Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն

Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն (նորվ.՝ Anne-Grete Strøm-Erichsen, հոկտեմբերի 21, 1949(1949-10-21)[1], Բերգեն, Նորվեգիա[1]), նորվեգացի քաղաքական գործիչ Լեյբորիստական կուսակցությունից։ 2012-2013 թվականներին եղել է Պաշտպանության նախարարը։

Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն
բուկմոլ՝ Anne-Grete Strøm-Erichsen
 
Կուսակցություն՝Նորվեգական բանվորական կուսակցություն[1]
Կրթություն՝Bergen University College? և South Dakota School of Mines and Technology?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Դավանանքքրիստոնեություն
Ծննդյան օրհոկտեմբերի 21, 1949(1949-10-21)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԲերգեն, Նորվեգիա[1]
Քաղաքացիություն Նորվեգիա
Ի ծնե անունբուկմոլ՝ Anne-Grete Hjelle

Կրթություն և աշխատանք

Սթրյոմ-Էրիքսենը 1974 թվականին սովորել է Բերգենի համալսարանի ՏՏ ճարտարագիտության բաժնում։ Այնուհետև նա մինչև 1981 թվականը ԱՄՆ-ում սովորել է Հարավային Դակոտայի հանքարդյունաբերության և ինժեներության դպրոցում, մինչև 1984 թվականը աշխատել է Բերգենի համալսարանի ՏՏ համակարգերի վրա[2]։ Նա մինչև 1988 թվականը եղել է Siemens Nixdorf Informationssysteme ընկերության ավագ խորհրդական, 1991-1995 թվականներին՝ BDC AS ընկերության[3]։

Քաղաքական գործունեություն

Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն եղել է Բերգենի քաղաքապետ 1999-2000 թվականներին, քաղաքի խորհրդում տեղ է զբաղեցրել 2000-2003 թվականներին[3]։ Լինելով քաղաքապետ՝ նա եղել է Աշխարհի ժառանգություն քաղաքների կազմակերպության նախագահ 1999-2001 թվականներին։ Նա 1997-1999 թվականներին նաև եղել է կուսակցության տեղի բաժնի ղեկավարը, ինչպես նաև եղել է Լեյբորիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ 2002-2007 թվականներին[4]։

Նա ընտրվել է Նորվեգիայի պառլամենտում Հորդալանի կողմից 2005 թվականին։ 2005 թվականին նա նշանակվել է Պաշտպանություն նախարար Կարմիր-կանաչ կոալիցիայի կառավարության ղեկավար Ենս Սթոլթենբերգի կողմից։ Նրա տեղը պառլամենտում զբաղեցրել է Դագ Օլե Տայգենը։ 2009 թվականի Նորվեգիայի պառլամենտական ընտրությունների ժամանակ նա նշանակվել է Առողջապայության և խնամքի ծառայությունների նախարար, մինչև կրկին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի պաշտոնը 2012 թվականին[3]։

Սթրյոմ-Էրիքսենը չի վերընտրվել է 2013 թվականի Նորվեգիայի պառլամենտական ընտրությունների ժամանակ[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն-Գրեթե Սթրյոմ-Էրիքսեն» հոդվածին։