Առանձնացած մարմին

Առանձնացած մարմիններ, մարմինների դինամիկ դաս է արտաքին Արեգակնային համակարգում Նեպտունի ուղեծրից այն կողմ։ Այս մարմինների ուղեծրերի ամենամոտ կետը Արեգակին (պերիհելին) զգալիորեն հեռու է Նեպտունի ձգողական ազդեցությունից, և նրանք փաստորեն չեն փոխազդում Նեպտունի կամ այլ մոլորակների հետ, որը և դարձնում է նրանց "առանձնացած" Արեգակնային համակարգից[1][2]։

100 ա. մ.-ից այն կողմ գտնվող տրանսնեպտունային մարմիններ՝ Ցրված սկավառակի մարմիններ (գորշ) և առանձնացած մարմիններ (սպիտակ)

Այսպիսով, նրանք տարբերվում են հայտնաբերված տրանսնեպտունային մարմինների մեծամասնությունից, որոնք կազմում են խստորեն սահմանված խմբեր, որոնք բերվել են իրենց այժմյան ուղեծրերի գազային հսկաների ձգողության դաշտերի ազդեցության տակ, հիմնականում Նեպտունի։ Առանձնացած մարմինները ունեն ավելի մեծ պերիհելի քան բոլոր այլ տրանսնեպտունային մարմինների խմբերը, ներառյալ Նեպտունի հետ ուղեծրային ռեզոնանսի մեջ գտնվող մարմինները, այնպիսիք, ինչպիսին են Պլուտոնը, քյուբիվանոները, և ցրված սկավառակի մարմինները։

Գիտական գրականությունում առանձնացած մարմինները անվանում են նաև հեռավոր ցրված սկավառակի մարմիններ (E-SCO)[3], հեռավոր առանձնացած մարմիններ (DDO)[4], կամ ցրված-հեռավոր մարմիններ, ինչպես պաշտոնապես դասակարգված է Խավարածրի խորքային հետազոտություն ծրագրում[5]։ Սա արտացոլվում է ցրված սկավառակի և առանձնացած մարմինների ուղեծրային տվյալների դինամիկ դասակարգման վրա։

Ամենաքիչը ինը այսպիսի մարմինների գոյությունը վերջնականապես հաստատվել է[6], որոնցից ամենամեծը, ամենահեռավորը և ամենահայտնին Սեդնան է։

Ուղեծրերը

Առանձնացած մարմինները ունեն Նեպտունի ապոհելիից չափազանց մեծ պերիհելի։ Նրանք հաճախ ունեն չափազանց մեծ էլիպտիկ, շատ մեծ ուղեծրեր, որոնց մեծ կիսաառանցքները կազմում են մի քանի հարյուր աստղագիտական միավորներ։ Այսպիսի ուղեծրերը չէին կարող առաջանալ գազային հսկաների (մասնավորապես, Նեպտունի) ձգողական ցրման հետևանքով։ Դրա փոխարեն, մի քանի բացատրություններ են առաջարկվել, ներառյալ մոտ անցնող աստղի[7] կամ հեռավոր մոլորակի չափերի մարմնի պատճառով[4]։ Խավարածրի խորքային հետազոտություն ծրագրի կողմից առաջարկված դասակարգումը ներկայացնում է պաշտոնական բաժանում ցրված-մոտ մարմինների (որոնք կարող էին ցրվել Նեպտունի կողմից) և ցրված-հեռավոր մարմինների (օր՝ (90377) Սեդնա) օգտագործելով Տիսերանի չափանիշի արժեքը սկսած 3-ից[5]։

Դասակարգում

Առանձնացած մարմինների խումբը մեկն է չորս տրանսնեպտունային մարմինների սահմանված դասերից, մյուս երեք դասերն են՝ դասական Կոյպերի գոտու մարմինները, ռեզոնանսային տրանսնեպտունային մարմինները և ցրված սկավառակի մարմինները։ Առանձնացած մարմինները սովորաբար ունեն 40 ա. մ.-ից մեծ պերիհելի, խուսափելով Նեպտունի հետ ուժեղ փոխազդեցություններից, որը ունի մոտավորապես շրջանաձև ուղեծիր 30 ա. մ. հեռավորությամբ Արեգակից։ Այնուամենայնիվ, պարզ սահմանված սահմաններ չկան ցրված և առանձնացած տարածքների միջև, քանի որ, երկուսն էլ կարող են գոյություն ունենալ միջանկյալ գոտում պերիհելիի հեռավորության 37 - 40 ա. մ. միջակայքում[6]։ Այսպիսի միջանկյալ մարմնի օրինակ է (120132) 2003 FY128-ը։

(90377) Սեդնայի և մի քանի այլ մարմինների հայտնաբերումը (ինչպես՝ 2000 CR105 և 2004 XR190, որը հայտնի է նաև որպես "Բաֆֆի") առաջացրեց քննարկումներ հեռավոր մարմինների նոր կատեգորիայի մասին, որը կարող է լինել նաև ներքին Օորտի ամպի մարմինների խումբ կամ (ավելի հավանականորեն) միջանկյալ մարմինների խումբ ցրված սկավառակի և Օորտի ամպի միջև[2]։

Չնայած այն հանգամանքին, որ Սեդնան ՓՄԿ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես ցրված սկավառակի մարմին, նրա հայտնաբերող Մայքլ Բրաունը առաջարկել է ընդունել այս մարմինը որպես ներքին Օորտի ամպի մարմին, քանի որ նրա պերիհելին գտնվում է 76 ա. մ. հեռավոշրության վրա, և արտաքին մոլորակները չեն ազդում նրա վրա[8]։ This classification of Sedna as a detached object is accepted in recent publications.[9]

