Ալ-Անդալուս

Ալ-Անդալուս (արաբ․՝ الأنْدَلُس‎‎ translit. al-ʼAndalus; արագոներեն՝ al-Andalus; աստուրերեն՝ al-Ándalus; բասկ.՝ al-Andalus; բերբերերեն՝ ⴰⵏⴷⴰⵍⵓⵙ, կատ.՝ al-Àndalus; գալ.՝ al-Andalus; օքս.՝ Al Andalús; պորտ.՝ al-Ândalus; իսպ.՝ al-Ándalus}} (արաբ․՝ الأَنْدَلُس‎‎), Իբերական (Պիրենեյան) թերակղզու տարածք, որը միջին դարերում գտնվել է մուսուլմանական տիրապետության տակ։ Ժամանակակից պատմաբաններն այդ եզրույթով նշում են արդի Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքներում միջնադարում հիմնված մուսուլմանական պետությունները[1], որոնք իրենց հզորության գագաթնակետին զբաղեցրել են թերակղզու մեծագույն մասը[2], ներկայիս Ֆրանսիայի հարավի մի մասը, Սեպտիմանիան (VIII դարում), շուրջ մեկ հարյուրամյակ էլ (IX–X դարերում) իրենց իշխանությունը տարածել Ֆրաքսինեթից մինչև Ալպերի լեռնանցքները, որոնք Իտալիան կապում էին Արևմտյան Եվրոպայի հետ[3][4][5]։ Ալ-Անդալուս անվանումը վերաբերում է արաբական ու բերբերական այն պետություններին, որոնք 711-ից մինչև 1492 թվականը տարբեր ժամանակներում տիրել են նշյալ տարածքներին, ընդ որում՝ Ռեկոնկիստայի հզորացմանը զուգընթաց՝ սահմաններն անընդհատ փոփոխվել են[6][7][8]։

Ումյադների Իսպանիան 719 թ.
Կորդովայի խալիֆայությունը 1000 թ.
 Իսպանիայի պատմություն

Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա
Հռոմեական Հիսպանիա
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն
Աստուրիայի թագավորություն
Սվեբական թագավորություն
Բյուզանդական Իսպանիա
Ալ-Անդալուս
Ռեկոնկիստա
Իսպանիայի թագավորություն
Ընդարձակման ժամանակաշրջան
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն
Ֆրանկոյի օրոք
Քաղաքացիական պատերազմ
Իսպանական պետականություն
Ժամանակակից
Անցում դեմի ժողովրդավարություն
Ժամանակակից Իսպանիա
Թեմաներ
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիայի պորտալ

Իր հզորության գագաթնակետին ալ-Անդալուսը բաժանված էր հինգ վարչական միավորների՝ էմիրությունների ու խալիֆայությունների, որոնք կոպիտ հաշվարկներով մոտավորապես համընկնում էին ներկայիս հետևյալ տարածաշրջաններին. 1. Անդալուսիա, 2. Պորտուգալիա և Գալիսիա, 3. Կաստիլիա և Լեոն, 4. Նավառա, Արագոն և Կատալոնիա, 5. Օքսիտանիայի Լանգեդոկ-Ռուսիլիոն տարածաշրջանը[9]։

Ալ-Անդալուսի Կորդովայի խալիֆայությունը ժամանակին դարձել է կրթության, գիտության կենտրոն, նրա նույնանուն մայրաքաղաքն էլ վերածվել է Եվրոպայի խոշորագույն բնակավայրի, որն իր մշակույթով ու տնտեսությամբ առաջատարների շարքում էր միջերկրածովյան ավազանում, Եվրոպայում, իսլամական աշխարհում։ Կորդավացի գիտնականները խոշոր նվաճումներ են արձանագրել հատկապես եռանկյունաչափության (Ջաբր իբն Աֆլահ), աստղագիտության (Ազ-Զարքալի), վիրաբուժության (ալ-Զահրավի), դեղագիտության (Իբն Զուհր)[10], ագրոնոմիայի (Իբն Բասալ և Իբն ալ-Ավամ) բնագավառներում։ Ալ-անդալուսը դարձել էր գիտա-կրթական առաջընթացի ապահովման, ինչպես նաև՝ գիտության ու մշակույթի նվաճումների փոխանակման խոշոր կենտրոն եվրոպական ու մերձմիջերկրածովյա երկրների, մուսուլմանական ու քրիստոնեական աշխարհների համար[10]։

Անվանումը երբեմն գործածվում էր որպես թերակղզու բոլոր պետությունների ընդհանուր անուն՝ անկախ նրանց կրոնաքաղաքական պատկանելությունից։

Անվան ծագում

Անդալուսիա բառը «վանդալիսիա» բառի աղավաղված տարբերակն էր, որով արաբները անվանում էին Պիրենեյան թերակղզին՝ այն համարելով վանդալների (բարբարոսների) տարածք։

Պատմություն

Անդալուսի պատմությունը զուգադրվում է Ռեկոնկիստային (իսպ.՝ Reconquista՝ վերանվաճում). այդպես ընդունված է անվանել Իսպանիայի պատմության այն շրջանը, երբ այն մասնակի կամ ամբողջությամբ ենթարկվել է մուսուլմաններին։ Այսինքն՝ ռեկոնկիստան սկսել է այն ժամանակ, երբ արաբներն անցել են Ջիբրալթարի նեղուցը ու հայտնվել են Անդալուսում (711), և որոշ ժամանակ անց տեղի է ունեցել քրիստոնյաների առաջին խոշոր ճակատամարտը (Կովադոնգա, 718)։

Պիրենեյան թերակղզին սկզբում Արաբական խալիֆայության նահանգ-ամիրայություն էր (718-756), ապա՝ ինքնուրույն ամիրայություն՝ Կորդովա կենտրոնով (756-929), ավելի ուշ՝ ինքնիշխան խալիֆայություն՝ Կորդովա մայրաքաղաքով (929-1031)։

11-15-րդ դարերում մուսուլմանները կարողանում են իրենց իշխանությունը պահպանել միայն թերակղզու հարավային մասում, հետզհետե ճնշվելով քրիստոնեադավան պետությունների կողմից։ 1492 թվականից արաբների վերջին հենակետը Իսպանիայում՝ Գրանադայի ամիրայությունը, նվաճվում է իսպանացիների կողմից։ Դրանով ավարտվում է ռեկոնկիստան։ Իսպանիայի հարավը այժմ միավորված է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը նույնպես կոչվում է «ալ-Անդալուս»։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Անդալուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 387