Ամառային օլիմպիական խաղեր 1928

Ամառային Օլիմպիական խաղեր 1928 (անգլ.՝ 1928 Summer Olympics, ֆր.՝ Jeux olympiques d'été de 1928, պաշտոնական անվանումը` IX ամառային օլիմպիական խաղեր), անցկացվել են Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, 1928 թվականի մայիսի 17-ից մինչև օգոստոսի 12-ը։

Ամառային օլիմպիական խաղեր 1928
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ամստերդամ
Երկիր Նիդերլանդներ
Բացումհուլիսի 28, 1928
ԵրդվեցHarry Dénis?
ԲացեցPrince Hendrik, Prince Consort of the Netherlands?
Փակումօգոստոսի 12, 1928
ՄարզադաշտՕլիմպիական մարզադաշտ (Ամստերդամ) և Ամստերդամ
Մարզիկներ2883 (2606 տղամարդ, 277 կին)
Մասնակից երկրներ46
Մեդալներ109 հավաքածու 14 մարզաձևում
Նախորդ1924 Summer Olympics?
Հաջորդ1932 Summer Olympics?
Կայքolympics.com/en/olympic-games/amsterdam-1928(անգլ.)
 1928 Summer Olympics Վիքիպահեստում

Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություն

1928 թվականի Օլիմպիական խաղերի համար գոյություն ուներ երկու թեկնածու քաղաք` Ամստերդամ և Լոս Անջելես։ ԱՄՆ-ի քաղաքը խաղերը ստացավ չորս տարի անց։

Օլիմպիական մեդալ

Հաղթելով ՄՕԿ մրցույթում, ֆլորենտիական քանդակագործ և նկարիչ Ջուզեպպե Կասիոլին դարձել է մեդալների դիզայնի հեղինակ։

Մեդալի առջևի կողմում պատկերված է հաղթանակի աստվածուհի Նիկեն, որը ձեռքում պահում է դափնեպսակ և արմավենու ճյուղ։ Հակառակ կողմում պատկերված է հաղթողը, որին ամբոխը տանում է ձեռքերի վրա։ Մեդալի հաստությունը կազմում է 3 մմ, տրամագիծը` 55 մմ, քաշը` 66 գ.:

Մասնակիցներ

Ամստերդամի օլիմպիական մարզադաշտ, ճարտարապետ Յան Վիլս

Մրցումներում մասնակցել է 46 մարզական պատվիրակություն, ինչը ռեկորդ էր համարվում։ Դրանք էին` Ավստրալիան, Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Հայիթին, Դանիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Հարավսլավիայի թագավորությունը, Կուբան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մեքսիկան, Մոնակոն, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Պանաման, Լեհաստանը, Պորտուգալիան, Հարավային Ռոդեզիան, Ռումինիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ուրուգվայը, Ֆիլիպինները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Չիլին, Շվեդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Հարավային Աֆրիկան, Ճապոնիան։ Առաջին անգամ խաղերին մասնակցեցին Մալթայի, Պանամայի և Ռոդեզիայի (Զիմբաբվե) մարզիկները[1]։

Բացման արարողություն

Արքայազն Հենրիխը Նիդերլանդներ-Ուրուգվայ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

Բացման արարողությունից առաջ անցկացվել են հոկեյի (մայիսի 17-26) և ֆուտբոլի (մայիսի 27-հունիսի 15) մրցումներ։

Հուլիսի 28-ին Օլիմպիական խաղերը բացեց Նիդերլանդների թագուհի Վիլհելմինայի ամուսինը` Արքայազն Հենրիխ Մեկլենբուրգը։ Նիդերլանդացի ֆուտբոլիստ Դենիս Հարիսը մարզիկների կողմից արտասանեց Օլիմպիական երդումը։ Դա ՄՕԿ-ի նոր ղեկավար բելգիացի Անրի դե Բայե Լատուրի առաջին ամառային Օլիմպիական խաղերն էին։

Պարգևների վիճակագրություն

Ամառային Օլիմպիական խաղեր 1928
ՎայրԵրկիրՈսկիԱրծաթԲրոնզԸնդհանուր
1 ԱՄՆ22181656
2 Գերմանիա1071431
3 Ֆինլանդիա88925
4 Շվեդիա761225
5 Իտալիայի թագավորություն (1861–1946)75719
6 Շվեյցարիա74415
7 Ֆրանսիա610521
8 Նիդերլանդներ69419
9 Հունգարիա4509
10 Կանադա44715
11 Մեծ Բրիտանիա310720
12 Արգենտինա3317
13 Դանիա3126
14 Չեխոսլովակիա2529
15 Ճապոնիա2215
16 Էստոնիա2125
17 Եգիպտոս2114
18 Ավստրիա2013
19 Ավստրալիա1214
Նորվեգիա1214
21 Լեհաստան1135
Հարավսլավիայի թագավորություն1135
23 Հարավաֆրիկյան Հանրապետություն1023
24 Հնդկաստան1001
Իռլանդիա1001
Նոր Զելանդիա1001
Իսպանիա1001
Ուրուգվայ1001
29 Բելգիա0123
30 Չիլի0101
Հայիթի0101
32 Ֆիլիպիններ0011
Պորտուգալիա0011
Ընդհանուր110108109327

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1928» հոդվածին։