Ազատ անկման արագացում

Ազատ անկման արագացում, ծանրոթյան ուժի հաղորդած արագացում, ֆիզիկական մեծություն, որը թվապես հավասար է 1 կգ մարմնի վրա ազդող ծանրության ուժին։ Այս մեծությունը կարելի է ներկայացնել երկու մեծությունների՝ գրավիտացիոն արագացման և կենտրոնախույս արագացման գումարի տեսքով։ Նշանակում են g տառով՝ լատիներեն «գրավիտաս»՝ ծանրության բառից։ Միավորը՝ ինչպես արագացմանը՝ 1մ/վ2-ն է։ g-ն Երկրի մակերևույթին ընդունում է 9.780 մ/վ2 -ից[1] մինչև 9,832 մ/վ2[2]։

Գրավիտացիայով պայմանավորված արագացումը հավասար է GM/r2 և կենտրոնախույս արագացոմը հավասար է ω2a որտեղ a — Երկրի առանձքից ունեցած հեռավորությունը, ω — Երկրի անկյունային արագությունը։

Պատմություն

Դեռևս մ.թ.ա. 335 թ.-ին Հին Հունաստանի մեծագույն գիտնական Արիստոտելը համոզված էր, որ տարբեր մարմիններ ընկնում են տարբեր արագացումներով. ըստ նրա՝ ծանր մարմինները ընկնում են ավելի մեծ արագացմամբ, քան թեթևները։ 1591 թ.-ին մեծ գիտնական Գալիլեո Գալիլեյը առաջ քաշեց մի վիճարկելի վարկած, որ բոլոր մարմինները ընկնում են միևնույն արագացմամբ։ Ըստ ավանդության, Գալիլեյը դա ապացուցելու համար տարբեր ծանրության գնդեր է նետել Պիզայի թեք աշտարակից՝ առաջին անգամ փորձով ապացուցելով, որ ազատ անկման արագացումը կախված չէ մարմնի զանգվածից[3]։

Ֆիզիկական իմաստ


Ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա ազատ անկման արագացման արժեքները
h, կմg, մ/վ2h, կմg, մ/վ2
09,8066209,7452
19,8036509,6542
29,8005809,5644
39,79741009,505
49,79431209,447
59,79125008,45
69,788210007,36
89,782010 0001,50
109,775950 0000,125
159,7605400 0000,0025
Ազատ անկման արագացումը որոշ երկնային մարմինների մակերևույթներին[4]
Երկիր9,81 մ/վ21,00 gԱրեգակ273,1 մ/վ227,85 g
Լուսին1,62 մ/վ20,165 gՄերկուրի3,68—3,74 մ/վ20,375—0,381 g
Արուսյակ8,88 մ/վ20,906 gՀրատ3,86 մ/վ20,394 g
Յուպիտեր23,95 մ/վ22,442 gՍատուրն10,44 մ/վ21,065 g
Ուրան8,86 մ/վ20,903 gՆեպտուն11,09 մ/վ21,131 g

Չափման հնարավորություններ

Ձեռքի տակ ունենալով մաթեմատիկական ճոճանակ՝ կարելի է մեծ ճշտությամբ հաշվել ազատ անկման արագացումը հետևյալ բանաձևով.

որտեղ π≈3.14, l-ը թելի երկարությունն է, իսկ T-ն՝ տատանման պարբերությունը[5]։

Ծանոթագրություններ