տոոմե և Լաուրա"Verona"անգլերեն«Վերոնա»1485
18 ԻսրայելԻմրի Զիվ"I Feel Alive"անգլերեն«Ես ողջ եմ զգում»3207

Եզրափակիչ

Եզրափակչին մասնակցեցին 26 երկրներ, իսկ քվեարկեցին բոլոր 42 երկրները։ Ելույթների հերթականությունը հայտարարվեց երկրորդ կիսաեզրափակչից հետո։

ԵրկիրՄասնակիցԵրգԼեզուԹարգմանությունՄիավորՏեղ
01 ԻսրայելԻմրի Զիվ"I Feel Alive"անգլերեն«Ես ողջ եմ զգում»3923
02 ԼեհաստանԿասիա Մոշ"Flashlight"անգլերեն«Առկայծում»6422
03 ԲելառուսNAVI"Story of My Life"բելառուսերեն«Իմ կյանքի պատմությունը»8317
04 ԱվստրիաՆաթան Թրենթ"Running on Air"անգլերեն«Օդում վազելով»9316
05 ՀայաստանԱրծվիկ"Fly With Me"անգլերեն«Ճախրի՛ր ինձ հետ»7918
06 ՆիդերլանդներO'G3NE"Lights and Shadows"անգլերեն«Լույսեր և ստվերներ»15811
07 ՄոլդովաSunStroke Project"Hey, Mamma!"անգլերեն«Հե՛յ, մամա»3743
08 ՀունգարիաՅոցի Պապայ"Origo"հունգարերեն2«Ծագում»2008
09 ԻտալիաՖրանչեսկո Գաբանի"Occidentali's Karma"իտալերեն3«Արևմուտցիների կարմա»3346
10 ԴանիաԱնյա Նիսսեն"Where I Am"անգլերեն«Որտեղ ես եմ»7720
11 ՊորտուգալիաՍալվադոր Սոբրալ"Amar pelos dois"պորտուգալերեն«Սեր երկուսի համար»7581
12 ԱդրբեջանԴիհաջ"Skeletons"անգլերեն«Կմախքներ»12014
13 ԽորվաթիաԺակ Հուդեկ"My Friend"անգլերեն, իտալերեն«Իմ ընկեր»12813
14 ԱվստրալիաԱյզայահ"Don't Come Easy"անգլերեն«Հեշտությամբ չի տրվում»1739
15 ՀունաստանԴեմի"This is Love"անգլերեն«Սա սեր է»7719
16 ԻսպանիաՄանել Նավարո"Do It for Your Lover"իսպաներեն, անգլերեն«Արա այն քո սիրեցյալի համար»526
17 ՆորվեգիաJOWST մսն. Ալեքսանդեր Վալման"Grab the Moment"անգլերեն«Գրավի՛ր պահը»15810
18 Մեծ ԲրիտանիաԼուսի Ջոնս"Never Give Up on You"անգլերեն«Երբեք չեմ հանձնվի քեզ»11115
19 ԿիպրոսՀովիգ"Gravity"անգլերեն«Ձգողականություն»6821
20 ՌումինիաԻլինկա մսն. Ալեքս Ֆլորեա"Yodel It!"անգլերեն«Յոդլելի»2827
21 ԳերմանիաԼևինա"Perfect Life"անգլերեն«Կատարյալ կյանք»625
22 ՈւկրաինաO.Torvald"Time"անգլերեն«Ժամանակ»3624
23 ԲելգիաԲլանշ"City Lights"անգլերեն«Քաղաքի լույսերը»3634
24 ՇվեդիաՌոբին Բենգթսոն"I Can't Go On"անգլերեն«Ես չեմ կարող շարունակել»3445
25 ԲուլղարիաԿրիստիան Կոստով"Beautiful Mess"անգլերեն«Գեղեցիկ խառնաշփոթ»6152
26 ՖրանսիաԱլմա"Requiem"ֆրանսերեն, անգլերեն«Ռեքվիեմ»13512

