Ադրաստեա (արբանյակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրաստեա (այլ կիրառումներ)

Ադրաստեան (Հին հունարեն` Ἀδράστεια), պատկանում է Յուպիտերի ներքին արբանյակների խմբին, Մետիսից հետո երկրորդը ըստ հեռավորության, այն անվանում են նաև Յուպիտեր XV։ Հայտնաբերվել է Վոյաջեր-2 ավտոմատ միջմոլորակային կայանի կատարած լուսանկարների վրա 1979 թվականին, այն առաջին բնական արբանյակն էր, որ հայտնաբերվել է տիեզերական սարքի կատարած լուսանկարների վրա[5]։ Արբանյակը անվանվել է հունական դիցաբանության մեջ նիմփա, որը կերակրել էր Զևսին (Յուպիտերի հունական տարբերակը)[6]։


Ադրաստեա
(Յուպիտեր XV)
Ադրաստեայի լուսանկարը, ստացված «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով։
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է8 հուլիս 1979 թ. (Դևիդ Ջուիտ
Էդվարդ Դանելսոնի կողմից)
Հեռավորությունը Յուպիտեր129 000 կմ[1][2]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք129 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,0015[1][2]
Սիդերիկ պարբերություն0,29826 օր (7 ժ 9,5 ր)[1][2]
Ուղեծրային արագություն31,378 կմ/վ[3]
Թեքվածություն0,03° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[1][2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ8,2 ± 2,0 կմ[4]
Ծավալ~2 345 կմ3[3]
Զանգված2 × 1015 կգ[3]
Միջին խտություն0,86 գ/սմ3[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,002 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,008 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Առանցքի թեքում[4]
Ալբեդո0,1 ± 0,045[4]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան-151oC (122 K)

Հայտնաբերումը

Ադրաստեայի հայտնաբերման լուսանկարը. լուսանկարված է 1979 թվականի հուլիսի 8-ին, Վոյաջեր-2 կայանից: Ադրաստեան վատ երևացող կետն է լուսանկարի կենտրոնում:

Ադրաստեան հայտնաբերվել է 1979 թվականին Դևիդ Ջուիտի և Էդվարդ Դանելսոնի կողմից «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի կատարած լուսանկարներում, սկզբում ստացել է ժամանակավոր անվանում S/1979 J 1[5][7]։ Չնայած այն հանգամանքին, որ արբանյակը լուսանկարներում երևում է որպես կետ[7], այն առաջինն էր մոլորակների բնական արբանյակներից, որը հայտնաբերվել էր միջմոլորակային կայանի կատարած լուսանկարի վրա։ Դրանից ոչ ուշ հայտնաբերվեցին նաև Յուպիտերի մյուս երկու ներքին արբանյակներ Թեբեն և Մետիսը։ Դրանք հայտնաբերվեցին արդեն մի քանի ամիս ավելի շուտ կատարված Վոյաջեր-1 կայանի լուսանկարներում։ 1998 թվականին Գալիլեո կայանը լուսանկարեց արբանյակը և հնարավոր եղավ պարզել նրա ձևը, բայց նույնիսկ նրանց վրա Ադրաստեայի չափը կազմում է մի քանի պիքսել[4]։

Վերջնական անվանումը արբանյակը ստացել է 1983 թվականին հին հունական դդիցարանի նիմփա Ադրաստեայի անունով, ով Զևսի կերակրամայրն էր[8]։

Չնայած այն հանգամանքին, որ 2016 թվականին Յուպիտերի համակարգ հասած Ջունո ուղեծրակայանը ունի լուսանկարչական խցիկ, այն հիմնականում զբաղվում է Յուպիտերի հետազոտություններով։ Այնուամենայնիվ, Յուպիտերի մոտ տարածությունից հետազոտությունների ընթացքում, այն կարող է նաև լուսանկարել մոտ արբանյակներ Մետիսը և Ադրաստեան[9]։

