÷ (ալբոմ)

÷ (անգլ.՝ divide), անգլիացի հեղինակ-կատարող Էդ Շիրանի երրորդ ստուդիական ալբոմն է։ Թողարկվել է 2017 թվականի մարտի 17-ին Asylum Records և Atlantic Records ձայնագրման լեյբլների անվան տակ։ Castle on the Hill և Shape of You երգերը ալբոմի առաջատար սինգլներն են։

÷
Էդ Շիրանի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄարտի 3, 2017 (2017-մարտ-03)
Ձայնագրված2016
ԺանրՖոլկ, Փոփ[1]
Տևողություն46:14
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլAsylum
Atlantic
Ռեժիսոր
  • Էդ Շիրան(նաև գործադիր պրոդյուսեր)
  • Բենի Բլանկո(նաև գործադիր պրոդյուսեր)
  • Սթիվ Մակ
  • Ջոնի Մքդեյդ
  • Ուիլ ՀԻքս
  • Լաբրինֆ
  • Մայք Էլիզոնդո
  • Քիլբիթզ
ՊրոդյուսերԲենջամին Լևին և Steve Mac?
Էդ Շիրանի ալբոմների ժամանակագրություն
x
(2014)
÷
(2017)
Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
ԱղբյուրՎարկանիշ
Metacritic62/100[2]
Վերլուծություններ
ԱղբյուրՎարկանիշ
The Daily Telegraph4/5 stars[3]
The Guardian2/5 stars[4]
The Independent4/5 stars[5]
NME4/5 stars[6]
London Evening Standard3/5 stars[7]
Rolling Stone4/5 stars[8]
Daily Express5/5 stars[9]

Ալբոմի դեբյուտը թիվ մեկն էր Միացյալ Թագավորության հիթ շքերթներում։ Ունենալով 672.000 միավոր վաճառք առաջին իսկ շաբաթվա ընթացքում՝ ալբոմը դարձավ Միացյալ Թագավորությունում երգարվեստի արական ներկայացուցիչների կողմից թողարկված ալբոմներից ամենաարագ վաճառվողը և երրորդ ամենաբարձր ցուցանիշ գրանցած ալբոմը Ադելի 25-ից և OasisBe Here Now ալբոմներից հետո։ Այն նաև գլխավորում էր 14 երկրների հիթ շքերթներ՝ ներառյալ ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հիթ շքերթները։

Նախադրյալներ

2015 թվականի դեկտեմբերի 13-ին Շիրանը հայտարարեց սոցիալական ցանցերում դադար տալու մասին՝ մեկնաբանելով, որ «տեսնում է աշխարհը էկրանի միջով և ոչ իր աչքերի»[10]։ Նա նաև հավաստիացրեց, որ ժամանակի մի մասը կծախսի իր երրորդ ալբոմի ստեղծման վրա, որը նա համարում էր «լավագույն բանը, որ արել է մինչ այժմ»։ Այս հայտարարությունից ուղիղ մեկ տարի հետո՝ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին, Շիրանը տարբեր սոցիալական հարթակներում հրապարակում էր դատարկ կապույտ նկարներ, ինչը փաստում էր Շիրանի անմիջական վերադարձը երաժշտական աշխարհ։ 2017 թվականի հունվարի մեկին Շիրանը պաշտոնապես ավարտեց իր «ընդմիջումը»՝ հայտարարելով, որ «նոր երաժշտությունը» կթողարկվի հունվարի վեցին[11]։ 2017 թվականի հունվարի 12-ին Շիրանը հայտնեց երգերի ցանկը և ալբոմի թողարկման ամսաթիվը։

Սինգլներ

Ալբոմի առաջատար Castle on the Hill և Shape of You սինգլները թողարկվեցին 2017 թվականի հունվարի 6-ին։ Մինչև ալբոմի թողարկումը Շիրանը հրապարակում էր սինգլների գործիքային տարբերակներից հատվածներ։2017 թվականի մարտի 17-ին Galway Girl-ը Շիրանի Թվիթթերի միջոցով հայտարարվեց ալբոմի երրորդ սինգլ։2017 թվականի փետրվարի 17-ին թողարկվեց How Would You Feel (Paean)-ը՝ որպես գովազդային սինգլ։