Քվեարկության աղյուսակներ

1-ին կիսաեզրափակիչ

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ[20]
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Շվեդիա22712488412612524881085721032
10348105376103511025457161
Վրաստան9962613363410576521
3712662182
Ավստրալիա1601391265103876861012711210187
21211126233
Ալբանիա76381010108
3812351017
Բելգիա16540331723325524
1251054821078487646810684
Չեռնոգորիա5617872
391735821651
Ֆինլանդիա9241777133166
518253714332553
Ադրբեջան1508710375788464431125
631216112121072
Պորտուգալիա370173512667410125121212710781241210
197128101212712810126127671212101210
Հունաստան115611812227112106
54236645212545
Լեհաստան1195012242311822436
696328123583238312
Մոլդովա291111103101215651036867712
1805612710108101271081071010812108
Իսլանդիա60292222522381
3171451472
Չեխիա8381414624123514107108
22
Կիպրոս1646185876451233
10347634563127744124636
Հայաստան1528775108441261051465
653105748645814
Սլովենիա3616141154
20282431
Լատվիա2111
20145127

12 միավորներ

Ժյուրի

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
7 ՊորտուգալիաԱդրբեջան, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Վրաստան, Մոլդովա
3 ԱվստրալիաՇվեդիա, Չեխիա, Սլովենիա
2 ՀունաստանԿիպրոս, Չեռնոգորիա
ՄոլդովաԱլբանիա, Մեծ Բրիտանիա
ՇվեդիաԲելգիա, Ֆինլանդիա
1 ԱդրբեջանԻտալիա
ԼեհաստանԱվստրալիա
ԿիպրոսՀայաստան
ՀայաստանՀունաստան
ՉեխիաՊորտուգալիա
Հեռուստաքվեարկություն

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
9 ՊորտուգալիաԱլբանիա, Բելգիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա, Սլովենիա, Ֆինլանդիա
3 ԱդրբեջանՄոլդովա, Չեխիա, Վրաստան
ՄոլդովաԱվստրալիա, Իտալիա, Պորտուգալիա
2 ԿիպրոսՀայաստան, Հունաստան
1 ԱլբանիաՉեռնոգորիա
ԼեհաստանՄեծ Բրիտանիա
ՀունաստանԿիպրոս
ՎրաստանԱդրբեջան

2-րդ կիսաեզրափակիչ

     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Քվեարկության արդյունքներ[21]
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Սերբիա985326482226642117
4561210125
Ավստրիա14711563588710754761245846
3211463314234
Մակեդոնիա6929582383
4010463125
Մալթա5555268135115714263
0
Ռումինիա174261041434
14867378788878757612101275
Նիդերլանդներ200149886612101031212888856586
5142367532341245
Հունգարիա23166123533102522127
1651212661210461012681085877106
Դանիա10196475101061581032468421
514
Իռլանդիա8645101352218742
413146252234711
Սան Մարինո10
11
Խորվաթիա141373172413655
104710885410761104625263
Նորվեգիա189137152771271041010512101031210
523255102637324
Շվեյցարիա9748416448537312
494255101151241242
Բելառուս1105577371351012
5521132135868312
Բուլղարիա403199101212128121261286121212101267108
2048810128121212101281261210101281210
Լիտվա4217467
251210111
Էստոնիա8516223117
694234235182126638
Իսրայել207757104515637410121
13255710778647575710341087

12 միավորներ

Ժյուրի

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
10 ԲուլղարիաԱվստրիա, Բելառուս, Էստոնիա, Իռլանդիա, Հունգարիա, Մալթա, Մակեդոնիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա
3 ՆիդերլանդներԽորվաթիա, Ռումինիա, Սան Մարինո
ՆորվեգիաԳերմանիա, Դանիա, Լիտվա
2 ՀունգարիաԻսրայել, Սերբիա
1 ԱվստրիաԲուլղարիա
ԲելառուսՈւկրաինա
ԻսրայելՖրանսիա
Հեռուստաքվեարկություն

