Ատազանավիր

քիմիական միացություն

Ատազանավիր, վաճառվում է ռեյատազ անվան տակ, հակառետրովիրուսային դեղամիջոց, որն օգտագործվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժելու և կանխելու համար[2]։ Սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել այլ հակառետրովիրուսայինների հետ[2]։ Կարող է օգտագործվել ասեղով վնասման և այլ պոտենցիալ ազդեցությունների դեպքերում[2]։ Տրվում է պեր օրալ (բերանացի) օրվա մեջ մեկ անգամ[2]։

Ատազանավիր
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₃₈H₅₂N₆O₇
Մոլային զանգված1,2E−24 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար198904-31-3
PubChem148192
EINECS համար812-543-8
SMILESCC(C)(C)C(C(=O)NC(CC1=CC=CC=C1)C(CN(CC2=CC=C(C=C2)C3=CC=CC=N3)NC(=O)C(C(C)(C)C)NC(=O)OC)O)NC(=O)OC
ЕС812-543-8
ChEBI130642
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հիմնական կողմնակի ազդեցություններն են գլխացավը, սրտխառնոցը, դեղնավուն մաշկը, որովայնային ցավը, խնդիրներ քնի հետ և տենդը[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններն են ներառում են բազմաձև էրիթեման և գլյուկոզի բարձր քանակը արյան մեջ[2]։ Ատանազավիրը անվնաս է հղիության ընթացքում ևս[2]։ Պատկանում է պրոտեազայի ինհիբիտորներին, հետևաբար ընկճում է պրոտեազա ֆերմենտը[2]։

Ատազանավիրը հաստատվել է բժշկական օգտագործման համար 2003-ին ԱՄՆ-ում[2]։ ԱՀԿ-ի էսենցիալ դեղամիջոցների շարքին է դասվում, ամենաարդյունավետ և ապահով դեղամիջոցներից է, որի կարիքը կա առողջապահության համակարգում[3]։ ԱՄՆ-ում ատազանավիրը հասանելի չէ որպես ջեներիկ դեղամիջոց[4]։ Զարգացող աշխարհում մեծածախ գինը կազմում է 15,72 ԱՄՆ դոլար ամսական[5]։ 2015 թվականից ամսական արժեքը ԱՄՆ-ում 200 դոլարից ավել է եղել[4]։

Կիրառում

Օգտագործվում է ՄԻԱՎ-ի բուժման ընթացքում։ Ատազանավիրի արդյունավետությունը գնահատվել է մի շարք լավ նախագծված փորձերում[6]։

Ատազանավիրը տարբերվում է իր շարքի դեղերից, քանի որ ունի քիչ ազդեցություններ լիպիդային սպեկտրի վրա և քիչ է հանգեցնում լիպոդիստրոֆիայի։ Կա որոշակի խաչաձև դիմացկունություն մյուս պրոտեազայի ինհիբիտորների հետ[2]։ Ռիտոնավիրով զուգակցման դեպքում արդյունքները համարժեք են, ինչ լոպինավիրով զուգակցման դեպքում։ Օգտագործվում է դեղամիջոցների նկատմամբ դիմացկուն հիվանդներին բուժելու նպատակով։ Սակայն ռիտոնավիրով զուգակցման դեպքում իջնում է ատազանավիրի նյութափոխանակային առավելությունները։

Հղիություն

Ատազանավիրը ԱՄՆ-ում դասվում է հղիության B կատեգորիա դասին։ Այս ամենը նշանակում է, որ չի հայտնաբերվել ոչ մի վնասակար ազդեցություն հղիների շրջանում, ովքեր հղիության ընթացքում օգտագործել են ատազանավիր։ Սա նախընտրելի տարբերակ է ՄԻԱՎ վարակ ունեցող և դեղ չօգտագործած հղի կանանց համար[7]։ 2500 հետազոտված նորածինների շրջանում չի հայտնաբերվել որևէ բնածին արատ, որը կապված է ատազանավիրի օգտագործման հետ։ Դրական է ազդում խոլեստերինի վրա և հաստատված է որպես ապահով դեղամիջոց հղիության ընթացքում[7]։

Հակացուցումներ

Ատազանավիրը հակացուցված է այն անձանց, ովքեր ունեն բարձր գերզգայունություն (Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ․ բազմաձև էրիթեմա)։ Չպետք է տրվի միդազոլամի, էրգոտի ածանցյալների, ցիզապրիդի, սրոհունդի, լովաստատինի, սիլդենաֆիլի, ինդինավիրի կամ նեվիրապինի հետ[8]։

Կողմնակի ազդեցություններ

Հաճախ են հանդիպում սրտխառնոցը, դեղնուկը, ցանը, գլխացավը, որովայնային ցավը, փսխումը, անքնությունը, ծայրամասային նյարդաբանական ախտանիշերը, գլխապտույտը, մկանային թուլությունը, փորլուծությունը, դեպրեսիա և տենդ[8]։ Ատազանավիրի օգտագործման դեպքում բիլիռուբինի մակարդակը անախտանիշ բարձրանում է, բայց երբեմն կարող է հանգեցնել դեղնուկի։

Ազդեցության մեխանիզմ

Ատազանավիրը կապվում է ՄԻԱՎ պրոտեազայի ակտիվ մասի հետ և կանխում է պրոսպիտակուցների վերածմանը ակտիվ ձևերի[9]։ Եթե ՄԻԱՎ պրոտեազան չի աշխատում, վիրուսը վարակիչ չէ և չկան հասուն վիրիոններ[10][11]։ Ազապեպտիդ դեղը նախագծված էր նյութի սպիտակուցային շղթայից, որը ՄԻԱՎ պրոտեազան վերածում է պրոսպիտակուցը ակտիվ վիրուսային ձևի։ Ավելի կոնկրետ ատազանավիրը անցումային ձևի կառուցվածքային անալոգ է, որի դեպքում կապը ֆենիլալանինի և պրոլինի միջև խախտվում է[12][13]։ Մարդու օրգանիզմում գոյություն չունի ֆերմենտ, որը խախտում է կապը ֆենիլալանինի և պրոլինի միջև։ Այսինքն ատազանավիրը չի ազդում մարդու ֆերմենտների վրա։

Դեղանյութի չափաբաժիններ

Ատազանավիրը հասանելի է 150մգ, 200մգ, 300մգ պատիճներով և 50մգ օրալ փոշի[8]։ 300մգ-ը պետք է նվազեցնի դեղի բեռնվածությունը; 300մգ-ը հնարավոր է փոխարինել երկու 150մգ պատիճներով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատազանավիր» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