Jump to content

VIAF

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
VIAF
viaf.org(անգլ.)
Տեսակname authority file?, տվյալների հավաքածու, առցանց ծառայություն, ինտերնետ-որոնողական համակարգ և digital catalog?
Գրանցումչկա
Լեզուբազմալեզու[1]
ՍեփականատերOCLC
Բացված2003[2][3][4]
Ընթացիկ կարգավիճակգործում և զարգանում է
 VIAF Վիքիպահեստում

VIAF (անգլ.՝ Virtual International Authority File - Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք[5]) - չափորոշչային վերահսկողության միջազգային վիրտուալ կատալոգ (տեղեկություններ ստեղծագործությունների ու նրանց հեղինակների մասին)։ Նախագծի մշակմանը մասնակցել են մի քանի համաշխարհային խոշորագույն գրադարաններ, այդ թվում՝ Գերմանական ազգային գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի Գրադարան[6][7]։

VIAF-ը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված դասակարգման համակարգ։ Սա մի քանի ազգային գրադարանների համատեղ նախագիծ է և կառավարվում է Առցանցային համակարգչային գրադարանային կենտրոնի (OCLC) կողմից[8]։ Նախագիծը նախաձեռնել են Գերմանական ազգային գրադարանը և ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը։ Նախագիծը հիմնադրվել է 2000 թվականին[9]։

Նախագծի համառոտ պատմություն[7]խմբագրել կոդը

1998 թվականի ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը (LC), Գերմանական գրադարան (DNB) և OCLC ձեռնամուխ եղան հայեցակարգային նախագծի ստեղծման, որպեսզի անձնական անունների մատենագիտական գրառումները կապվեն միասնական համակարգով։

VIAF Կոնսորցիումը ձևավորվել է LC, DNB և OCLC գրավոր համաձայնությամբ 2003 թվականի օգոստոսին։ Համաձայնագիրը ստորագրվել է Բեռլինում կայացած IFLA 69-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Ֆրանսիայի ազգային գրադարանը (BNF) համաձայնագրին միացել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ի կոնսորցիումում։

Այս չորս կազմակերպությունները՝ LC, DNB, BnF և OCLC, ստանձնեցին կոնսորցիումում ղեկավարների դերը՝ ընդհանուր պատասխանատվություն ունենալով VIAF-ի, VIAF հոսթինգի և ծրագրային ապահովման մատակարարման, ինչպես նաև տվյալների մատենագրական բովանդակության համար։ Լրացուցիչ կազմակերպություններն արդեն ավելի ուշ միացան կոնսորցիումին՝ տրամադրելով ելակետային նիշքերը և VIAF-ի առաջխաղացման համար փորձ։

2010 թվականին հաստատությունների ղեկավարների շրջանում սկսվեցին լուրջ բանակցություններ և քննարկումներ VIAF-ի համար համապատասխան երկարաժամկետ կազմակերպական պայմանավորվածության համար։ Բազմաթիվ տարբերակների և աշխատանքի սկզբունքների քննարկումից հետո հեղինակները համաձայնեցին VIAF-ը վերագրել OCLC ծառայությանը։ 2011 թվականին քննարկվեցին անցման մանրամասները և բոլոր մասնակիցների համաձայնությունից հետո 2012 թվականին սկսվեց անցումը։

Նախագծի նկարագրությունխմբագրել կոդը

Համակարգի նպատակն է կապել մի քանի ազգային նույնականացուցիչներ (ինչպես, օրինակ, գերմանական GND, (նախկինում PND անձանց համար), ամերիկյան LCCN, ֆրանսիակն BNF և այլ) դասակարգման և որոնման միասնական համակարգում։ VIAF գրառումը ստանում է ստանդարտ եզակի համար, պարունակում է սկզբնաղբյուրի նախնական գրանցումների ամբողջական հավաքածուն, ինչպես նաև հղվում է դեպի բնօրինակ աղբյուրները։ Տվյալներն ազատորեն հասանելի համացանցի միջոցով և կարող են օգտագործվել հետազոտությունների և տվյալների փոխանակման նպատակով նաև գրադարանային ֆոնդերի միջոցով էլեկտրոնային տարբերակով։ Փոխադարձ թարմացումը կատարվում է ըստ Բաց արխիվների նախաձեռնության (OAI)։