Ներքևում տրված են առաջին կիսաեզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
9 ԲուլղարիաԲելառուս, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսրայել, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Սան Մարինո
4 ՀունգարիաԱվստրիա, Խորվաթիա, Ռումինիա, Սերբիա
2 ՌումինիաԷստոնիա, Ֆրանսիա
ՍերբիաՄակեդոնիա, Շվեյցարիա
1 ԲելառուսՈւկրաինա
ԷստոնիաԼիտվա
ԼիտվաԻռլանդիա
ՄակեդոնիաԲուլղարիա

Եզրափակիչ

     Ժյուրիի քվեարկություն     ՀեռուստաքվեարկությունՔվեարկության արդյունքներ
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Իսրայել393441867521
5131
Լեհաստան64232627114
41241237313510
Բելառուս83507122531223121
33326261148
Ավստրիա939313431214715271652131014343
0
Հայաստան79587141382431642453
21126102
Նիդերլանդներ1501354125108854417842438127113734
15101112
Մոլդովա374110810103337381626877846
26461231010710465845776106851288213561261287368126
Հունգարիա20048512114311038
152657816123842322142232764251041254541
Իտալիա3341226107102452812873821062
208124266578158554747183581241022461061081102
Դանիա776953365453788552
88
Պորտուգալիա7583826127881087812108812121051212512512121010712101261212121212121012
3768107128712710785101212812871210125101278681212107788121012108
Ադրբեջան12078245110104112512156
42101210514
Խորվաթիա12825136537
103714185361031231133512285
     Ժյուրիի քվեարկություն     Հեռուստաքվեարկություն
Ընդհանուր
միավորներ
Առանձին
միավորներ
Ավստրալիա1731714766410871025710518443574378104210
22
Հունաստան77481105612122
293151271
Իսպանիա50
55
Նորվեգիա1581295367261017712612537102723105
2957211661
Մեծ Բրիտանիա1119984121255623613743515610
123441
Կիպրոս683675541212
3212321221
Ռումինիա282583336834512101
224421010226864646310616512710546127107764273437
Գերմանիա633
33
Ուկրաինա3612714
24174732
Բելգիա36310823222128710462108541615
25555484645246121081058105621210452410710125536412753
Շվեդիա344218664812467123128841861010618766747265108
126236133222512361338343573451322115174
Բուլղարիա615278108102121010724126568210610728712810210126102686787
33710757121288101210774751012461087712108688888121071076212
Ֆրանսիա13545531266543415
901854312331134141652642326

12 միավորներ

Ժյուրի

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում ազգային ժյուրիի կողմից ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
18 ՊորտուգալիաԻսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Վրաստան, Ֆրանսիա
4 ԲուլղարիաԲելառուս, Էստոնիա, Մոլդովա, Նորվեգիա
3 ՇվեդիաԲելգիա, Դանիա, Ֆինլանդիա
2 ԱդրբեջանԻտալիա, Պորտուգալիա
ԲելառուսԱդրբեջան, Ուկրաինա
ԻտալիաԱլբանիա, Մալթա
ՀունաստանԿիպրոս, Մոնտենեգրո
ՆիդերլանդներԱվստրիա, Ռումինիա
1 ԱվստրիաԲուլղարիա
ԲելգիաԻռլանդիա
ԿիպրոսՀունաստան
ՀունգարիաԽորվաթիա
Մեծ ԲրիտանիաԱվստրալիա
ՆորվեգիաԻսլանդիա
ՌումինիաՄոլդովա
Հեռուստաքվեարկություն

Ներքևում տրված են եզրափակչի ընթացքում հեռուստաքվեարկությամբ ամենաբարձր 12 միավորը ստացած երկրները.

N.Մասնակիցներ12 միավոր տված երկրներ
12 ՊորտուգալիաԱվստրիա, Բելգիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Լիտվա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա
7 ԲուլղարիաԱդրբեջան, Բելառուս, Հունգարիա, Մակեդոնիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Սան Մարինո
5 ՄոլդովաԱվստրալիա, Իտալիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ուկրաինա
4 ԲելգիաԷստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեդիա
2 ԻտալիաԱլբանիա, Մալթա
ԽորվաթիաՉեռնոգորիա, Սլովենիա
ԿիպրոսՀայաստան, Հունաստան
ՀունգարիաԽորվաթիա, Սերբիա
ՌումինիաԻռլանդիա, Մոլդովա
1 ԱդրբեջանՎրաստան
ՀունաստանԿիպրոս
ՇվեդիաԴանիա
ՖրանսիաԲուլղարիա

