Ռաֆայել Իշխանյան
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Ռաֆայել Իշխանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1922(1922-03-09)[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ[1][2] |
Մահացել է | փետրվարի 6, 1995(1995-02-06)[2] (72 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բանասեր, գրականագետ, գրքագետ, լեզվաբան, գրադարանագետ, աղբյուրագետ և մատենագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի Ազգային Գրադարան |
Պաշտոն(ներ) | տնօրեն և պառլամենտի անդամ |
Ալմա մատեր | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1939), ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1949)[1] և Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ (1954) |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1976) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[3] |
Պարգևներ |
Ռաֆայել Ավետիսի Իշխանյան (մարտի 9, 1922(1922-03-09)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ[1][2] - փետրվարի 6, 1995(1995-02-06)[2], Երևան, Հայաստան[2]), լեզվաբան, գրականագետ, մատենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978), Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր 1991-1995 թվականներին, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն 1991-1995 թվականներին։
Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (1896-1937), գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումներին) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1930) ընտանիքում։ 1939 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թվականին զորակոչվում է Կարմիր բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմի գործողություններին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թվականին ավարտում է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականին ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ 1973 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով։ 1955-1963 թվականներին աշխատել է Հանրային գրադարանում (այժմ` Ազգային)` որպես ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1963-1992 թվականներին աշխատել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Իշխանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 376)։ |