Այչի

պրեֆեկտուրա Ճապոնական Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում

Այչի (ճապ.՝ 愛知県 Այչի-կեն), պրեֆեկտուրա, գտնվում է Ճապոնական Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում[4]։ Պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը Նագոյա քաղաքն է[5]։

Այչի
愛知県
flag of Aichi prefecture?Զինանշան


ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀիմնWarera ga Aichi?[1]
ԿարգավիճակՃապոնիայի վարչական բաժանում
Մտնում էՃապոնիա
ՎարչկենտրոնՆագոյա
Ամենաբարձր կետChausuyama?
Օրենսդրական մարմինAichi Prefectural Assembly?
Բնակչություն7 521 192 մարդ (ապրիլի 1, 2021)[2]
Տարածք5165,12
Հիմնադրված էմայիսի 8, 1872[3] թ.
Սահմանակցում էԳիֆու (պրեֆեկտուրա), Միե, Սիձուոկա (պրեֆեկտուրա) և Նագանո (պրեֆեկտուրա)
Ժամային գոտիUTC+9
ՓոխարինեցNagoya Prefecture? և Nukata Prefecture?
ISO 3166-2 կոդJP-23
Անվանված էAichi district?
pref.aichi.jp/global/en/(անգլ.) և pref.aichi.jp(ճապոներեն)

Պատմություն

Սկզբում տարածքը մտնում էր 3 գավառների կազմի մեջ՝ Օվարի, Միկավա և Հո։ Մեյձի հեղափոխությունից հետո Միկավա և Հո գավառները միացվեցին[6]։ 1871 թվականին, խաների լիկվիդացումից հետո, Օվարին (բացառությամբ Չիտա թերակղզին) անվանվեց «Նագոյա պրեֆեկտուրա», այն ժամանակ, երբ Միկավան միացվել էր Չիտա թերակղզու հետ և կազմել Նուկատա պրեֆեկտուրան։ 1872 թվականին Նագոյա պրեֆեկտուրան վերանվանվեց Այչի պրեֆեկտուրայի, իսկ հետո՝ նույն թվականի նոյեմբերի 27-ին միացվեց Նուկատա պրեֆեկտուրայի հետ։

Աշխարհագրություն

Պրեֆեկտուրան ունի ելք դեպի Խաղաղ օվկիանոս և հյուսիսից սահմանակցում է Գիֆու և Նագանո պրեֆեկտուրաների, արևմուտքից՝ Միեի, արևելքում՝ Սիձուոկայի հետ։ Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 5165,12 կմ²[7], բնակչությունը՝ 7 439 876 մարդ (2014, հունիսի 1), խտությունը՝ 1440,41 մարդ/կմ²։ Ամենաբարձր կետը Չաուսույամա լեռն է՝ 1 415 մ ծովի մակարդակից։

Պրեֆեկտուրայի արևմուտքում՝ Նագոյայի շուրջը (Ճապոնիայի քաղաքներից մեծությամբ չորրորդը) կենտրոնացած է բնակչությունը, այն ժամանակ, երբ արևելքում տարածքների մեծամասնությունը քիչ է բնակեցված, սակայն այնտեղ կան մի քանի նշանակալից արդյունաբերական կենտրոններ։

Վարչատարածքային բաժանում

Պրեֆեկտուայի կազմի մեջ են մտնում 37 քաղաք և 7 գավառ (15 ավան և 2 գյուղ)։

Քաղաքներ

  • Այսայ;
  • Ամա;
  • Անձյո;
  • Գամագորի;
  • Իվակուրա;
  • Ինաձավա;
  • Ինույամա;
  • Իչինոմիյա;
  • Կարիյա;
  • Կասուգաի;
  • Կիտանագոյա;
  • Կիյոսու;
  • Կոմակի;
  • Կոնան;
  • Միյոսի;
  • Նագոյա (վարչական կենտրոն);
  • Նիսիո;
  • Նիսին;
  • Օբու;
  • Օվարիասահի;
  • Օկաձակի;
  • Սետո;
  • Սինսիրո;
  • Տակահամա;
  • Տահարա;
  • Չիրյու;
  • Չիտա;
  • Տոկայ;
  • Տոկոնամե;
  • Տոյոակե;
  • Տոյոկավա;
  • Տոյոտա;
  • Տոյոհասի;
  • Հանդա;
  • Հեկինան;
  • Ցուսիմա;
  • Յատոմի.

Գավառներ

  • Այչի;
    • Նագակուտե;
    • Տոգո;
  • Ամա;
    • Կանիե;
    • Օհարու;
    • Տոբիսիմա;
  • Կիտասիտարա;
    • Սիտարա;
    • Տոեյ;
    • Տոյոնե;
  • Նիվա;
    • Օգուչի;
    • Ֆուսո
  • Նիսիկասուգաի;
    • Տոյոյամա;
  • Նուկատա;
    • Կոտա;
  • Չիտա;
    • Ագուի;
    • Մինամիչիտա;
    • Միհամա;
    • Տակետոյո;
    • Հիգասիուրա։

Սիմվոլիկա

Պրեֆեկտուրայի խորհրդանիշն ընդունվել է 1950 թվականին և պատկերում է ալիքներից բարձրացող արև։ Խորհրդանիշն անվանվել է «Այչի» (ճապ.՝ あいち): Պրեֆեկտուրայի դրոշը չի ընտրվել։ Սովորաբար այն իրենից ներկայացնում է մուգ կարմիր պաստառի վրա պրեֆեկտուրայի սպիտակ խորհրդանիշը։ Հիմնը նույնպես ընդունվել է 1950 թվականին։ Այն անվանվել է «Այչին մենք ենք» (ճապ.՝ われらが愛知 Վարերա գա այչի)[8]:

1954 թվականին պրեֆեկտուրայի ծաղիկ է ընտրվել ճապոնական հիրիկը, ծառ՝ հանանոկի (1966), թռչուն՝ ճապոնական բվիկ (1965), իսկ ձուկ՝ ճապոնական վագրային ծովախեցգետինը (1990 թվականի սեպտեմբերի 3)[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