Աերոսմիթ

Աերոսմիթ (Aerosmith), ամերիկյան ամերիկյան լեգենդար խումբը, որին նաև անվանում են «Վատ տղաներ Բոստոն»-ից ստեղծվել է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 1970 թվականին։ Խմբի ալբոմները վաճառվել են 150 միլիոն օրինակով[5], որից 66,5 միլիոնը՝ միայն ԱՄՆ-ում[6]։

Աերոսմիթ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} ԱՄՆ, Բոստոն
Ժանրերծանր ռոք, բլյուզ-ռոք, գլեմ-ռոք, հևի մետալ[1][2][3]
Գործունեություն1970–ներկա
ԼեյբլColumbia Records
Geffen Records
MCA Records
Sony BMG Music Entertainment
Պարգևներ
Կայքaerosmith.com
Անդամներ
Սթիվեն Թայլեր
Ջո Փերրի
Թոմ Հեմիլթոն
Ջոուի Քրամեր
Բրէդ Ուիթֆորդ
Նախկին անդամներ
Ռէյ Թաբանո
Ջիմմի Քրեսփո
Ռիք Դյուֆեյ
 Aerosmith Վիքիպահեստում
Աերոսմիթ

Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։

Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։

Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։

Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։

Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։

Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։

Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։

2001 թ. խմբին ներառել են «Ռոք-ն-ռոլլի փառքի սրահին», իսկ Rolling Stone ամսագիրը և VH1 հեռուստաալիքը ավելացրել են իրենց «Բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողներ ըստ Rolling Stone ամսագրի» ցուցակում[7]։

Հատկապես չորրորդ «Rocks» ալբոմից հետո Սթիվեն Թայլերը և նրա գործընկերները այքան էին չարաշահում ալկոհոլը, որ համերգների ժամանակ հազիվ էին մնում ոտքի վրա։

1900-ական թվականներ

1979 թվականին Սթիվեն Թայլերի հետ ունենալով տարաձայնություններ Աերոմսիթը լքում է Ջո Փերրին, սկսելով հանդես գալ որպես մենակատար։ Թողարկելով ոչ այնքան հաջող «Night In The Ruts» ալբոմը խումբը գրեթե դադարեցնում է իր ելույթները։

1984 թվականին խմբի անդամները անցնելով բուժման կուրս և խումբ վերադարձնելով Փերրիին ձայնագրում են «Permanent Vacation» և «Pump» հիասքանչ ալբոմները։ Նրանց երերացող կոմերցիոն հաջողությունը կրկին վերականգնվում է։

1990-ական թվականները Aerosmith–ի համար դառնում է նոր բարձունքներ հասնելու ժամանակաշրջան։ 1993 թվականին լույս տեսած «Get Grip» ալբոմը դառնում է լեգենդար իսկ «Crazy», «Cryin’» և «Amazing» երգերը դառնում են խմբի այցեքարտերը։

Բացի այդ «Crazy» և «Cryin’» երգերով նկարահանած տեսահոլովակները դառնում են պատմական երևույթ համաշխարհային ռոք երաժշտության մեջ։

Այդ ժամանակաշրջանում Աերոսմիթը սկսում է հանդես գալ նաև կինոնկարներում։ Բացի «Արմագեդոն» ֆիլմի համար ձայնագրած «I Don’t Want to Miss A Thing» հանրահայտ երգից, Սթիվեն Թայլերը իր խմբի հետ նկարահանվում է «Ուենի աշխարհ-2-»ում իսկ 2005 թվականին հայտնվում է «Եղիր ճարպիկ» ֆիլմում։ Միայն Սթիվեն Թայլերը նկարահանվել է մոտ քսան ֆիլմում։

Նոր հազարամյակի սկզբին Աերոսմիթը լույս ընծայելով «Just Push Play» ձայնասկավառակը կազմակերպում է մեծ համաշխարհային հյուրախաղեր։

Խմբի վերջին «Honkin' on Bobo» ալբոմը լույս է տեսել 2004 թվականին, սակայն Աերոսմիթը մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը և այսօր էլ հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող խմբերից մեկը։

2000-ական թվականներ

2001 թվականին Աերոսմիթը համալրել է «Ռոք-ընդ-ռոլլի փառքի սրահ»-ի անդամների շարքը։

Ամենահամեստ հաշվարկով խմբի անդամներին ձերբակալել են 45 անգամ։

Խումբը ստացել է 4 «Grammy» և 10 «MTV Video Music Awards» մրցանակներ։

Աերոսմիթը հանդիսանում է բոլոր ժամանակների ամերիկյան ամենաշատ ալբոմներ վաճառած խումբը՝ 150 միլիոն ամբողջ աշխարհում, որից 66,5 միլիոնը միայն ԱՄՆ-ում։

Ամերիկյան խմբերի մեջ նրանց է պատկանում նաև ամենաշատ «ոսկյա» և «մուլտի-պլատինե» ձայնասկավառակների ռեկորդները։

Աերոսմիթըը ռոք երաժշտության ամենահաջող կոմերցիոն խմբերից մեկն է։

Աերոսմիթի ալբոմները

Ալբոմի անունԹողարկման թվական
Aerosmith1973
Get your wings1974
Toys in the attic1975
Rocks1976
Live!Bootleg1978
Night In The Ruts1979
Greatest Hits1980
Rock In A Hard Place1982
Done With Mirrors1985
Classics Live1986
Classics Live 21987
Permanent Vacation1987
Anthology1988
Gems1988
Pump1988
Pandora’s Box1991
Greatest Hits1982
Get a Grip1993
Pandora’s Toys1994
Big Ones (The Best Of 1987-1994)1994
Nine Lives1997
Just Push Play2001
Honkin’ on Bobo(2004

Սկավառակագրություն

ԹողարկումԱնվանումՑուցանիշը BillboardRIAA վկայական[8]Լեյբլ
1973, հունվարի 13Aerosmith212× PlatinumColumbia Records
1974, մարտի 1Get Your Wings743× Platinum
1975, ապրիլի 8Toys in the Attic118× Platinum
1976, մայիսի 3Rocks34× Platinum
1977, դեկտեմբերի 1Draw the Line112× Platinum
1979, նոյեմբերի 1Night in the Ruts14Platinum
1982, օգոստոսի 1Rock in a Hard Place32Gold
1985, նոյեմբերի 9Done with Mirrors36GoldGeffen Records
1987, սեպտեմբերի 5Permanent Vacation115× Platinum
1989, սեպտեմբերի 8Pump57× Platinum
1993, ապրիլի 20Get a Grip17× Platinum
1997, մարտի 18Nine Lives12× PlatinumColumbia Records
2001, մարտի 6Just Push Play2Platinum
2004, մարտի 30Honkin' on Bobo5Gold
2012, նոյեմբերի 6Music from Another Dimension5TBA

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աերոսմիթ» հոդվածին։