Նիշքերի համարներն ավելացվում են նաև Վիքիպեդիայի կենսագրական և այլ հոդվածներում։

Օգտագործելով VIAF կայքի միջերեսը (ինտերֆեյս)՝ համակարգը թույլ է տալիս մատենագիտական գրառումների որոնում կատարել բնագրի լեզվով կամ օգտվողի լեզվով։ Տվյալների արտածումը տեղի է ունենում նույնանուն գրառումների միաձուլման ճանապարհով։ Որոնման ընթացքում օգտագործվում է ներքին ինդեքսավորումը։ Դա արվել է, որպեսզի բացառվի արգելափակումը և խուսափվի կայքի ծանրաբեռումից։ Հավաքագրման և որոնման ալգորիթմները բաժանվում են երեք կատեգորիայի՝ ուժեղ, չափավոր և թույլ, որպեսզի ապահովի ավելի մեծ անվտանգություն VIAF վիրտուալ ընդլայնված գրառումների կառուցման ժամանակ։ Գործողությունն օգտագործում է OAI պրոտոկոլ կենտրոնական սերվերից ազգային և տարածաշրջանային գործակալություններից նույնականացման նիշքի մետատվյալները հավաքագրելիս։ Համակարգը իրենից ներկայացնում է վիրտուալ ենթակարգավորում, քանի որ ամբողջական գրառումը մնում է նույնականված նիշքի բնօրինակում, իսկ տվյալների միայն մի փոքր մասն է հավաքված կենտրոնական սերվերում։ Ներկայումս նախագծում մասնակցում են 38 կատալոգագիր հաստատություններ, այդ թվում՝ 11-ը թեսթային ռեժիմում (նրանց թվում է անգլերեն Վիքիպեդիան)։ Ժամանակի ընթացքում դրանց քանակն ավելանում է։ Թեև VIAF գործառույթները ճշգրիտ են միայն շնորհիվ գործակալությունների կողմից տրամադրած տվյալների որակի, VIAF-ը դառնում է ավելի հետևողական և հուսալի համակարգ[10]։

Մասնակիցներ գրադարաններխմբագրել կոդը

Հ/հՇինության լուսանկարՀայերեն անվանումԲնօրինակ անվանումՏեղակայությունԵրկիրԴասակարգման ծածկագիրՑուցիչի օրինակ
1Իտալական գրադարանների միասնական կատալոգի ինստիտուտIstituto Centrale per il Catalogo UnicoՀռոմԻտալիա ԻտալիաICCUIT/ICCU/RAVV/088390
2Գերմանիայի ազգային գրադարանDeutsche NationalbibliothekՄայնի ՖրանկֆուրտԳերմանիա ԳերմանիաGNDDNB/11864291X
3Գեթի հետազոտական ինստիտուտGetty Research InstituteԼոս Անջելես, ԿալիֆոռնիաԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆJPGULAN/500327036
4Կանադայի գրադարան և արխիվBibliothèque et Archives CanadaՕտտավա, ՕնտարիոԿանադա ԿանադաLACLAC/0040H0370F
5Ալեքսանդրինի գրադարանBibliotheca AlexandrinaԱլեքսանդրիաԵգիպտոս ԵգիպտոսEGAXAEGAXA/vtls000791617
6Կոնգրեսի գրադարան + 8 գրադարանLibrary of Congress (NACO consortium)Վաշինգտոն ԿՇԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆLCCNn/79/068416
7 Ազգային խորհրդարանային գրադարան (Ճապոնիա)国立国会図書館Տոկիո և ԿիոտոՃապոնիա ՃապոնիաNDLNDL/00458898
8Ավստրալիայի ազգային գրադարանNational Library of AustraliaԿանբերրաԱվստրալիա ԱվստրալիաNLANLA/000036180076
9Ֆրանսիայի ազգային գրադարանBibliothèque nationale de FranceՓարիզՖրանսիա ՖրանսիաBNFcb11926775j
10Իսրայելի ազգային գրադարանהספרייה הלאומיתԵրուսաղեմԻսրայել ԻսրայելNLINLI/000131866
11Պորտուգալիայի ազգային գրադարանBiblioteca Nacional de PortugalԼիսաբոնՊորտուգալիա ՊորտուգալիաBNPPTBNP/56654
12Իսպանիայի ազգային գրադարանBiblioteca Nacional de EspañaՄադրիդԻսպանիա ԻսպանիաBNEBNE/XX933715
13Շվեդիայի ազգային գրադարանKungliga BiblioteketՍտոկհոլմՇվեդիա ՇվեդիաSELIBRSELIBR/97268
14Չեխիայի ազգային գրադարանNárodní knihovna České republikyՊրահաՉեխիա ՉեխիաNKCNKC/jn19981002230
15Սեչենյի անվան ազգային գրադարանOrszágos Széchényi KönyvtárԲուդապեշտՀունգարիա ՀունգարիաNSZLNSZL/000000001730
16RERO: Արևմտյան Շվեյցարիայի գրադարանային ցանցRéseau des bibliothèques de Suisse occidentale or Westschweizer BibliothekverbundՇվեյցարիա ՇվեյցարիաRERORERO/vtls013481645
17Ֆրանսիական համալսարանների գրադարանային կոնսորցիումSystème universitaire de documentationՖրանսիա ՖրանսիաSUDOCSUDOC/085948470
18Շվեյցարիայի ազգային գրադարանSchweizerische Nationalbibliothek, Bibliothèque nationale suisse, Biblioteca nazionale svizzera, Rete delle bibliotheche della Svizzera occidentaleԲեռնՇվեյցարիա ՇվեյցարիաSWNLSWNL/vtls000204495
19NUKAT: Լեհաստանի գիտական գրադարանների միասանական կատալոգNUKAT: katalog zbiorów polskich bibliotek naukowychՎարշավաԼեհաստան ԼեհաստանNUKATNUKAT/n/94202820
20Վատիկանի գրադարանBibliotheca Apostolica Vaticana-Վատիկան ՎատիկանBAVBAV/ADV10242315
21BIBSYSBIBSYSՏրոնհեյմՆորվեգիա ՆորվեգիաBIBSYSBIBSYS/x90952390
22Ֆլամանդական հանրային գրադարաններFlemish Public LibrariesԲրյուսելԲելգիա ԲելգիաBIBNETBIBSYS/x90952390
23Դանիայի թագավորական գրադարան + 1 գրադարանDanish Library CenterԿոպենհագենԴանիա ԴանիաВВС8709791159102x
24Լատվիայի ազգային գրադարանLatvijas Nacionālā bibliotēkaՌիգաԼատվիա ԼատվիաLNB-LNCLNB-LNC10-000012145
25Լեհաստանի ազգային գրադարանBiblioteka Narodowa w WarszawieՎարշավաԼեհաստան ԼեհաստանNLPNLP-a21143511
26Կատալոնիայի գրադարանBiblioteca de CatalunyaԲարսելոնաԻսպանիա ԻսպանիաBNCBNC-a10604303
27Լյուքսեմբուրգի ազգային գրադարանBibliothèque nationale de LuxembourgԼյուքսեմբուրգԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ

