Անատոլիա

Անատոլիա (հունարեն՝ άνατολία - արևածագ, արևելք), Փոքր Ասիա թերակղզու արևմտյան մասը։ Օսմանյան կայսրությունում Անատոլիա (Անադոլու) էր կոչվում Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մասն ընդգրկող վիլայեթը՝ Քյոթահյա կենտրոնով։ Հնում, մոտավորապես մ․թ․ա․ 5-4-րդ դարերում Անատոլիա են կոչել Փոքր Ասիա թերակղզին, և այսօր էլ այն երբեմն գործածվում է իբրև Փոքր Ասիա անվան հոմանիշ[1]։

Անատոլիա

Ողողող ջրերՄիջերկրական ծով
Սև ծով
Ընդհանուր մակերեսը506 000 կմ²
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Անատոլիա (Թուրքիա)##
Անատոլիա (Թուրքիա)
Անատոլիա (Ասիա)##
Անատոլիա (Ասիա)

1923 թվականից թուրքական գրականության մեջ Անատոլիա են անվանում ողջ Ասիական Թուրքիան՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը, որով և խեղաթյուրվել է այդ տերմինի աշխարհագրական բովանդակությունը։

Անվանում

Անվանումն առաջացել է հունարեն անատոլե (Ἀνατολή)՝ «արևելք» բառից (գտնվում է Հունաստանից արևելք)։ Բյուզանդիայում նշանակել է «Փոքր Ասիա»։ Այդ իմաստով այժմ էլ է հաճախ գործածվում։

Թուրքերը Փոքր Ասիան նվաճելուց հետո հեշտությամբ ընկալեցին թերակղզուն տրվող բյուզանդական «Անատոլիա» անվանումը, բայց այն արտասանեցին իրենց եղանակով՝ Անադոլու (թուրքերեն՝ Anadolu)[2]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 373