Ամնեսթի ինթերնեյշնլ

Ամնեսթի ինթերնեյշնլ (անգլ.՝ Amnesty International), Մեծ Բրիտանիայում գտնվող միջազգային հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է մարդու իրավունքների խախտման հետ առնչվող խնդիրներով։ Ըստ կազմակերպության՝ այն ունի ավելի կան 10 միլիոն անդամ և աջակից[6]։ Կազմակերպության հայտարարված առաքելությունն է պայքարել «այնպիսի աշխարհի համար, որտեղ յուրաքանչյուր անձ վայելում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և այլ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքները»[7]։ Կազմակերպությունը զգալի դեր է խաղացել մարդու իրավունքների հարցերում, քանի որ ԶԼՄ-ները և համաշխարհային առաջնորդները հաճախակի հղում են անում կազմակերպությանը[8][9]։

Ամնեսթի ինթերնեյշնլ
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն զարգացման համար և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ԿարգախոսVal més encendre una espelma que maleir per sempre la foscor, Mieux vaut allumer une bougie que maudire les ténèbres, Better to light a candle than curse the darkness, Es ist besser, eine Kerze anzuzünden, als die Dunkelheit zu verfluchen և ان تشعل شمعة خير من ان تلعن الظلام
Հիմնադրվածմայիսի 28, 1961
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և իսպաներեն
Կամավորներ7 000 000[1][2]
ՀիմնադիրՓիթեր Բենենսոն
Պարգևներ
Կայքamnesty.org(անգլ.)(ֆր.)(իսպ.)(արաբ.)

Ամնեսթի ինթերնեյշնլը հիմնադրվել է Լոնդոն 1961 թվականին իրավաբան Փիթեր Բենենսոնի կողմի[10]։ Սկզբում կենտրոնանալով խղճի բանտարկյալների վրա՝ Ամնեսթի ինթերնեյշնլը 1970-ականներին՝ Շոն Մաքբրայդի և Մարտին Էնալսի ղեկավարությամբ, ընդլայնել է իր շրջանակը՝ ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են արդարադատության սխալները և խոշտանգումները։ 1977 թվականին կազմակերպությունը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[11]։ 1980-ականներին գլխավոր քարտուղարը Թոմաս Համմարբերգն էր, 1990-ականներին՝ Պիեռ Սանեն, 2000-ականներին՝ Իրեն Խանը։

Ամնեսթի ինթերնեյշնլը հանդես է գալիս մարդու իրավունքների ոտնահարման դեմ և կոչ է անում երկրներին հետևել միջազգային իրավունքին և ստանդարտներին։ Այն փորձում է հասարակական կարծիքի մոբիլիզացիայի միջոցով ճնշում գործադրել կառավարությունների վրա, որտեղ չարաշահումներ են տեղի ունենում[12]։

Ծանոթագրություններ