Այս տրամաբանությունը ենթադրում է, որ արտաքին մոլորակների կողմից նշանակալի ազդեցության բացակայության դեպքում մարմինները դասվում են հեռավոր-ցրված խմբին, նրանք սկսվում են մոտավորապես Սեդնայից (պերիհելին՝ 76 ա. մ.) մինչև արտահայտված ցրված սկավառակի մարմին 1996 TL66 (պերիհելին՝ 35 ա. մ., դասվում է մոտ-ցրված մարմինների խմբին) եղած տարածությունում[10]։

Հեռավոր-ցրված դասի սահմանման հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ թույլ ռեզոնանսները կարող են գոյություն ունենալ և շատ դժվար կլինի նրանց հայտնաբերել մոլորակների քաոտիկ փոխազդեցությունների և այս մարմինների մասին եղած տվյալների անճշտության պատճառով։ Այս մարմինները ունեն ավելին քան 300 տարի ուղեծրային պարբերություններ և մեծամասնությունը դիտարկվել են ընդամենը շատ կարճ ուղեծրի աղեղի վրա, ընդամենը մի քանի տարի։ Նրանց մեծ հեռավորության և ֆոնային աստղերի նկատմամբ շարժման ցածր արագության պատճառով, կարող են անցնել տասնամյակներ մինչև այս մարմինների ուղեծրերը վերջնականորեն կհաստատվեն, որը թույլ կտա հաստատելու կամ հերքելու ուղեծրային ռեզոնանսի առկայությունը։ Այս մարմինների ուղեծրերի հետագա ճշտումը կարող է օգնել պարզելու հսկա մոլորակների շարժումը և Արեգակնային համակարգի ձևավորումը։ Օրինակ Եմելյանենկոյի և Կիսելյովայի կատարած մոդելավորումները 2007 թվականին ցւոյց տվեցին, որ հեռավոր մարմիններից շատերը կարող են ունենալ ռեզոնանս Նեպտունի հետ։ Նրանք ցույց տվեցին, որ կա 10% հավանականություն, որ 2000 CR105 ունի 20:1 ռեզոնանս, 38% հավանականություն, որ 2003 QK91 ունի 10:3 ռեզոնանս, և 84% հավանականություն, որ (82075) 2000 YW134 ունի 8:3 ռեզոնանս Նեպտունի հետ[11]։ Գաճաճ մոլորակի թեկնածուի (145480) 2005 TB190 մոտ կա 1% հավանականություն ունենալու 4:1 ռեզոնանս[11]։

Թեկնածուներ

Հայտնի մարմինների ցանկը (նվազող պերիկենտրոններով), որոնք չեն կարող շեղվել իրենց ուղեծրերից Նեպտունի ազդեցության տակ և հավանական է որ հանդիսանում են առանձնացված մարմիններ.

Նշանակում
Անուն
Տրամագիծ
(կմ)
H
Պերիհելի
(ա. մ.)
Ապոհելի
(ա. մ.)
Հայտնաբերման
տարին
Հայտնաբերող(ներ)
Տրամագծի հաշվման
մեթոդը[12]
Տեսակը
90377Սեդնա1200–16001,676,1975,52003Բրաուն, Տրուխիլյո, Ռաբինովիցջերմային[13]առանձնացած[14]
2004 XR190335–8504,552,361,82004Լին Ջոնս և ընկ.ենթադրվածառանձնացած[15][16]
2004 VN112130–3006,447,36142004Սերրո Տոլոլո աստղադիտարան[17]ենթադրվածառանձնացած[18]
145480(145480) 2005 TB190~5004,746,2106,52005Ա. Ս. Բեկեր և ըն.ենթադրվածառանձնացած
148209(148209) 2000 CR105~2506,144,33972000Լոուելի աստղադիտարանենթադրվածառանձնացած[15]
2003 UY291~1507,341,257,12003Ժ. Պիտիչովա և ըն.ենթադրվածքյուբիվանո?[19]
82075(82075) 2000 YW134~5004,741,073,92000Սփեյսուոչ ծրագիրենթադրված8:3[20]
48639(48639) 1995 TL8~3505,240,064,51995Ա. Գլիսոնենթադրվածառանձնացած
2010 KZ39440–9803,939,152,52010Ա. Ուդալսկի և ըն.ենթադրվածառանձնացած[21] կամ քյուբիվանո[22]
2003 QK91~1806,938,498,52003Ջ. Էլիոտ և ըն.ենթադրվածառանձնացած[23]
2003 FZ129~1507,338,085,62003Մաունա Կիա աստղադիտարան[17]ենթադրվածառանձնացած[24]
134210(134210) 2005 PQ21~2006,737,687,62005Սերրո Տոլոլո աստղադիտարանենթադրվածառանձնացած[25]
2006 QH181~7653,837,697,02006Սերրո Տոլոլո աստղադիտարան[17]ենթադրվածառանձնացած կամ 5:1?[26]
120132(120132) 2003 FY128~4404,837,061,72003N.E.A.T.ենթադրվածառանձնացած[27]
2006 HX122~2905,936,4102,62006Մարկ Բույի[17]ենթադրվածառանձնացած[28] կամ 7:2?[29]

Տես նաև

Ծանոթագրություններ