Ուղեծիր և պտույտ

Ադրաստեան շարժվում անմիջապես Յուպիտերի օղակների համակարգում, մոլորակից 129 000 կմ հեռավորության վրա[1], և ենթադրաբար այդ օղակների համար հանդիսանում է նյութերի աղբյուր։ Ուղեծիրը ունի չափազանց փոքր էքսցենտրիսիտետ և թեքում՝ համապատասխանաբար 0,0015 և 0,03°: Թեքումը հաշվարկվում է Յուպիտերի հասարակածի նկատմամբ[1]։

Ադրաստեայի ուղեծիրը մոտ է Մետիս արբանյակին։ Այն գրեթե կլոր է և գտնվում է համարյա Յուպիտերի հասարակածային հարթության մեջ։ Եթե արբանյակի խտությունը նման է Ամալթեա արբանյակին, ապա նրա ուղեծիրը փաստորեն ընկնում է հեղուկ մարմինների համար հաշվարկված Ռոշի սահմանի մեջ։ Սակայն ակնհայտ է, որ քանի որ արբանյակը դեռևս չի կազմաքանդվել մակընթացային ուժերի ազդեցության տակ, այն ընկնում է պինդ մարմինների համար հաշվարկված Ռոշի սահմանից դուրս[1]։ Ադրաստեան մեկն է Արեգակնային համակարգի երեք բնական արբանյակներից որոնք պտտվում են մոլորակի շուրջ մոլորակի օրից փոքր ժամանակահատվածում, մյուս երկուսն են Յուպիտերի ամենամոտ արբանյակ Մետիսը, և Մարսի արբանյակ Ֆոբոսը։ Այդ պատճառով մակընթացային ուժերը աստիճանաբար նվազեցնում են նրանց ուղեծրերի շառավղերը։ Ապագայում նրանք հավանաբար կբախվեն մոլորակի հետ[1]։

Արբանյակը պտույտ է կատարում Յուպիտերի շուրջ 7 ժամ 9.5 րոպեի ընթացքում։ Մակընթացային փականի պատճառով Ադրաստեան պտտվում է սինքրոն իր ուղեծրային պտույտի հետ, այսինքն դեպի Յուպիտեր է ուղղված արբանյակի միայն մեկ կողմը[4]։

Ֆիզիկական բնութագիր

Ադրաստեան ունի 25×20×15 կմ չափեր (միջին տրամագիծը - 20 կմ)[4]։ Նրա զանգվածը կազմում է մոտ Յուպիտերի զանգվածի 3 * 10−11 մասը։ Բարձր խտությունը (4,5 գ/սմ3) վկայում է այն մասին, որ արբանյակը հիմնականում բաղկացած է սիլիկատային ապարներից։ Մակերևույթը շատ մուգ է; նրա ալբետոն կազմում է 0,05։ Աստղային մեծությունը կազմում է 18,7m։

Յուպիտերի օղակների հետ փոխազդեցություն

Ադրաստեայի ուղեծիրը ընկնում է մոտ Յուպիտերի հիմնական օղակի ներսում, նրա ուղեծիրը գտնվում է օղակի մեջ գտնվող ճեղքի մեջ, հիմնական օղակի արտաքին սահմանին մոտ[1][10]։ Ադրաստեան ինչպես նաև մյուս արբանյակները, որոնք շարժվում են օղակների մեջ, իրենց ուղեծրերի շրջակայքում մաքրում են մոտ գտնվող մասնիկները։ Ադրաստեյայի շուրջ գտնվող մաքրված գոտին գնահատվում է մոտ 70 կմ լայնությամբ (որը 2,5 անգամ փոքր է Մետիսից)[11]։ Այս մասնիկները ենթադրվում է, որ արտանետվել են Յուպիտերի ներքին արբանյակների մակերևույթի հետ երկնաքարերի բախումներից[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