Shawn Mendes (ալբոմ)

«Shawn Mendes» (այլընտրանքային` «Shawn Mendes: The Album»)[12][13][14], կանադացի երգիչ Շոն Մենդեսի նույնանուն երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականի մայիսի 25-ին Island Records լեյբլում։ Ալբոմը փոփ ժանրի է` փոփ ռոքի, բլյուզի և R&B-ի ազդեցությամբ

Shawn Mendes
Շոն Մենդեսի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄայիսի 25, 2018 (2018-05-25)
ԺանրՓոփ
Տևողություն44:08
Լեզուանգլերեն
ԼեյբլIsland
Պրոդյուսեր
Շոն Մենդեսի ալբոմների ժամանակագրություն
Illuminate
(2016)
Shawn Mendes
(2018)
Wonder
(2020)
Սինգլներ Shawn Mendes  ալբոմից
  1. «In My Blood»
    Թողարկվել է՝ Մարտի 22, 2018
  2. «Lost In Japan»
    Թողարկվել է՝ Մարտի 23, 2018
  3. «Youth»
    Թողարկվել է՝ Մայիսի 3, 2018
  4. «Where Were You in the Morning?»
    Թողարկվել է՝ Մայիսի 18, 2019
  5. «Nervous»
    Թողարկվել է՝ Մայիսի 23, 2019
  6. «If I Can't Have You»
    Թողարկվել է՝ Մայիսի 3, 2019
  7. «Señorita»
Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
ԱղբյուրՎարկանիշ
Metacritic73/100[1]
Վերլուծություններ
ԱղբյուրՎարկանիշ
AllMusic4/5 stars[2]
Billboardfavourable[3]
The Guardian3/5 stars[4]
The Independent4/5 stars[5]
London Evening Standard4/5 stars[6]
NME4/5 stars[7]
Pitchfork5.1/10[8]
Rolling Stone4/5 stars[9]
South China Morning Post4/5 stars[10]
USA Todayfavourable[11]

Մենդեսն ալբոմի վրա աշխատել է Ռայան Թեդերի, Ջուլիա Մայքլզի, Ջոն Մեյերի, Էդ Շիրանի, Ջոնի Մաքդեյդի, Կամիլա Կաբելոյի և Քալիդի հետ։ Մենդեսը ալբոմի գործադիր պրոդյուսերն է, պրոդյուսերներ են նաև Թեդերը, Լյուիս Բելլը, Յան Կիրպատրիկը և այլք։ Ալբոմն հիմնականում դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից, նրանցից շատերը բարձր են գնահատել երգչի հասունությունն և նոր երաժշտական ուղղությունը։

Կանադայում ալբոմը դեբյուտ է կատարել առաջին հորիզոնականում, դառնալով Մենդեսի երրորդ համար մեկ ալբոմը իր հայրենիքում։ Այն նաև գլխավորել է ամերիկյան Billboard 200 չարթը։ Սա երգչի երրորդ համար մեկ ալբոմն է ԱՄՆ-ում, ինչը դարձնում է նրան երրորդ ամենաերիտասարդ արտիստը, որը երրորդ անգամ գլխավորում է չարթը։ Ալբոմը նաև գլխավորել է Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և Շվեյցարիայի չարթերը։ Սա նրա երկրորդ ալբոմն է, որը դեբյուտ է կատարել բրիտանական չարթի թոփ 3-ում։

Ալբոմի գլխավոր` «In My Blood» սինգլը թողարկվել է 2018 թվականի մարտի 22-ին։ Այն զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 11-րդ հորիզոնականը, ինչպես նաև մի քանի այլ երկրների թոփ 10-ը։ Երկրորդ` «Lost in Japan» սինգլը թողարկվել է հաջորդ օրը։ Մայիսին թողարկվել են «Youth», «Where Were You in the Morning?» և «Nervous» սինգլները։ «In My Blood», «Lost in Japan» և «Youth» երգերը Կանադայում ոսկե են հավաստագրվել։ Ալբոմը առաջադրվել է «Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն փոփ վոկալային ալբոմ անվանակարգում, իսկ «In My Blood երգը առաջադրվել է «Տարվա երգ» անվանակարգում։

2019 թվականի հուլիսի 26-ին թողարկվել է ալբոմի դելյուքս տարբերակը, որտեղ ներառված են Մենդեսի` «If I Can't Have You» երգը և Billboard Hot 100 չարթը գլխավորած «Señorita» դուետ երգը` ամերիկա-կուբացի երգչուհի Կամիլա Կաբելոյի մասնակցությամբ։

