Ասիական վագրակատու

Ասիական վագրակատու
Ասիական վագրակատու
Ասիական վագրակատու
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԿարգԳիշատիչներ (Carnivora)
ԸնտանիքԿատվազգիներ (Felidae)
ԵնթաընտանիքՓոքր կատուներ (Felinae)
ՑեղAcinonyx
ՏեսակՎագրակատու (A. jubatus)
ԵնթատեսակԱսիական վագրակատու (A. j. venaticus)
Միջազգային անվանում
Acinonyx jubatus venaticus
Griffith, 1821
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Ասիական վագրակատու (լատին․՝ Acinonyx jubatus venaticus)՝ վագրակատվի տեսակի ենթատեսակներից մեկը, որը նախկինում տարածված էր Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի տարբեր շրջաններում[1][2], ներկայումս պահպանվել է միայն Իրանում ոչ մեծ պոպուլյացիաների տեսքով։

Նկարագրություն

Արտաքինից գրեթե չի տարբերվում աֆրիկյան ենթատեսակից (սակայն նրանց միջև գենետիկական տարբերությունները էական են), բացառությամբ համեմատաբար ավելի կարճ մազածածկույթի[3], էգերը փոքր են արուներից։ Մարմնի երկարությունը միջինում կազմում է 110-150 սմ, պոչի երկարությունը՝ 60-80 սմ, քաշը տատանվում է 40-60 կգ-ի սահմաններում։

Տարածվածություն և կենսակերպ

Բնակվում են հիմնականում լեռնային շրջաններում, ինչպես նաև կիսաանապատներում և տափաստաններում, անտառային գոտիներում հազվադեպ են հանդիպում։ Նախկինում նրանց համար որսորդության հիմնական օբյեկտներ էին հանդիսանում խոշոր կճղակավոր կենդանիները (լեռնային ոչխարները, այծերը, վիթեր)[4], սակայն ներկայումս, կապված խոտակերների թվաքանակի նվազեցման հետ, ասիական վագրակատուները որսում են նաև մանր կենդանիներ և պարբերաբար հարձակվում են ընտանի անասունների վրա։ Որպես կանոն՝ վարում են միայնակ կյանք, սակայն խոշոր կենդանիների որսի համար կարող են կազմել մինչև 4 վագրակատվից բաղկացած խմբեր։ Հղիությունը տևում է 85-95 օր, ձագերը սովորաբար լինում են 2-6 հատ[5]։ Ձագերը ինքնուրույն կյանք են սկսում վարել 12-20 ամսականում։ Վայրի բնության մեջ ասիական վագրակատվի կյանքի միջին տևողությունը 20-25 տարի է։ Անազատության մեջ այս կենդանիները գրեթե երբեք չեն բազմանում։

Ասիական վագրակատուն տարածված է եղել Արաբիայից ու Պաղեստինից մինչև Հնկաստանի կենտրոնական մասերը և ներկայիս Ղազախստանի հյուսիսում, սակայն մորթու համար որսագողերի կողմից ինտենսիվ ոչնչացման արդյունքում, ինչպես նաև նրանց հիմնական սնունդ հանդիսացող կճղակավորների թվի նվազման պատճառով ասիական վագրակատուները 1947 թվականին ամբողջությամբ վերացել են Հնդակաստանում[6], իսկ 1960-1980 ական թվականներին նաև ողջ Միջին Արևելքում (բացառությամբ Իրանի, որտեղ նույնպես նրանց պոպուլյացիան էապես նվազել է)։ 2000 թվականից Վայրի բնության պաշտպանության միությունը իրանցի գիտնականների հետ համատեղ սկսեց մշակել երկրի 5 շրջանների պաշտպանության միջոցառումը, որտեղ պահպանվում են ասիական վագրակատվի պոպուլյացիաները։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական վագրակատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական վագրակատու» հոդվածին։