Անդրեա Բարձալի

իտալացի ֆուտբոլիստ

Անդրեա Բարձալի[1] (իտալ.` Andrea Barzagli, մայիսի 8, 1981(1981-05-08)[2][3][4], Ֆիեզոլե, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պաշտպան, ով հանդես է գալիս իտալական «Յուվենտուսում» և Իտալիայի ազգային հավաքականում։

Անդրեա Բարձալի
իտալ.՝ Andrea Barzagli
Անձնական տվյալներ
Ազգությունըիտալացի
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 8, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրՖիեզոլե, Իտալիա
Հասակ186 սմ
Քաշ79 կգ
ԴիրքՊաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Յուվենտուս
Համար15
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1998 - 2001Իտալիա Ռոնդինելա51 (3)
2001 - 2003Իտալիա Ասկոլի46 (2)
2003 - 2004Իտալիա Կիևո29 (5)
2004 - 2008Իտալիա Պալերմո142 (3)
2008 - 2011Գերմանիա Վոլֆսբուրգ75 (1)
2011 - ներկաԻտալիա Յուվենտուս120 (1)
Ազգային հավաքական
2004 - ներկաԻտալիա Իտալիա51 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 31, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24, 2014

Ակումբային կարիերա

«Ռոնդինելա»

Բարձալին սկսել է իր կարիերան իտալական «Ռոնդինելա» ակումբում, որտեղ հանդես է եկել 1998-2000 թվականների ընթացքում։

«Ասկոլի»

2001 թվականին Բարձալին տեղափոխվել է «Ասկոլի», որտեղ անցկացրել է 2 տարի։

«Կիևո»

2003 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իտալական «Կիևոյի» հետ։

«Պալերմո»

2004-2008 թվականների ընթացքում Բարձալին անցկացրել է «Պալերմոյում»։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 142 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

«Վոլֆսբուրգ»

2008 թվականին Բարձալին տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»։ Թիմի կազմում Բարձալին դարձել է Գերմանիայի չեմպիոն։

«Յուվենտուս»

2011 թվականի հունվարի 27-ին Բարձալին պաշտոնապես դարձել է թուրինյան «Յուվենտուսի» ֆուտբոլիստ[5]։

Ազգային հավաքական

2004 թվականի նոյեմբերին Անդրեան իր դեբյուտն է նշել Իտալիայի ազգային հավաքականի կազմում՝ Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Բարձալին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո2012-ին, դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։

Ձեռքբերումներ

  • Գերմանիայի չեմպիոն - 2009
  • Իտալիայի չեմպիոն - 2012, 2013, 2014, 2015
  • Իտալիայի գավաթակիր - 2015
  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2012, 2013
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2015
  • Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր -2004
  • Աշխարհի չեմպիոն - 2006
  • Եվրոպայի փոխչեմպիոն - 2012
  • Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր - 2013

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Բարձալի» հոդվածին։