Ահարոն Չիխանովեր

Ահարոն Չիխանովեր (հոկտեմբերի 1, 1947(1947-10-01)[1][2], Հայֆա, Իսրայել[3]), իսրայելցի կենսաբան, ով ստացել է Նոբելյան մրցանակ քիմիական այն մեթոդը բնութագրելու համար, որը բջիջներն օգտագործում են սպիտակուցի վերամշակման և քայքայման համար ուբիքվիտինի միջոցով։

Ահարոն Չիխանովեր
լեհ.՝ Aaron Ciechanower
Ծնվել էհոկտեմբերի 1, 1947(1947-10-01)[1][2] (76 տարեկան)
Հայֆա, Իսրայել[3]
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունկենսաքիմիկոս, քիմիկոս, բժիշկ, մանկավարժ և համալսարանի դասախոս
ԳործակիցՏեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ և Whitehead Institute?
Հաստատություն(ներ)Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտկենսաբանություն և քիմիա
ԱնդամակցությունՊապական գիտությունների ակադեմիա, Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Լեոպոլդինա, Եվրոպական ակադեմիա[4], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԵրուսաղեմի հրեական համալսարան, Հադասսա բժշկական կենտրոն և Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5] և եբրայերեն[5]
Պարգևներ
Իսրայելի մրցանակ[6]

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[7]

Քիմիայի Նոբելյան մրցանակ

[8][9]

Սենատի հիշատակի արծաթե մեդալ

Սըր Հանս Քրեբսի մեդալ

Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

Բալ Իլանի անվան համալսարանի պատվավոր դոկտոր

Բոն Գուրիոն համալսարանի պատվավոր դոկտոր

Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Հայֆայի համալսարանի պատվավոր դոկտոր

[10]

Հարյուրամյակի մրցանակ

Աթենքի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Huazhong University of Science and Technology?

[11]
և

Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ

[12]
 Aaron Ciechanover Վիքիպահեստում

Կենսագրություն

Չիխանովերը ծնվել է Հայֆայում Իսրայելի ստեղծումից մեկ տարի առաջ։ Նա անգլերենի ուսուցչուհի Բուլմայի (Լուբաչևսկի) և գրասենյակային աշխատող Յիթզակ Չիխանովերի որդին է[13]։ Իր ընտանիքի անդամները հրեաներ են, ովքեր ներգաղթել են Լեհաստանից մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելը։

1971 թվականին նա ստացել է գիտության ասպարեզում մագիստրոսի կոչում, իսկ 1974 թվականին ավարտել է Երուսաղեմի Հադասսահ բժշկական դպրոցը։ Ահարոնը 1981 թվականին բիոքիմիայի ասպարեզում ստացել է իր դոկտորական աստիճանը Հայիթիում գտնվող Իսրայելի տեխնոլոգիական համալսարանից նախքան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Հարվեյ Լոդիշ լաբորատորիայում անցկացրած իր հետազոտությունը 1981-1984 թվականներին։ Նա այժմ վաստակավոր տեխնիոն հետազոտությունների պրոֆեսոր է Տեխնիոն գիտահետազոտական համալսարանի Ռութ և Բրյուս Ռապապորտ ֆակուլտետում։

Չիխանովերը Իսրայելի գիտությունների ակադեմիայի, Հայրապետական Գիտությունների ակադեմիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ակադեմիայի օտարերկրա աշխատակից է։

Որպես Իսրայելի առաջին գիտական Նոբելյան մրցանակակիր, Ահարոն Չիխանովերը մեծ դեր է խախում Իսրայելի պատմության մեջ։ Նա նաև մեծ պատիվ ունի Իսրայելի տեխնոլոգիական համալսարանում։

Հրատարակություններ

  • Ciechanover, A., Hod, Y. and Hershko, A. (1978). A Heat-stable Polypeptide Component of an ATP-dependent Proteolytic System from Reticulocytes. Biochem. Biophys. Res. Commun. 81, 1100-1105.
  • Ciechanover, A., Heller, H., Elias, S., Haas, A.L. and Hershko, A. (1980). ATP-dependent Conjugation of Reticulocyte Proteins with the Polypeptide Required for Protein Degradation. Proc. Natl. Acad. Sci. USA 77, 1365-1368.
  • Hershko, A. and Ciechanover, A. (1982). Mechanisms of intracellular protein breakdown. Annu. Rev. Biochem. 51, 335-364.

Արդյունաբերական ներգրավվածություն

Չինահովերը ծառայել է հետևյալ ընկերությունների գիտական խորհրդատվական վարչություններում. Rosetta Genomics(նախագահ),, BioLineRx, Ltd, StemRad, Ltd, Allosteric Ltd, Proteologics, MultiGene Vascular Systems, Ltd, Protalix BioTherapeutics and BioTheryX:Նա նաև հանդիսանում է ինովացիոն խորհրդատվական կենտրոնի անդամ։

Մրցանակներ

Հայաստանում

Ահարոն Չիխանովերը հանրային դասախոսության ժամանակ, Երևան

2016 թվականի ապրիլի 11-15-ը Երևանում կազմակերպված «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակներում Ահարոն Չիխանովերը երկրորդ անգամ այցելեց Հայաստան և ելույթ ունեցավ ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական դասախոսություններով (Նոբելյան մրցանակակիրները՝ Հայաստանում)։ Մասնավորապես, հանրային դասախոսության ընթացքում գիտնականը բարձրացրեց հիվանդությունների գենային ախտորոշման և դրան առնչվող բազմաթիվ բժշկական, բարոյական, էթիկական և հոգեբանական հարցեր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահարոն Չիխանովեր» հոդվածին։