Jump to content

Թոմաս Մայն Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Մայն Ռիդ
անգլ.՝ Thomas Mayne Reid
Ծնվել էապրիլի 4, 1818(1818-04-04)[1][2][3][…]
ԾննդավայրBallyroney, Banbridge, Armagh City, Banbridge and Craigavon, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1][4]
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1883(1883-10-22)[1][2][3][…] (65 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4]
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  ԱՄՆ
Ժանրերարկածային գրականություն
Ուշագրավ աշխատանքներԱնգլուխ ձիավորը, Սեմինոլների առաջնորդ Օցեոլան և The Quadroon: Or, A Lover's Adventures in Louisiana?
Ստեղծագործությունների ցանկThomas Mayne Reid bibliography?
ԱմուսինElizabeth Reid?
Изображение автографа
 Thomas Mayne Reid Վիքիպահեստում

Թոմաս Մայն Ռիդ (անգլ.՝ Thomas Mayne Reid, ապրիլի 4, 1818(1818-04-04)[1][2][3][…], Ballyroney, Banbridge, Armagh City, Banbridge and Craigavon, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1][4] - հոկտեմբերի 22, 1883(1883-10-22)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4]), անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ։

Մայն Ռիդը ծնվել է 1818 թ. ապրիլի 4-ին քահանայի ընտանիքում։ Սովորել է Բելֆաստի քոլեջում, որտեղ ստացել է բարձր գնահատականներ մաթեմատիկայից։ 1840 թ. նա մեկնում է Ամերիկա՝ փնտրելու արկածներ, ծանոթանում է այնտեղի հնդկացիների կյանքին, մասնակցում որսորդությունների։ Եվ այնտեղ իր հետ պատահած արկածները հետագայում նկարագրում է իր ստեղծագործություններում։

1846-1848 թթ. Մայն Ռիդը մասնակցել է մեքսիկական պատերազմին։ Այս իրադարձությունը նա նկարագրել է իր առաջին վեպում։ Պատերազմում ծանր վիրավորվել է ոտքից, այդ վերքը անհանգստացրել է նրան իր ողջ կյանքի ընթացքում և արդեն ծեր հասակում հանգեցրել է հաշմանդամության։ Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել։

1848 թվականին Մայն Ռիդը դուրս է գալիս զորական կազմից և վերադառնում է Եվրոպա։ Նրա առաջին վեպը Ամերիկյան պարտիզաններն է, որը հրատարակվել է 1850 թ., և որտեղ նկարագված են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեքսիակական պատերազմի ժամանակ։ Հաջորդ 10 տարիների ընթացքում լույս են տեսել նրա լավագույն վեպերը՝ "Scalphunters", "The Quadroon", "Սեմինոլների առաջնորդ Օցեոլան" և այլն։

33 տարեկան հասակում կապիտանը որոշում է ամուսնանալ։ Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ՝ անգլիական արիստոկրատական ընտանիքից։ Պսակվելուց հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը։ 1860-ական թթ. սկսվում է ԱՄՆ քաղաքացիական պատերազմը Հյուսիսի և Հարավի միջև։ Մայն Ռիդը անցնում է հյուսիսցիների կողմը։ Պատերազմի ավարտից 3 տարի անց գրողը կնոջ հետ ընդմիշտ վերադառնում է Անգլիա։ Ձեռք բերելով հանրաճանաչություն՝ Մայն Ռիդը գրում է գիտահանրամատչելի գրքեր երիտասարդության համար։ Նա տառապում էր ֆիզիկական և նյարդային խանգարումներից և 1883 թ. մահանում է։

Հետաքրքիր փաստեր կյանքիցխմբագրել կոդը

Մայն Ռիդը սկսել է ստեղծագործել 1842 թ. աշնանից։ Նրա առաջին բանաստեղծությունները հրատարակվել են թերթերում։ Բացի բանաստեղծություններից և պատմվածքներից, գրել է նաև պիեսներ։ Նրա առաջին պիեսը "Սիրո նահատակ"-ն է, որը բեմադրվել է Անգլիայի թատրոններում։ Մայն Ռիդի ստեղծագործությունները մեծ ճանաչում են ստացել, դրանք նույնիսկ հետաքրքրել են հանրաճանաչ գրողների, ինչպես, օրինակ՝՝ Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնին և ուրիշների։ Նրա ստեղծագործություններով հետաքրքրվել է նաև Ջեկ Լոնդոնը։ Մայն Ռիդի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով։