Միջազգային հեռարձակում և քվեարկություն

ԵՀՄ-ն հայտարարեց, որ այս տարի մրցույթը ողջ աշխարհում դիտել է 182 միլիոն մարդ, որը 22 միլիոնով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Ցուցանիշի նվազումը ԵՀՄ-ն կապեց Ռուսաստանի՝ մրցույթից հեռանալու և նրանց կողմից երեք շոուներից ոչ մեկը չհեռարձակելու հետ։

Քվեարկություն և խոսնակներ

Խոսնակները իրենց երկրների ազգային ժյուրիների քվեարկության արդյունքները հաղորդեցին հետևյալ հերթականությամբ՝

  1. Շվեդիա - Վիկտորիա
  2. Ադրբեջան - Թուրալ Ասադով
  3. Սան Մարինո - Լիա Ֆիորիո և Ջիջի Ռեստիվո
  4. Լատվիա - Ամինատա (Լատվիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում)
  5. Չեռնոգորիա - Տիյանա Միշկովիչ
  6. Ալբանիա - Անդրի Ջահու
  7. Մալթա - Մարթա Ֆենեկ
  8. Մակեդոնիա - Լիյա Գրույոսկի
  9. Դանիա - Ուլլա Էսսենդրոպ
  10. Ավստրիա - Կրիշտինա Ինհոֆ
  11. Նորվեգիա - Մարկուս և Մարտինուս
  12. Իսպանիա - Նիևես Ալվարեզ
  13. Ֆինլանդիա - Յեննի Վարտիաինեն
  14. Ֆրանսիա - Էլոդի Գոսուա
  15. Հունաստան - Կոնստանտինոս Կրիստոֆորու (Կիպրոսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1996-ին, 2002-ին One խմբի կազմում, 2005-ի մասնակից)
  16. Լիտվա - Էգլե Դաուգելաիտե
  17. Էստոնիա - Յուրի Փոթսման
  18. Մոլդովա - Գլորիա Գորսեագ
  19. Հայաստան - Իվետա Մուկուչյան (Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  20. Բուլղարիա - Բորյանա Գրամատիկովա
  21. Իսլանդիա - Բո Հալլդորսսոն (Իսլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 1995-ում)
  22. Սերբիա - Սանյա Վուչիչ (Սերբիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  23. Ավստրալիա - Լի Լին Չին
  24. Իտալիա - Ջուլիա Վալենտինա Պալերմո
  25. Գերմանիա - Բարբարա Շյոնեբերգեր
  26. Պորտուգալիա - Ֆիլոմենա Կաուտելա
  27. Շվեյցարիա - Լուկա Հեննի
  28. Նիդերլանդներ - Դաուվ Բոբ (Նիդերլանդների ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  29. Իռլանդիա - Նիքի Բըրն (Իռլանդիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  30. Վրաստան - Նիկա Կոչարով (Վրաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2016-ում)
  31. Կիպրոս - Յաննիս Կարայաննիս (Կիպրոսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015-ում)
  32. Բելառուս - Ալյոնա Լանսկայա (Բելառուսի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013-ում)
  33. Ռումինիա - Սոնիա Արգինտ-Իոնեսկու
  34. Հունգարիա - Չիլա Թաթար
  35. Սլովենիա - Կատարինա Չաս
  36. Բելգիա - Ֆաննի Գիլլարդ
  37. Լեհաստան - Աննա Պոպեկ
  38. Մեծ Բրիտանիա - Կատրինա Լեսկանիչ (Եվրատեսիլ 1997-ի հաղթողը Katrina and the Waves խմբի կազմում)
  39. Խորվաթիա - Ուրշուլա Թոլյ
  40. Չեխիա - Ռադկա Ռոսիցկա
  41. Ուկրաինա - Զլատա Օգնևիչ (Ուկրաինայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2013-ում)

