Ահմադ Շաֆիկ

Ահմադ Շաֆիկ (արաբ․՝ احمد محمد شفيق‎‎‎, նոյեմբերի 25, 1941(1941-11-25), Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական և ռազմական գործիչ։ 2011 թվականի հունվարի 29-ից եղել է Եգիպտոսի վարչապետը (պաշտոնավարել է 2011 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 3-ը[1][2], բայց որպես ժամանակավոր պաշտոնակատար)>[3]: Ավելի վաղ զբաղեցրել է Եգիպտոսի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի (1996—2002) և քաղաքացիական ավիացիայի նախարար պաշտոնները (2002—2011): Ռազմական գիտությությունների մագիստրոս է, գիտությունների թեկնածու` տիեզերքի հետազոտության բնագավառում[4]։ Ավիացիայի մարշալ է։

Ահմադ Շաֆիկ
արաբ․՝ أحمد شفيق‎‎
Ծնվել էնոյեմբերի 25, 1941(1941-11-25) (82 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունEgyptian Air College?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ, կործանիչ օդաչու և օդաչու
Զբաղեցրած պաշտոններԵգիպտոսի վարչապետ
ԿուսակցությունEgyptian Patriotic Movement?
 Ahmed Shafik Վիքիպահեստում

Կենսագրություն

1961 թվականին ռազմաօդային ակադեմիան ավարտելուց հետո ծառայության է անցել Եգիպտոսի ռազմաօդային ուժերում[4][5]։ Վեցօրյա պատերազմի (1967), Հյուծման պատերազմի (1967-70) և Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Շաֆիկը եղել է ռազմական ավիացիայի օդաչու և ծառայել է Հոսնի Մուբարաքի հրամանատարությամբ։ Ծառայության ժամանակ եղել է ՄԻԳ-17, ՄիԳ-21 և Միրաժ 2000 մարտական ինքնաթիռների օդաչուն[4][5]։ Ըստ որոշ վկայությունների` ծառայության ժամանակ Շաֆիկը խոցել է իսրայելական երկու ինքնաթիռ։ 1984-ից 1986 թվականներին եղել է Իտալիայում Եգիպտոսի դեսպանության ռազմական կցորդը, 1991-ից 1996 թվականներին` ռազմաօդային ուժերի շտաբի պետ։ Նրա ծառայողական առաջընթացին աջակցել է Մուբարաքը[5]։ 1996 թվականին եղել է Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հրամանատար, 2002 թվականին՝ քաղաքացիական ավիացիայի նախարար։ Նրա ղեկավարության օրոք ստեղծվել է EgyptAir արդիական ազգային ավիաընկերությունը, նաև կատարելագործվել է օդանավակայանի ենթակառուցվածքը[4]։

2011 թվականի հունվարի 29-ին Հոսնի Մուբարաքը Շաֆիկին նշանակել է Եգիպտոսի վարչապետ[6]։ Մուբարաքի հրաժարականից հետո 2011 թվականի փետրվարի 11-ին Շաֆիկը պաշտոնապես դարձել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար մինչև հաջորդ ընտրությունները[1][2]։ Ավելին, նա ընդգրկվել է Զինված ուժերի բարձր խորհրդի կազմում, որն իշխանությունը ժամանակավորապես իր ձեռքն էր վերցրել[7]։ 2011 թվականի մարտի 3-ին Շաֆիկը հասարակության ճնշմամբ հրաժարական է տվել[8]։

2012 թվականին Շաֆիկը առաջադրվել էր Եգիպտոսի նախագահի ընտրություններում, սակայն պետք է կանխատեսեր, որ իրեն որպես Մուբարաքի կողմնակից արգելված էր առաջադրվել պաշտոնի համար[5]։ Մայիսի 23-ին և 24-ին զբաղեցրել է երկրորդ տեղը Մոհամեդ Մորսիից հետո` հավաքելով ձայների 23,66 տոկոսը և անցել է երկրորդ փուլ։ Նրա` երկրորդ փուլում հայտնվելը եգիպտացիների դժգոհության պատճառ էր դարձել Մուբարակի հետ ունեցած սերտ կապերի պատճառով, և իր շտաբը բազմիցս հարձակումների է ենթարկվել[9][10]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Շաֆիկ» հոդվածին։