Օրթոսիեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 20 721 000 միլիոն կմ հեռավորության վրա, 622,6 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 145,9° խավարածրի հարթության նկատմամբ (143° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,281 է[1][2]։
Օրթոսիեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։
Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանությանհորա, բարգավաճման աստվածուհի Օրթոսիեի անունով, հորաները հանդիսանում էին Զևսի և Թեմիսի դուստրերը[5]։