Ֆերդինանդ Յագեման
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ֆերդինանդ Յագեման գերմ.՝ Ferdinand Jagemann | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1780(1780-08-24)[1][2][3] |
Ծննդավայր | Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 9, 1820(1820-01-09)[1][2][3] (39 տարեկան) |
Մահվան վայր | Վայմար, Գերմանական միություն |
Քաղաքացիություն | Սաքսեն-Վեյմար-Էյզենախ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Georg Melchior Kraus? և Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր |
Հայր | Christian Joseph Jagemann? |
Ferdinand Jagemann Վիքիպահեստում |
Ֆերդինանդ Յագեման (գերմ.՝ Ferdinand Jagemann, օգոստոսի 24, 1780(1780-08-24)[1][2][3], Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 9, 1820(1820-01-09)[1][2][3], Վայմար, Գերմանական միություն), գերմանացի նկարիչ։
Դերասանուհի Կարոլինայի եղբայրը։
Ծնվել է պատմաբան և գիտնական Քրիստիան Յագեմանի ընտանիքում, որը եղել է դքսուհի Աննա Ամալյա Բրաունշվիգի գրադարանի գրադարանվարարը, Ֆերնանդի քույրը եղել է Աննայի որդու՝ դուքս Կարլ Ավգուստի սիրուհին։ Կարլ Ավգուստը հովանավորել է Ֆերնանդին՝ ուղարկելով ուսանելու կասելցի նկարիչ Թիշբեյնի մոտ։ Նրա նկարչության ուսուցիչներից են եղել նաև Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգերը և Գեորգ Մելխիոր Քրաուսը։ Կրթության նպատակով գործուղվել է Փարիզ, այնուհետև՝ Հռոմ։
Ֆերնանդը նկարել է իր ժամանակների հայտնի մարդկանց դիմանկարներները։ Ավելի մեծ ճանաչում ստացավ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե նկարի[4] շնորհիվ։ Նկարել է նաև Յոհան Ֆրիդրիխ Շիլլերին՝ մահվան մահճակալին պառկած։
Մահացել է պրոֆեսորի կոչումով Վեյմարի իշխանական ազատ դպրոցում աշխատելու տարիներին։ Ֆերնանդ Յագեմանի հիշատակին նվիրված ելույթներից մեկն անց է կացրել Գյոթեն մասոնական ժողովարանում։ Թաղվել է Յակոբսֆրիդհոֆ գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Յագեման» հոդվածին։ |
|