Գրանցած հաջողություններ

Ալբոմի թողարկման առաջին օրը Միացյալ Թագավորությունում վաճառվել է 232.000 օրինակ՝ ավելի շատ, քան Շիրանի նախորդ՝ x ալբոմն առաջին շաբաթվա ընթացքում[12]։ UK Singles Chart-ում ալբոմը ռեկորդ է սահմանել մի շաբաթում ամենաշատ թոփ տաս երգերն ունենալու շնորհիվ, քանի որ թոփ տասնյակի ինը հորիզոնականները զբաղեցրել էին հենց ÷ ալբոմի երգերը։ Ալբոմի բոլոր 16 երգերը նաև հայտնվել էին թոփ քսան երգերի շարքում։451.000 ալբոմին համարժեք միավորներով ÷-ը մուտք գործեց Billboard 200-ի առաջին հորիզոնական։

Երգացանկ

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Eraser»  
3:47
2. «Castle on the Hill»  
  • Շիրան
  • Բենջամին Լևին
4:21
3. «Dive»  
  • Շիրան
  • Լևին
  • Ջուլյա Մայքլս
3:8
4. «Shape of You»  
  • Շիրան
  • Սթիվ Մակ
  • Մքդեյդ
3:53
5. «Perfect»  Շիրան 4:23
6. «Galway Girl»  
  • Շիրան
  • Էմի Ուեջ
  • Դեմիան Մկքի
  • Էյմոն Մյուրեյ
  • Մքդեյդ
  • Լայամ Բրեդլի
  • Սին Գրեհեմ
  • Ֆոյ Վենս
2:50
7. «Happier»  
3:27
8. «New Man»  
3:09
9. «Hearts Don't Break Around Here»  
  • Շիրան
  • Մքդեյդ
4:08
10. «What Do I Know?»  
  • Շիրան
  • Մքդեյդ
  • Վենս
3:57
11. «How Would You Feel (Paean)»  Շիրան 4:40
12. «Supermarket Flowers»  
  • Շիրան
  • Մքդեյդ
  • Լևին
3:41

Չարթեր

Չարթ (2017)Դիրքը չարթերում
Australian Albums Chart[13]1
Austrian Albums Chart[14]1
Belgian Albums Chart (Flanders)[15]1
Belgian Albums Chart (Wallonia)[16]2
Canadian Albums Chart[17]1
Czech Albums[18]1
Danish Albums Chart[19]1
Dutch Albums[20]1
Finnish Albums Chart[21]1
French Albums Chart1
German Albums Chart[22]1
Hungarian Albums[23]1
Irish Albums Chart[24]1
Italian Albums Chart[25]1
Japanese Albums Chart[26]5
New Zealand Albums Chart[27]1
Norwegian Albums Chart[28]1
Poland Album Chart[29]1
Scottish Albums[30]1
Spanish Albums Chart1
Swedish Albums Chart[31]1
Swiss Albums Chart[32]1
Taiwanese Albums (Five Music)[33]1
UK Albums Chart1
US Billboard 2001

Հավաստագրեր

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[34]5× Platinum350 000^
Ավստրիա (IFPI Austria)[35]Platinum15 000x
Բելգիա (BEA)[36]Platinum20,000*
Կանադա (Music Canada)[37]4× Platinum320 000^
Դանիա (IFPI Denmark)[38]3× Platinum60 000^
Ֆրանսիա (SNEP)[39]3× Platinum300 000*
Գերմանիա (BVMI)[40]2× Platinum400 000^
Հունգարիա (Mahasz)[41]3× Platinum6000x
Իռլանդիա (IRMA)[42]8× Platinum120,000x
Իտալիա (FIMI)[43]Platinum50 000*
Մեքսիկա (AMPROFON)[44]Gold30,000^
Նոր Զելանդիա (RIANZ)[45]4× Platinum60 000^
Լեհաստան (ZPAV)[46]Platinum20 000*
Իսպանիա (PROMUSICAE)[47]Gold20 000^
Շվեդիա (GLF)[48]2× Platinum80 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[49]7× Platinum2 100 000^
ԱՄՆ (RIAA)[50]2× Platinum2 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