Գրադարաններ և ծրագրեր, որոնք ներգրավված են փորձարկման ռեժիմումխմբագրել կոդը

Հ/հՇինության լուսանկարՀայերեն անվանումԲնօրինակ անվանումՏեղակայությունԵրկիրԴասակարգման ծածկագիրՑուցիչի օրինակ
1Ռուսաստանի ազգային գրադարանРоссийская национальная библиотекаՍանկտ ՊետերբուրգՌուսաստան ՌուսաստանRSLRSL/nafpn-000084026
2Նիդերլանդների ազգային գրադարանKoninklijke BibliotheekՀաագաՆիդերլանդներ ՆիդերլանդներNTANTA/068808658
3Ազգային ժողովի գրադարան国家图书馆管理局-Սինգապուր ՍինգապուրNLBNLB/18487957
4Լիբանանի ազգային գրադարանالمكتبة الوطنية اللبنانية‎ԲեյրութԼիբանան ԼիբանանLNLLNL/33485
5Պերսևս նախագիծ‎‎PerseusԹաֆթսի համալսարան (Մաքս Պլանկի միություն)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Գերմանիա Գերմանիա)PERSEUSPERSEUS/author.236.1
6Վիքիպեդիա‎‎WikipediaՍան ՖրանցիսկոԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆWikipedia
7International Standard Name IdentifierISNIԼոնդոնՄիացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունISNIISNI/0000 0001 2137 6443
8Զագրեբի ազգային և համալսարանական գրադարանNacionalna i sveučilišna knjižnica u ZagrebuԶագրեբԽորվաթիա Խորվաթիա
92 չփաստաթղթավորված նախագիծ

Ծանոթագրություններխմբագրել կոդը

Արտաքին հղումներխմբագրել կոդը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «VIAF» հոդվածին։
🔥 Top keywords: Main PageSpecial:SearchIndian Premier LeagueWikipedia:Featured picturesPornhubUEFA Champions League2024 Indian Premier LeagueFallout (American TV series)Jontay PorterXXXTentacionAmar Singh ChamkilaFallout (series)Cloud seedingReal Madrid CFCleopatraRama NavamiRichard GaddDeaths in 2024Civil War (film)Shōgun (2024 miniseries)2024 Indian general electionJennifer PanO. J. SimpsonElla PurnellBaby ReindeerCaitlin ClarkLaverne CoxXXX (film series)Facebook2023–24 UEFA Champions LeagueYouTubeCandidates Tournament 2024InstagramList of European Cup and UEFA Champions League finalsJude BellinghamMichael Porter Jr.Andriy LuninCarlo AncelottiBade Miyan Chote Miyan (2024 film)