Ալդեհիդներ

Ալդեհիդներ (լատին․՝ alcohol dehydrogenatus — սպիրտ առանց ջրածնի), ֆորմիլ խումբ պարունակող օրգանական միացություններ։ Վերջիններս ունեն R-CHO կառուցվածք[5], որտեղ R-ը կողմնային շղթան է, իսկ կարբոնիլային կենտրոնը (-CHO)՝ ֆորմիլ խումբը[6]։ Ալդեհիդները կետոններից տարբերվում են նրանով, որ կարբոնիլային խումբը գտնվում է մոլեկուլի ածխածնային կմախքի ծայրամասային դիրքում, ոչ թե երկու ածխածինների ատոմների միջև։ Ալդեհիդները շատ տարածված են օրգանական քիմիայում։

Ալդեհիդներ
Տեսակstructural class of chemical entities?
Ենթատեսակcarbonyl compound?[1]
Կազմված էaldehyde group? և side chain?
Մասն էcellular aldehyde metabolic process?[2], aldehyde biosynthetic process?[2], aldehyde catabolic process?[2], cellular detoxification of aldehyde?[2], cellular response to aldehyde?[2], aldehyde dehydrogenase (NAD+) activity?[3], aldehyde oxidase activity?[3], pyruvate decarboxylase activity?[3], alcohol dehydrogenase [NAD(P)+] activity?[3], aldehyde dehydrogenase (NADP+) activity?[3], alcohol oxidase activity?[3], alkan-1-ol dehydrogenase (acceptor) activity?[3], aliphatic-amine oxidase activity?[3], aldehyde ferredoxin oxidoreductase activity?[4], alkanesulfonate monooxygenase activity?[4], alcohol dehydrogenase (NADP+) activity?[4], aldehyde dehydrogenase (quinone) activity?[4], monoamine oxidase activity?[4], alcohol dehydrogenase (cytochrome c(L)) activity?[4] և alcohol dehydrogenase (cytochrome c) activity?[4]
Ալդեհիդների ընդհանուր կառուցվածքը
Ֆորմալդեհիդ՝ պարզագույն ալդեհիդ

Ըստ կարբոքսիլային խմբին միացած ռադիկալի բնույթի

  • Հագեցած
  • Չհագեցած

Ըստ կարբօքսիլային խմբի թվի

  • Մեկ ալդեհիդային խումբ պարունակող
  • Դիալդեհիդներ
  • Բազմատոմ ալդեհիդներ

Կառուցվածք

Ալդեհիդներում ածխածնային կենտրոնն ունի հարթ կառուցվածք, քանի որ գտնվում է sp2-հիբրիդացման մեջ։ Ֆորմիլային ածխածնի ատոմը կրկնակի կապով միացած է թթվածնի ատոմին և միակի կապով՝ ջրածնի ատոմին։ Հարկ է նշել, որ ֆորմիլ խմբի C-H կապը թթվային (շարժուն) չէ։ Մոլեկուլում առկա զուգորդման (կոնյուգացիա) հաշվին, ալդեհիդի α-ջրածնի ատոմը շատ ավելի թթվային (pKa≈17) է, քան ալկանների C-H կապը (pKa≈50)[7]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդեհիդներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 150