Ամենաքիչ զարգացած երկրներ

Ամենաքիչ զարգացած երկրներ, պաշտոնական հասկացություն, որը կիրառում են ՄԱԿ-ի շրջանակներում։ Այս պետություններում բնակչության կենսամակարդակը շատ ցածր մակարդակի վրա է, տնտեսությունը թույլ է, մարդիկ և ռեսուրսները ենթարկվում են տարերքների ազդեցություններին։

Ամենաքիչ զարգացած երկրները ներկված են կապույտ գույնով

Քիչ զարգացած երկրների խմբում ընդգրկումը տալիս է որոշակի առավելություններ․ զարգացման կարիքների համար ֆինանսական աջակցություն ստանալու արտոնյալ պայմաններ, արտոնյալ մուտք շուկաներ, ՄԱԿ-ի ծրագրերով տեխնիկական աջակցություն և այլն։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը տվյալ երկրների համար ունի հատուկ ծրագիր և այս խմբի պետությունների տնտեսական իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույց։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամենաքիչ զարգացած երկրներն ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես, նրանց ավելի երկարաժամկետ են տրվում ԱՀԿ-ի անհատական համաձայնագրերի իրականացման համար։

2018 թվականի դրությամբ՝ ցանկում ընդգրկված է 47 պետություն։ 1971 թվականին, երբ այդ եզրույթն սկսել է օգտագործվել, այդ խմբում եղել է 24 պետություն։

2003 թվականին՝ ամենաքիչ զարգացած երկրների ցանկի վերանայման ժամանակ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը ամենաքիչ զարգացած երկրները որոշելու համար, ինչպես առաջարկել էր Քաղաքականության զարգացման հանձնաժողովը, օգտագործել է հետևյալ երեք չափանիշները․

  • ցածր եկամտի չափանիշ, որը հաշվարկվում է որպես մեկ շնչի հաշվով տարեկան Համախառն ներքին արդյունքի մոտավոր միջին արժեքը երեք տարվա ընթացքում (ցանկում ընդգրկվելու համար պետք է ունենալ 750 ԱՄՆ դոլարից ցածր և 900 ԱՄՆ դոլարից ավելի ՀՆԱ),
  • մարդկային ռեսուրսների թուլության չափանիշը, որը դիտարկվում է իրական կյանքի որակի բարդ ընդլայնված ցուցիչի հիման վրա` ելնելով հետևալ ցուցանիշների հիման վրա. ա) սնունդ. բ) առողջություն. գ) կրթություն. դ) մեծահասակների գրագիտություն,
  • տնտեսական խոցելիության չափանիշ, որը դիտարկվում է՝ օգտագործելով տնտեսական խոցելիության բարդ ցանկ։

2002 թվականին աշխարհի բնակչության 11%-ը ապրում էր տվյալ ցանկի երկրներում։ Այս երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին ցուցանիշը կազմել է 438 դոլար։ Կյանքի միջին տևողությունն այս երկներում 50 տարեկան է։

40 տարվա ընթացքում ընդամենը 8 երկիր է կարողացել դուրս գալ ամենաքիչ զարգացած երկրների ցանկից և ընդգրկվել զարգացող երկրների ցանկում՝ Հասարակածային Գվինեա, Գայանա, Վիետնամ, Կոնգոյի Հանրապետություն, Մալդիվներ, Բոտսվանա, Կաբո Վերդե, Սամոա[1])։ 2017-2021 թվականների ընթացքում սպասվում է, որ ցանկը կլքեն Վանուատուն և Անգոլան[2]։

Ամենաքիչ զարգացած երկրների ճնշող մեծամասնությունը տեղակայված է Աֆրիկայում և Ասիայում, 4 երկիր գտնվում է Օվկիանիայում, և միայն մեկ երկիր՝ Հայիթին, գտնվում է Լատինական Ամերիկայում։

2011 թվականի մայիսին Ստամբուլում անցկացվել է ՄԱԿ-ի՝ ամենաքիչ զարգացող երկրներին վերաբերող համաժողովը։ Այն ընդունել է առաջիկա 10 տարվա ընթացքում զարգացման, աջակցության և վերահսկման ծրագիր («Ստամբուլի հռչակագիր»)։ Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել առաջարկությամբ՝ փոխել երկրների այս խմբի անվանումը։ Նա առաջարկել է անվանափոխել «Ապագայի զարգացած երկրներ» կամ «Պոտենցիալ զարգացող երկրներ»։ Այս առաջարկն ընդունվել է քննարկման։

Ամենաքիչ զարգացած երկների ցանկ

Երկիր[3]Ընդգրկման տարեթիվ
Անգոլա1994
Աֆղանստան1971
Բանգլադեշ1975
Բենին1971
Բուրկինա Ֆասո1971
Բուրունդի1971
Բութան1971
Վանուատու1985
Հայիթի1971
Գամբիա1975
Գվինեա1971
Գվինեա Բիսաու1981
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն1991
Ջիբութի1982
Զամբիա1991
Եմեն1971
Կամբոջա1991
Կիրիբատի1986
Կոմորյան կղզիներ1977
Լաոս1971
Լեսոտո1971
Լիբերիա1990
Մավրիտանիա1986
Մադագասկար1991
Մալավի1991
Մալի1971
Մոզամբիկ1988
Մյանմա1987
Նեպալ1971
Նիգեր1971
Ռուանդա1971
Սան Տոմե և Պրինսիպի1982
Սենեգալ2000
Սողոմոնյան Կղզիներ1991
Սոմալի1991
Սիերա Լեոնե1982
Սուդան1971
Տանզանիա1971
Արևելյան Թիմոր2003
Տոգո1982
Տուվալու1986
Ուգանդա1981
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն1975
Չադ1971
Էրիթրեա1994
Եթովպիա1971
Հարավային Սուդան2012

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