Երգացանկ

Տվյալները iTunes Store-ից[15]։

Shawn Մենդես` ստանդարտ հրատարակություն
# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «In My Blood»  
3:31
2. «Nervous»  
  • Գեյգեր
  • Մենդես
2:44
3. «Lost in Japan»  
  • Գեյգեր
  • Մենդես
  • Nate Mercereau
  • Լյուիս Բելլ
3:21
4. «Where Were You in the Morning?»  
  • Գեյգեր
  • Մենդես
3:20
5. «Like to Be You» (Ջուլիա Մայքլզի մասնակցությամբ) 2:39
6. «Fallin' All in You»  
  • Գեյգեր
  • Մենդես
3:55
7. «Particular Taste»  
  • Ռայան Թեդեր
  • Զաք Սկելթոն
  • Մենդես
2:55
8. «Why»  
  • Գեյգեր
  • Մենդես
3:58
9. «Because I Had You»  
  • Գեյգեր
  • Մենդես
  • Թեդեր
2:22
10. «Queen»  
  • Ջոել Լիթլ
  • Գեյգեր
3:24
11. «Youth» (Քալիդի մասնակցությամբ)
  • Լիթլ
  • Մենդես
3:10
12. «Mutual»  
  • Գեյգեր
  • Մենդես
  • Կիրպատրիկ
2:28
13. «Perfectly Wrong»  
  • Գեյգեր
  • Մենդես
3:32
14. «When You're Ready»  
  • Գեյգեր
  • Մենդես
2:49
44:08

Չարթեր

Շաբաթական չարթեր

Չարթ (2018–2019)Բարձրագույն
դիրք
Australian Albums (ARIA)[16]1
Austrian Albums (Ö3 Austria)[17]1
Belgian Albums (Ultratop Flanders)[18]1
Belgian Albums (Ultratop Wallonia)[19]4
Canadian Albums (Billboard)[20]1
Czech Albums (ČNS IFPI)[21]4
Danish Albums (Hitlisten)[22]2
Dutch Albums (MegaCharts)[23]1
Finnish Albums (Suomen virallinen lista)[24]6
French Albums (SNEP)[25]10
Hungarian Albums (MAHASZ)[26]9
Irish Albums (IRMA)[27]2
Italian Albums (FIMI)[28]2
Japanese Albums (Oricon)[29]38
Mexican Albums (AMPROFON)[30]2
New Zealand Albums (RMNZ)[31]2
Norwegian Albums (VG-lista)[32]2
Polish Albums (ZPAV)[33]5
Portuguese Albums (AFP)[34]2
Scottish Albums (OCC)[35]4
South Korean Albums (Gaon)[36]46
Korean International Albums (Gaon)[37]2
Spanish Albums (PROMUSICAE)[38]1
Slovak Albums (ČNS IFPI)[39]7
Swedish Albums (Sverigetopplistan)[40]5
Swiss Albums (Schweizer Hitparade)[41]1
UK Albums (OCC)[42]3
US Billboard 200[43]1
US Rolling Stone Top 200[44]8

Տարեվերջյան չարթեր

Չարթ (2018)Դիրք
Australian Albums (ARIA)[45]17
Austrian Albums (Ö3 Austria)[46]34
Belgian Albums (Ultratop Flanders)[47]27
Belgian Albums (Ultratop Wallonia)[48]125
Canadian Albums (Billboard)[49]19
Danish Albums (Hitlisten)[50]21
Dutch Albums (MegaCharts)[51]9
German Albums (Offizielle Top 100)[52]68
Italian Albums (FIMI)[53]82
Mexican Albums (AMPROFON)[30]20
New Zealand Albums (RMNZ)[54]24
South Korean International Albums (Gaon)[55]45
Swedish Albums (Sverigetopplistan)[56]32
Swiss Albums (Schweizer Hitparade)[57]58
UK Albums (OCC)[58]59
US Billboard 200[59]55
Չարթ (2019)Դիրք
Australian Albums (ARIA)[60]30
Belgian Albums (Ultratop Flanders)[61]39
Canadian Albums (Billboard)[62]12
Danish Albums (Hitlisten)[63]22
French Albums (SNEP)[64]123
Mexican Albums (AMPROFON)[65]27
New Zealand Albums (RMNZ)[66]37
Swedish Albums (Sverigetopplistan)[67]56
US Billboard 200[68]38

Տասնամյակի չարթեր

Չարթ (2010–2019)Դիրք
US Billboard 200[69]195

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[70]Platinum70 000^
Ավստրիա (IFPI Austria)[71]Gold7500x
Բրազիլիա (ABPD)[72]Diamond160,000*
Կանադա (Music Canada)[73]2× Platinum160 000^
Դանիա (IFPI Denmark)[74]Platinum20 000^
Ֆրանսիա (SNEP)[75]Gold50 000*
Իտալիա (FIMI)[76]Gold25 000*
Մեքսիկա (AMPROFON)[77]2× Platinum+Gold150 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[78]Platinum15 000^
Լեհաստան (ZPAV)[79]Platinum20 000*
Շվեդիա (GLF)[80]Gold15 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[81]Gold100 000^
ԱՄՆ (RIAA)[82]Platinum1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման ամսաթիվ

Տարածաշրջանների, թողարկման ամսաթվերի, ձևաչափերի, հրատարակությունների, լեյբլների և ծանոթագրությունների ցանկ
ՏարածաշրջանԱմսաթիվՁևաչափՀրատարակությունԼեյբլԾան.
ՏարբերՄայիսի 25, 2018ՍտանդարտIsland[15][83][84]
ՏարբերՀուլիսի 26, 2019
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ
  • Դելյուքս

Ծանոթագրություններ