Jump to content

Անի Ֆրիդ Լինգստադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Ֆրիդ Լինգստադ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAnni-Frid Lyngstad
Ի ծնե անունAnni-Frid Synni Lyngstad
Ծնվել էնոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1][2] (78 տարեկան)
Բալանգեն, Նուռլան, Նորվեգիա
Երկիր Շվեդիա
Ժանրերջազ, փոփ ռոք, Քանթրի, dansband music?, Եվրո փոփ, դիսկո և Հիթ
Մասնագիտությունschlager singer, ստուդիական երաժիշտ, փոփ երգիչ, disco singer և dansband singer
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլԷՄԻ և His Master's Voice
ԱնդամակցությունABBA
ԱմուսինԲեննի Անդերսոն, Prince Heinrich Ruzzo Reuss of Plauen? և Ragnar Fredriksson?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Anni-Frid Lyngstad Վիքիպահեստում

Անի Ֆրիդ Լինգդտադ (Ֆրիդա[4] ի ծնե Անի Ֆրիդ Սյունի Լյունգդտադ[5] շվեդ.՝ Anni-Frid Synni Lyngstad, նոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1][2], Բալանգեն, Նուռլան, Նորվեգիա), գերմանա նորվեգական ծագումով շվեդ երգչուհի, հայտնի է որպես ԱԲԲԱ խմբի մենակատար։ 1992 թվականի ամուսնությունից հետո՝ արքայադուստր Աննա Ֆրիդ Ռեյս ֆոն Պլաուեն։

Կենսագրությունխմբագրել կոդը

Վաղ տարիներխմբագրել կոդը

Անի Ֆրիդը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 15-ին 19-ամյա Սյունի Լյունգդտադի և Նորվեգիայում գտնվող գերմանական օկուպացիոն զորքերի զինվորական, արդեն ամուսնացած Ալֆրեդ Հաազեի (1919-2009) կապից[6]։ Ծնվելուց կես տարի անց Սյունին մոր Արնտինա Կորնելի Լյունգդտադի հետ աղջկան ուղարկում է ավելի ապահով Շվեդիայի Տորսխելլա քաղաք։ Պատճառը գերմանացի օկուպանտների հետ կապված կանանց վատ վերաբերվելն էր, ինչպես նաև այն վտանգը, որ այդ կապերից ծնված երեխաներին կարող է մորից վերցնեին։ Սյունի շուտով ինքն էլ է մեկնում Շվեդիա, բայց շուտով՝ 21 տարեկանում, մահանում է երիկամների անբավարարվածությունից։

Երկար տարիներ համարվում էր, որ Անի Ֆրիդի հայրը զոհվել է խորտակվող նավի վրա, Գերմանիա վերադառնալիս, բայց 1977 թվականին գերմանական «Բրավո» ամսագիրը օգնեց աղջկան գտնել հորը[7]։

Կարիերախմբագրել կոդը

Ֆրիդան սկսել է իր կարիերան 1958 թվականին՝ 13 տարեկան հասակում, որպես «դանսբենդ» ոճի փոփ-երգչուհի։ Հետո միացել է ջազ կատարող խմբի ու սկսել է կատարել Գլեն Միլերի, Դյուկ Էլինգտոնի, Քաունթ Բեյսիի երգերը։ Այդ ժամանակ նրա երկրպագության առարկան էին Էլլա Ֆիցջերալդն ու Պեգի Լին։ 1963 թվականին նա ստեղծում է սեփական՝ «Anni-Frid Four» երաժշտական խումբը

2005 թվականին երբ Ֆրիդան տոնում էր իր 60-ամյակը, Universal Music ստուդիան թողարկեց Ֆրիդայի չորս սոլո ալբոմների ձայնասկավառակների շարք, նաև երեք ժամ տևողության ԴՎԴ սկավառակ, որտեղ Ֆրիդան պատմում էր իր երաժշտական կարիերայի մասին։ Այնտեղ կային նաև բազմաթիվ հազվագյուտ տեսահոլովակներ և ձայնագրումներ։

Անձնական կյանքխմբագրել կոդը

1963 թվականի ապրիլի 3-ին 17 տարեկան հասակում Ֆրիդան ամուսնացել է երաժիշտ և առևտրական Ռագնար Ֆրեդրիկսոնի հետ։ Ամուսնությունից երկու երեխա է ծնվում՝ Հանս Ռագնար Ֆրեդրիկսոնը (ծնվ. հունվարի 26, 1963) և Էն Լիսա Լոտե Ֆրեդրիկսոնը (փետրվարի 25 1967 - հունվարի 13 1998)։ Ֆրիդան և Ռագները առանձնացան աղջկա ծննդից ոչ շատ ուշ, իսկ պաշտոնապես բաժանվել են 1970 թվականի մայիսի 19-ին. այդ օրը մահացել է Ֆրիդայի 71-ամյա տատը։

1969 թվականի մայիսին Ֆրիդան ծանոթանում է Բենի Անդերսոնի հետ, 1971 թվականից սկսում են համատեղ ապրել։ Պաշտոնապես ամրագրել են ամուսնությունը 1978 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ «ԱԲԲԱ»-ն իր ժողովրդականության գագաթին էր։ Պաշտոնական ամուսնությունը տևել է երեք տարի, բաժանվել են 1981 թվականին։

1982 թվականին Ֆրիդան հեռանում է Շվեդիայից և տեղափոխվում Լոնդոն։ 1984 թվականին ապրում է Փարիզում, որտեղ ձայնագրել է «Շայն» (անգլ.՝ «Shine») ալբոմը։ 1986 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ և ապրում է մինչ այսօր։

1992 թվականի օգոստոսի 26-ին Ֆրիդան ամուսնացել է իր վաղեմի ընկերոջ Հենրիխ Ռուցո Ռեյս ֆոն Պլաուենի հետ (գերմ.՝ Heinrich Ruzzo, Prinz Reuss von Plauen) (մայիսի 24 1950 - հոկտեմբերի 29 1999)։ Այդ օրվանից Ֆրիդայի պաշտոնական դիմելաձևը՝ Ձերդ պայծառություն արքայադուստր Աննա Ֆրիդ Ռեյս ֆոն Պլաուեն է։ Արքայազն Հենրիխը մահացել է քաղցկեղից 1999 թվականին, իսկ դրանից մեկ տարի առաջ Դետրոյթի մոտ (ԱՄՆ) ավտովթարից զոհվել է Ֆրիդայի դուստրը Լիսա Լոտեն։

Քանի որ նրա ամուսինը Շվեդիայի ներկայիս թագավորի՝ Կարլ XVI Գուստավի դասընկերն էր, Ֆրիդան դարձավ արքայական ընտանիքի մտերիմը։ Այժմ նա զբաղվում է բարեգործությամբ և շրջակա միջավայրի պաշտպանությամբ։ 2005 թվականի հարցազրույցներից մեկում Ֆրիդան ասել է, որ երաժշտական գործունեության չի վերադառնա։

Դիսկագրությունխմբագրել կոդը

  • 1971 - Frida
  • 1972 - Anni-Frid Lyngstad / Min Egen Stad
  • 1975 - Frida Ensam
  • 1982 - Something's Going On
  • 1984 - Shine
  • 1991 - Pa Egen Hand
  • 1993 - Tre Kvart Fran Nu
  • 1996 - Djupa Andetag
  • 1997 - Frida 1967-1972
  • 1998 - Frida - The Mixes
  • 1998/2000 - Svenska Popfavoriter - Frida /14 Hits
  • 2001 - The Collection
  • 2005 - FRIDA 4CD + DVD

Աղբյուրներխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