Հայրը հրեա էր, որ մահացել էր Օսվենցիումի ճամբարում։ Սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Սերբիայում մի քանի գիրք հրատարակելուց հետո 1973 թվականին տեղափոխվում է Փարիզ և բնակվում այնտեղ, համալսարանում ուսուցանելով Սերբախորվաթերեն։ Շուտով նրա` «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» գիրքը, որ ստալինյան ռեպրեսիաներում զոհ գնացած անհատների ու ստեղծված իրավիճակների մասին սատիրիկ ոճով հզոր մի պատում է, նրան մեծ համբավ ու ճանաչում է բերում, գրքին արձագանքում են Իոսիֆ Բրոդսկին, Պետեր Էստերհազին և ամերիկացի էսսեիստ Կիշի հետ մտերմացած Սյուզան Զոնթագը։ Կիշի վերջին գլուխգործոցը «Մեռյալների հանրագիտարան» պատմվածքների ժողովածուն է, որ, կարելի է ասել, պատմվածքներով միմյանց փողկապակցված վեպ է, ինչպես «Գերեզման Բորիս Դովիդովիչի համար» վեպը, որ նույնպես պատմվածքային կառուցվածք ունի։