Պատահարներ

Ռուսաստանի արգելափակումը

Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելված է՝ կապված Ղրիմ այցելության հետ։ Մարտի 22-ին ԵՀՄ գործադիր պրոդյուսեր Յան Օլա Սանդը հայտարարեց, որ հարգում են տեղական օրենքները, չնայած դրանք հակասում են մրցույթի ոգուն[22]։

Մենք պետք է հարգենք հյուրընկալող երկրի տեղական օրենքները, սակայն մենք խորապես հիասթափված ենք այս որոշումից, քանի որ մենք կարծում ենք, որ դա հակասում է մրցույթի ոգուն, և և ներառականության գաղափարը. որն ընկած է դրա արժեքների հիմքում։

Մենք կշարունակենք երկխոսությունը ուկրաինական իշխանությունների հետ` ապահովելու բոլոր կատարողների ներկայությունը մայիսին Կիևում կայանալիք 62-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

Ի պատասխան Ուկրաինայի քայլի՝ ռուսական «Առաջին ալիքը» և «Ռոսիա 24» հրաժարվեցին Ռուսաստանում հեռարձակել մրցույթը[23][24][25][26]։

Այլ երկրներ

Մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար պետք է լինել ԵՀՄ անդամ ազգային հեռարձակող։ ԵՀՄ-ն հրավեր ուղարկեց բոլոր 56 ակտիվ անդամներին և համագործակցող անդամ Ավստրալիային։ Հրավերն ընդունվեց 42 երկրների կողմից, որոնք հաստատեցին իրենց մասնակցությունը մրցույթին, մինչդեռ որոշ երկրներ ներկայացան հետևյալ հայտարարություններով.

ԵՀՄ-ի ակտիվ անդամներ

  • Անդորրա. անդորրական հեռարձակող Ràdio i Televisió d'Andorra-ն 2016 թվականի մայիսի 19-ին հայտարարեց, որ Անդորրան չի վերադառնա մրցույթ[27]։
  • Բոսնիա և Հերցեգովինա. բոսնիական հեռարձակող Բոսնիա և Հերցեգովինայի ռադիո և հեռուստաընկերությունը՝ BHRT-ն, 2016 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ երկիրը չի մասնակցի 2017-ի մրցույթին ֆինանսական խնդիրների և մշտական հովանավորի բացակայության պատճառով[28]։ Ավելի շուտ՝ 2016-ի մայիսին, ԵՀՄ-ն քննարկում էր BHRT-ին բոլոր ծառայություններից դուրս թողնելու խնդիրը 6 միլիոն շվեդական ֆրանկ կազմող պարտքը չվճարելու համար[29]։ Հետագայում պարզ դարձավ, որ այս առիթով ԵՀՄ-ն BHRT-ի նկատմամբ ծանր պատժամիջոցներ է կիրառում[30]։
  • Թուրքիա. Թուրքիայի ռադիո և հեռուստահամագործակցությունը՝ TRT-ն, 2016 թվականի մայիսի 12-ին գրավոր հայտարարություն ներկայացրեց՝ հայտնելով, որ պատրաստվում են մասնակցել հաջորդ տարի կայանալիք մրցույթին, չնայած այն բանին, որ հեռուստաընկերությունը նախորդ տարիներին նույնպես ներկայացել էր նմանատիպ հայտարարություններով, սակայն դրանք մնացել էին անարդյունք։ Հոկտեմբերի 24-ին պաշտոնապես հաստատվեց, որ երկիրը չի մասնակցելու նաև այս տարի՝ չնայած բոլոր քննարկումներին[31]։
  • Լյուքսեմբուրգ. 2016 թվականի օգոստոսի 22-ին լյուքսեմբուրգյան հեռարձակող Télé Lëtzebuerg-ը հայտարարեց, որ Լյուքսեմբուրգը չի պատրաստվում մասնակցել 2017 թվականի մրցույթին[32]։
  • Մոնակո. 2016 թվականի օգոստոսի 19-ին մոնակոյական հեռարձակող Télé Monte Carlo (TMC)-ն հայտնեց, որ Մոնակոն այս տարի մրցույթ չի վերադառնա[33]։
  • Ռուսաստան. Ռուսաստանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը և նույնիսկ ընտրել էր կատարողին և երգը։ Երկիրը ներկայացնելու էր Յուլյա Սամոյլովան "Flame Is Burning" երգով։ Այնուամենայնիվ 2017 թվականի ապրիլի 13-ին երկիրը հեռացավ մրցույթից, քանի որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 3 տարով արգելեց երգչուհու մուտքը երկիր, քանի որ նա, 2015 թվականին Ղրիմ այցելելով, որը զինագրավված է Ռուսատսանի կողմից, խախտել էր Ուկրաինայի օրենքը՝ ապօրինաբար երկիր մուտք գործելով[34]։
  • Սլովակիա. 2016 թվականի ապրիլի 12-ին Radio and Television Slovakia-ն մեկնաբանեց երկրի բացակայությունը 2012-ից՝ ընդգծելով մասնակցության համար անհրաժեշտ ֆինանասական մեծ միջոցների բացակայությունը։ Հեռարձակողը նաև հավելեց, որ չնայած Եվրատեսիլը գրավիչ մրցույթ է, նրանք նախընտրում են ֆինանսական միջոցները հատկացնել տեղական երաժշտական մրցույթներին[35]։ Մրցույթին չմասնակցելը պաշտոնապես հաստատվեց հոկտեմբերի 24-ին[36]։

