Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական շպրոտ (լատին․ ՝ Sprattus sprattus ), տառեխակերպերի կարգի տառեխայինների ընտանիքի շպրոտների կամ կիլկաների ցեղին պատկանող ձկնատեսակ ։ Եվրոպական ձկան տիպիկ օրինակ։
Ունի արդյունագործածական կարևոր նշանակություն, քանի որ կուտակում է մեծ քանակությամբ ճարպ։ Համարվում է ինտենսիվ արդյունահանվող ձկնատեսակ։ Եվրոպական շպրոտից պատրաստում են «Շպրոտ» և «Սարդինա» պիտակներով պահածոներ։
Համարվում է եվրոպական ձկի տիպիկ օրինակ։ Տարածված են Եվրոպա աշխարհամասի արևմուտքի և հարավի ջրատարածություններում, հիմնականում՝ ծովերում։
Գլխավորապես տարածված է Հյուսիսային ծովում և այստեղ էլ առաջացնում է կուտակումներ՝ վտառների կարգավիճակով։
Հանդիպում է Նորվեգիայի , Բելգիայի , Նիդերլանդների , ինչպես նաև Մեծ Բրիտանիա կղզու ափերի մոտ, որտեղից էլ արդյունահանվում է։
Մարմնի երկարությունը կազմում է 9-12 սմ (կյանքի երկրորդ տարում)։ Մարմնում կուտակում է 7-8 %-ից ավելի ճարպ։
Ապրում է սովորաբար 3-4 տարի[1] ։ Շնչառությունը կատարվում է խռիկների միջոցով։ Ունի լողափամփուշտ։
Ձկներ