Անդրեյ Բաբիշ

Անդրեյ Բաբիշ (չեխ․՝ Andrej Babiš; սեպտեմբերի 2, 1954(1954-09-02)[3][4][5][…], Բրատիսլավա, Չեխոսլովակիա[6][7]), չեխ գործարար, սլովակյան ծագմամբ պետական և քաղաքական գործիչ։ 2017 թվականի դեկտեմբերի 6-ից Չեխիայի վարչապետ։ 2014 թվականի հունվարի 29-ից մինչև 2017 թվականի մայիսի 24-ը՝ Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար և կառավարության նախագահի առաջին տեղակալ։ Միլիարդատեր, Չեխիայում երկրորդ մարդը, Agrofert-ի անդրազգային ագրոհոլդինգի սեփականատերը և մեդիամագնատը։ ANO (Դժգոհ քաղաքացիների ակցիա) կուսակցության ղեկավար։

Անդրեյ Բաբիշ
 
Կուսակցություն՝ANO 2011?[1][2]
Կրթություն՝University of Economics in Bratislava?
Մասնագիտություն՝գործարար, քաղաքական գործիչ, տնտեսագետ և ձեռնարկատեր
Ծննդյան օրսեպտեմբերի 2, 1954(1954-09-02)[3][4][5][…] (69 տարեկան)
ԾննդավայրԲրատիսլավա, Չեխոսլովակիա[6][7]
Քաղաքացիություն Սլովակիա և  Չեխիա[8]
ԱմուսինMonika Babišová?[9]
ԶավակներAndrej Babiš Jr.?, Adriana Bobeková?, Vivien Babišová? և Frederik Babiš?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Հայրը՝ Շտեֆան Բաբիշը, աշխատել է ՄԱԿ-ում որպես առևտրային խորհրդատու և ներկայացրել է Չեխոսլովակիան GATT-ի բանակցություններում։ Դրա շնորհիվ Անդրեյ Բաբիշը սովորել է Ժնևի գիմնազիայում։

Ավարտել է Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանը, մասնագիտացել է միջազգային առևտրի ոլորտում։

Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատել է PZO Chemapol Bratislava ձեռնարկությունում։ 1980 թվականին դարձել է Չեխոսլովակիայի երիտասարդական միության անդամ։ Սլովակիայի ժողովրդի հիշատակի ինստիտուտի տեղեկատվության համաձայն՝ 1982-1985 թվականներին եղել է SտB պետական անվտանգության Չեխոսլովակիայի ծառայության Bureš-ի գաղտնի իրազեկիչը[11]։

Մայր՝ Ադրիանա Բաբիշ (Շեիբների դուստր) (1927-2008), ծնվել է Յասինյա գյուղում, որն այդ ժամանակ Չեխոսլովակիայի կազմի մեջ էր մտնում (այսօր Ռախովսկի շրջան, Զակարպատսկայա մարզ, Ուկրաինա)։ Յասինում ապրել է իր ընտանիքի հետ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։

Գործարար գործունեություն

1985 թվականին աշխատանքի է անցել Բրատիսլավայի Petrimex արտաքին առևտրային ընկերությունում, աշխատել է Մարոկկոյում։ 1990 թվականին դարձել է Petrimex-ի տնօրեն և նախաձեռնել է ձեռնարկության Պրահայի մասնաճյուղի ստեղծումը։ 1993 թվականի  հունվարի 25-ին Պրահայի Petrimex-ը վերանվանվել է Agrofert, որն էլ գլխավորել է Բաբիշը։ Ներկայումս Agrofert ագրոքիմիական հոլդինգի միակ սեփականատերն է, որը նրա ղեկավարությամբ դարձել է Չեխիայի խոշորագույն ընկերություններից մեկը, դրա կազմում ընդգրկված են շուրջ 200 ընկերություններ Չեխիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից՝ որի մեջ ներառված էր գրեթե 18 հազար մարդ[12]։ Ֆորբս ամսագիրը 2015 թվականին Բաբիշի կարողությունը գնահատել է 2,5 միլիարդ դոլար[13]։

Պետական գործունեություն

2001 թվականից մոտ է եղել Չեխիայի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանին։

2011 թվականին հիմնադրել է ANO 2011 կուսակցությունը (Չեխական անվան հապավումը դժգոհ քաղաքացիների ակցիա)։ Նոր կուսակցության նպատակներն էին կոռուպցիայի և քաղաքական կյանքի այլ թերությունների դեմ պայքարը՝ Չեխիայում քաղաքական սկանդալների շարքից հանրային դժգոհության ֆոնին։

2013 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը ստացել է ձայների 18,65 տոկոսը, 47 տեղ և 200 տեղ՝ Պատգամավորների պալատում։ Ընտրություններից հետո ձևավորված Բոգուսլավ Սոբոտկայի կոալիցիոն կառավարությունում կուսակցությունը ստացել է 6 նախարարական պորտֆել, Անդրեյ Բաբիշը դարձել է տնտեսության գծով առաջին փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը։ 2017 թվականի մայիսի 24-ին կառավարական ճգնաժամի ֆոնին ազատվել է զբաղեցրած պաշտոններից[14]։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անդրեյ Բաբիշի ANO 2011 կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ընտրողների ձայների 29,64 տոկոսը և 78 տեղ Չեխիայի խորհրդարանում՝ 200-ից։

Քննադատություն

Բաբիշին ԶԼՄ-ներն և ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են որպես օլիգարխ, որի բարձր պաշտոնն իր հետ բերում է շահերի բախում՝ իր առևտրային մոտիվներով։ Այդ պատճառով նրան համեմատել են Սիլվիո Բերլուսկոնիի հետ. օրինակ, Foreign Policy ամսագիրը նրան անվանել է «Բաբիսկոնի», ինչին ի պատասխան Բաբիշը սպառնացել է դատի տալ[15]։

2018 թվականի ապրիլի 9-ին Չեխիայի ավելի քան 20 քաղաքներում տեղի են ունեցել հանրահավաքներ՝ ընդդեմ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիայի Հանրապետության վարչապետ նշանակվելուն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Բաբիշ» հոդվածին։