«Արյունոտ կիրակի» (1905 թվականի հունվարի 9-ը), ցարական կառավարության կողմից՝ Պետերբուրգիբանվորների (140 հազարից ավելի) խաղաղ երթի մասսայական գնդակահարության օրը։ Երթը նախապատրաստել էր «Սանկտ-Պետերբուրգի ռուսական ֆաբրիկա-գործարանային բանվորների ժողով» միապետական կազմակերպությունը՝ քահանա Գեորգի Գապոնի գլխավորությամբ։ Բանվորները շարժվեցին դեպի Ձմեռային պալատ՝ ցարին խնդրագիր հանձնելու։ Խնդրագիրը բանվորական ժողովներում քննարկելիս՝ բոլշևիկները բացատրեցին, որ միայն հեղափոխական պայքարով պրոլետարիատը կարող է ձեռք բերել իր իրավունքները։ Ցարի հրամանով զորքերը գնդակոծեցին անզեն բանվորներին, սպանվեց ավելի քան հազար, վիրավորվեց երկու հազար մարդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 104)։