Ահաբեկչություն Քաբուլում (2017)

Ահաբեկչություն Քաբուլում, ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 31-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:25-ին[2]: Ըստ նախնական տվյալների, մահացել է 80, վիրավորվել, ավելի քան, 350 մարդ[2][3][4][5]։ Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս պատասխանատվությունը իր վրա չի վերցրել։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ։ Մեքենան կայանված է եղել Քաբուլի կենտրոնական հատվածում, որը քաղաքաբնակների կարծիքով եղել է ամենաանվտանգ վայրը ողջ Աֆղանստանում։ Այստեղ մտնելու համար մի քանի անցակետեր պետք է անցնել[2][4]։

Ահաբեկչություն Քաբուլում
Տեսակcar bombing? և իրադարձություն
Երկիր{{{2}}} Աֆղանստան
Գրոհի վայրՔաբուլ
ՏեղադրանքՔաբուլ[1]
Տարեթիվ2017 թվականի մայիսի 31
Գրոհի միջոցպայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ
Զոհվածներ80+
Վիրավորներ350+
Կազմակերպիչներդեռևս անհայտ

Նախապատմություն

Ապրիլին թալիբները հայտարարել էին, որ իրենց գրոհայինների նոր թիրախներ հանդիսանալու են արտասահմանյան ուժերը[6]։ Մինչ այդ, ԱՄՆ-ն հայտարարել էր, որ զինված նոր ջոկատներ է ուղարկելու երկիր՝ կայունացնելու Աֆղանստանում տիրող իրավիճակը[4]։

Հարձակում

Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի կենտրոնում՝ առավոտյան աղոթքի ժամին։ Պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Գերմանիայի դեսպանատունը[7]։ Դեսպանատան շենքը պայթյունի արդյունքում վնասվել է[7]։ Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակիցներ վիրավորվել են[3]։

Արձագանքներ

  • Թալիբան շարժումը հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը[2]։
  • Հնդկաստան- Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը հայտարարել է, որ իրենց դեսպանատան աշխատակիցները գտնվում են անվտանգ տարածքում[3]։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը կանգնած է Աֆղանստանի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Նա հավելել է, որ ահաբեկչության բոլոր տեսակների դեմ միահամուռ պայքար պետք է ծավալի միջազգային հանրությունը[8][9]։

Ծանոթագրություններ