Գալիլեյան արբանյակներ

Գալիլեյան արբանյակներ, Յուպիտերի 4 խոշորագույն արբանյակների (Իո, Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո) ընդհանուր անվանումն է։ Դրանք Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակներից են և դիտելի են փոքր աստղադիտակով։

Յուպիտերը իր չորս արբանյակների հետ։ Դրանք են, վերևից ներքև, Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն։

Այս արբանյակները հայտաբերվել են Գալիլեյ Գալիլեոյի կողմից 1610 թվականի հունվարի 7-ին իր կառուցած պատմության մեջ հայտնի որպես առաջին աստղադիտակով։ Արբանյակների հատնագործման մեկ այլ թեկնածու էր գերմանացի աստղագետ Սիմոն Մարիուսը, որը դիտել էր այն 1609 թվականին, բայց չէր հրատարակել հայտնաբերված տվյալները։ Կան նաև կողմնակի փաստեր, որոնք հուշում են, որ արբանյակների մասին տեղյակ էին Հին Բաբելոնում և Հին Եգիպտոսում՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ իրենց առասպելաբանության մեջ Յուպիտերի համարժեքը հանդիսացող էակներն ունեին կամ 4 որդին, կամ էլ 4 շուն։

Անունները

1614 թ. Սիմոն Մարիուսի առաջարկած անունները միայն 20-րդ փոխարինեցին չորս Մեդիչի եղբայրների պատվին Գալիլեյի կողմից ստացած «Մեդիչիների մոլորակներ» անվանը։
Մարիուսն արբանյակներին շնորհել էր հռոմեական Յուպիտեր աստծուն համարժեք Հունական դիցբանության Զևսի սիրուհիների անունները;

ԱնվանումՆկարՏրամագիծ
(կմ)
Զանգված
(կգ)
Ուղեծրի
շառավիղ (կմ)
Ուղեծրային
պարբերություն
Իո 36438.93×1022421 8001, 77 օր
Եվրոպա 31224.8×1022671 1003, 55 օր
Գանիմեդ 52621.48×10231 070 4007, 16 օր
Կալիստո 48211.08×10231 882 70016, 69 օր