Ալտերնատիվ մետալ

Ալտերնատիվ մետալը գրանջի հետ միասին սկսեց զարգանալ 1990-ականների սկզբներին։ Այն համարվում է հևի մետալի և ալտերնատիվ ռոքի համախառնումը (ինչպես նաև ինդի ռոքի՝ 1980-ականներին)։ Ալտերնատիվ մետալին բնորոշ և՛ կիթառի ծանր հնչողությունը, որով նմանվում է մետալի, և՛ ալտերնատիվ երաժշտության բնորոշ գծեր՝ ոչ սովորական երգի բառեր, հետաքրքիր տեխնիկական հնարքներ, որն ուղղորդվում է ծանր երաժշտությամբ։ Ինչպես նաև այս տերմինը կարելի է անվանել «ծանրացված ալտ․ ռոք»[3]։

Ալտերնատիվ մետալ
Alternative metal
Ոճային հիմքերԱլտերնատիվ ռոք, հևի մետալ և մի շարք այլ ժանրեր
Մշակութային հիմքեր1980-ականների կեսեր, ԱՄՆ
Ծագման ժամանակ1985
Ծագման երկիր ԱՄՆ
Բխող ժանրերՓոսթ-գրանջ
Ենթաժանրեր
Տարածաշրջանային բեմեր
Տես նաև

Ակնարկ

«Ալտերնատիվ մետալ» տերմինը շատ բազմիմաստ է և հաճախ օգտագործվում է ռոք խմբերին նկարագրելուց, որոնք եզական կերպով են մոտենում մետալին, կամ այն ժամանակ, երբ դժվար է լինում տարբերել ալտ․ մետալն ալտ․ ռոքից։ Վառ օրինակ է հանդիսանում Faith No More խումբը։

Ծանոթագրություններ