Անունխմբագրել կոդը

Կնունքի ժամանակ ապագա գրողը ստացել է Թոմաս Մայն անունը՝ ի հիշատակ մեծ պապի։ Հետագայում հոր հետ, որը կրում էր նույն անունը, չխառնելու համար սկսեցին կոչել միայն երկրորդ անունով։ Անգլերեն անունը գրվում է «Thomas Mayne Reid», որը պետք է կարդացվեր «Թոմաս Մեյն Ռիդ», բայց ռուսական հրատարակություններում սխալ է գրվել և արմատացել է «Մայն» ձևը։ Հայերենն էլ օգտագործել է այդ տարբերակը։

Ստեղծագործություններխմբագրել կոդը

1840-ական թվականներինխմբագրել կոդը

  • 1849 - Զինվորական կյանք կամ թեթև հետևակային սպայի արկածները

1850-ական թվականներինխմբագրել կոդը

  • 1850 - Ազատ հրաձիգները
  • 1851 - Գանգամաշկի որսորդները
  • 1852 - Տնակն անապատում
  • 1853 - Սպիտակ բիզոնի որոնումները
  • 1854 - Հուդզոնի ծովածոցը
  • 1854 - Աքսորվածները անտառում
  • 1855 - Որսորդական տոն
  • 1855 - Սպիտակ առաջնորդը
  • 1855 - Հարավային Աֆրիկայի թավուտներում կամ Բորի և իր ընտանիքի արկածները
  • 1856 - Վայրի կյանք կամ արկածներ սահմանում. Պատմություն տեխասյան առաջին օրերի մասին
  • 1856 - Երիտասարդ որսորդները կամ Պատմություն հարավային արկածների մասին
  • 1856 - Քվարտերոնուհին
  • 1857 - Պատերազմի արահետ
  • 1858 - Բույսերի որսորդները
  • 1858 - Ծովում
  • 1859 - Սեմինոլների առաջնորդ Օցեոլան
  • 1859 - Ջրային գայլուկը

1860-ական թվականներինխմբագրել կոդը

  • 1860 - Արտասովոր մարդիկ, մարդկային էկզոտիկ ռասայի հանրամատչելի նկարագրություն
  • 1860 - Ռեյնջերների բնափայտը
  • 1861 - Խիզախ որսորդը
  • 1861 - Ժակ Դեպար
  • 1861 - Արջ որսացողները
  • 1862 - Մարոններ
  • 1863 - Կրոկետ
  • 1864 - Սողուկները ժայռերին
  • 1864 - Կորուսյալները օվկիանոսում
  • 1864 - Սպիտակ ձեռնոցը
  • 1865 - Երիտասարդ անազատները
  • 1856 - Անգլուխ ձիավորը
  • 1866 - Բոնդալերո կամ Հարսանիք լեռներում
  • 1866 - Ջրային անապատ
  • 1867 - Չորքոտանիներ, ո՞վ են նրանք և որտե՞ղ են ապրում
  • 1867 - Ընձուղտների որսորդները
  • 1867 - Գվերիլյասների առաջնորդը
  • 1868 - Մանկամարդ կինը
  • 1868 - Սատանայի կղզին
  • 1868 - Անօգնական ձեռքը
  • 1868 - Երկնագույն Դիքը
  • 1869 - Սպիտակ հնդկուհին

1870-ական թվականներինխմբագրել կոդը

  • 1870 - Բորնեոյի թավուտներում կամ Կորած նավաբեկյալների արկածները
  • 1871 - Ճգնարան
  • 1872 - Ճակատագրի մատը
  • 1873 - Կուբացի հերոս կամ Հիասքանչ Կրեոլը. Դրվագ Կուբայի հեղափոխությունից
  • 1873 - Մահացու կրակոց
  • 1876 - Կսկիծի ազդանշան
  • 1877 - Գվեն Ուին. Սիրավեպ Ուայ գետի հովտում
  • 1877 - Սև մուստանգերը
  • 1879 - Գաուչո Գասպարը
  • 1879 - Լճերի թագուհին

1880-ական թվականներինխմբագրել կոդը

  • 1881 - Ամերիկացի պարտիզաններ
  • 1881 - Լևիաթանին որսացողները
  • 1882 - Մոռացված սարը

Հետմահու հրատարակվածխմբագրել կոդը

  • 1883 - Տրասնվաալի գաղթականները
  • 1884 - Հրո երկիր
  • 1885 - Խոցված սիրտը և ուրիշ պատմվածքներ
  • ? - Ծառ-որոգայթը և ուրիշ պատմվածքներ
  • ? - Ուրվականը դարպասի մոտ
  • 1888 - Առանց գթության
  • 1889 - Բնագետը Սիլուրիայում
  • 1890 - Հանրաճանաչ արկածային վիպակներ

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մայն Ռիդ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