ԵՀՄ-ի հետ համագործակցող անդամներ

  • Ղազախստան. Khabar Agency-ին 2016 թվականի հունվարի 1-ին դարձավ ԵՀՄ-ի հետ համագործակցող անդամ և հնարավորություն ձեռք բերեց հետագա մասնակցության համար։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 28-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ չնայած Khabar Agency-ն չի կարող մրցույթին մասնակցել ակտիվ անդամ չլինելու պատճառով, նրանք վերանայում են մրցույթի կանոնները՝ վերջինիս մասնակցելու հնարավաորություն տալու համար[37]։ Սակայն, երբ հոկտեմբերի 31-ին հրապարակվեց մասնակիցների պաշտոնական և վերջնական ցանկը, Ղազախստանը բացակայում էր[38]։

ԵՀՄ-ի ոչ ակտիվ անդամներ

  • ԱՄՆ. 2016 թվականին՝ Եվրատեսիլի եզրափակչին Ջասթին Թիմբերլեյքի ելույթից հետո՝ խոսք գնաց այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է ամեն տարի ոչ մրցութային համարով մասնակցել մրցույթին, ինչպես նախկինում անում էր Ավստրալիան։ Սակայն, ԱՄՆ-ում մրցույթը հեռարձակող Logo TV-ն չստացավ համագործակցող հեռարձակողի անդամակցություն[39]։
  • Լիխտենշտեյն. չնայած լիխտենշտեյնյան հեռարձակող 1FLTV-ը 2016 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարեց, որ Լիխտենշտեյնը չի կատարի իր առաջնաելույթը գալող տարի, այնուամենայնիվ նշեցին, որ ակնկալում են Լիխտենշտեյնի կառավարության ֆինանսական աջակցությունը՝ ԵՀՄ-ի անդամ դառնալու և մրցույթին մասնակցել հնարավորություն ձեռք բերելու համար[40]։
  • Կոսովո. չնայած Կոսովոյին մրցույթ հրավիրելու շուրջ բազմաթիվ ասեկոսեների՝ կոսովական RTK-ը և ԵՀՄ-ն հայտարարություն տարածեցին այն մասին, որ նրանց մրցույթին մասնակցելու հրավեր չի ուղարկվել[41]։

Նշումներ

  1. ^SRF-ի խնդրանքով որոշվեց, որ Շվեյցարիան, որը ընդգրկված էր առաջին զամբյուղում, ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում առանց վիճակահանության։
  2. ^Վերնագիրը լատիներեն է, բացի այդ պարունակում է գնչուերեն որոշ հատվածներ։
  3. ^Պարունակում է որոշ հատվածներ հին հունարենով, անգլերենով, պալիերենով, սանսկրիտով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան