Արսեն Ավակով
Արսեն Բորիսովիչ Ավակով (ուկրաիներեն՝ Арсен Борисович Аваков, հունվարի 2, 1964, Բինագադի շրջան, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հայազգի պետական և քաղաքական գործիչ։ Եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը 2014-2021 թվականներին։
Արսեն Ավակով Арсен Аваков | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Բինագադի շրջան, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ (1988) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և բանկիր |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Minister of Interior Affairs of Ukraine? և Minister of Interior Affairs of Ukraine? |
Կուսակցություն | Բատկիվշչինա և Ժողովրդական ճակատ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադա |
Կայք | avakov.com |
Ստորագրություն | |
Arsen Avakov (politician) Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել է Բաքվի Կիրովի շրջանի (այժմ՝ Բինագադինյան) Կիրովի անվան գյուղում, զինծառայողի ընտանիքում[1]։
- 1966 թվականից առ այսօր ապրում է Ուկրաինայում։
- 1981-1982 թվականներին աշխատել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտում, «Կառավարման ավտոմատացման համակարգեր» ամբիոնում։
- 1988 թվականին ավարտել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտը («Կառավարման ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ, համակարգերի տեխնիկ-ճարտարապետ որակավորումով)։
- 1987-1990 թվականներին աշխատել է Խարկովի Ջրերի պաշտպանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։
- 1990 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Ինվեստոր» բաժնետիրական ընկերությունը։
- 1992 թվականին հիմնել է «Բազիս» առևտրային բանկը։
- 2002 թվականին ընտրվել է Խարկովի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։
- 2005 թվականին փետրվարի 4-ի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրով նշանակվել է Խարկովի նահանգի պետական վարչակազմի քարտուղար[2]։ և վայր է դրել «Բազիս» առևտրային բանկի և «Ինվեստոր» բաժնետիրական ընկերության քարտուղարի իրավասությունները։
- 2006 թվականին մարտի 26-ին ընտրվել է Խարկովի շրջանային խորհրդի 5-րդ հավաքի պատգամավոր և բյուջեի հարցերով հանձնաժողովի անդամ։
- 2010 թվականին փետրվարի 3-ին Խարկովի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի արտահերթ նստաշրջանում, որպես շրջանի ղեկավարի, անվստահություն է հայտարարվել Ավակովին, նրան մեղադրելով նախագահական ընտրությունների նախապատրաստման շրջանում վարչակազմի միջոցները օգտագործելու մեջ[3]։ Նահանգապետի հրաժարականի օգտին քվեարկել են 108, դեմ՝ 8, ձեռնպահ 1 և չի քվեարկել 1 պատգամավոր[4]։
- 2010 թվականին փետրվարի 5-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հաշվի առնելովԽարկովի վարչակազմի որոշումը և Ուկրաինայի Սահմանադրության թելադրանքից ելնելով ազատեց Ավակովին Խարկովի նահանգապետի պաշտոնից[5]։
- 2010 թվականին փետրվարի 9-ին, նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից երկու օր անց Ակոպովը խարկովի վարչակազմի ղեկավարի պաշտոնից հրաժարվեց[6], հայտարարելով, որ դեռ իր ազատման հրամանը չի ստացել նորընտիր նախագահից և չի ուզում մասնակցել այս սերիալում[7]։
- 2010 թվականից ապրում է Իտալիայում։
- 2012 թվականին նոյեմբերի 23-ին գրանցվել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ որպես ժողովրդական պատգամավոր Համաուկրաինական «Բատկիվշչինա» միության կողմից։ Նոյեմբերի 27-ին Ավակովը հայտարարել է Ուկրաինա վերադառնալու և ժողովրդական պատգամավորի պարտականությունները ստանձնելու իր որոշման մասին։
Պաշտոններ
- 2005 թվականի փետրվարի 4-ից մինչև 2010 թ. փետրվարի 9-ը եղել է Խարկովի շրջանային պետական վարչության քարտուղարը։
- Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր։
- 2007 թվականի մայիսի 25-ից մինչև 2008 թ. հունվարի 21-ը եղել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ։
- Ուկրաինայում անցկացվելիք Եվրո 2012 ֆուտբոլի առաջնության եզրափակիչի կազմակերպման և անցկացման կոմիտեի անդամ։
- 2007 թվականի ապրիլի 24-ից մինչև մայիսի 8-ը։ պետական իշխանության և տեղական ինքնավար մարմինների փոխհարաբերության հարցերով ազգային խորհրդի անդամ[8]։
- Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր[9]։
Քաղաքական գործունեություն
- 2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի Խարկովի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի օգնականն է եղել և Խարկովի շրջանային «Ազհային փրկության կոմիտեի» նախագահի առաջին տեղակալը։
- 2005 թվականի մարտին ընտրվել է «Մեր Ուկրաինան» ժողովրդական միության խորհրդի անդամ և կուսակցության նախագահության անդամ։
- 2009 թվականի ապրիլի 11-ին համաուկրաինական «Հանուն Ուկրաինայի» հասարակական շարժման առաջնորդ Վյաչեսլավ Կիրիլենկոյի առաջարկությամբ ընտրվել է «Հանուն Ուկրաինայի» հասարակական շարժման Խարկովի շրջանային կազմակերպության նախագահ[10]։
- 2010 թվականի ապրիլի 21-ին մտել է «Բատկիվշչինա» կուսակցության շարքերը և Յուլիա Տիմոշենկոյի առաջարկով ստանձնել է «Բատկիվշչինայի» շրջանային կազմակերպության ղեկավարությունը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է։
- 2010 թվականի հոկտեմբերին մասնակցել է Խարկովի քաղաքագլխի ընտրություններին, բայց միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության ընտրակեղծիքների և զանգվածային խախտումների արդյունքում ընտրությունների արդյունքները փոխվեցին հօգուտ Գենադի Կերնեսի օգտին[11]։
- 2011 թվականի աշնանից մինչև 2012 թվականի դեկտեմբերը նա քաղաքական վտարանդի էր Իտալիայում՝ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի կողմից Ուկրաինայում հետապնդումների պատճառով։
- 2012 թ. Գերագույն Ռադայի ընտրությունների արդյունքում ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր «Բատկիվշչինա» կուսակցության ցուցակներով։ Եղել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական դեպուտատի օրենսդրական կարգավիճակի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի հանձնաժողովի կանոնների, էթիկայի և աջակցության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ[12]։
- 2012 թվականին ընտրվել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։
- 2014 թվականի հեղափոխության ժամանակ եղել է Եվրամայդանի հրամանատարներից։
- 2014 թվականի փետրվարի 27-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան Արսեն Ավակովին հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնում։
- Ավակովի նախաձեռնությամբ 2014 թվականին ստեղծվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի և կամավորական գումարտակներ։ Դրանք հնարավորություն տվեցին կասեցնել Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան Ուկրաինայի արևելքում։
- 2014 թվականի ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Ավակովն անձամբ է ղեկավարել հարձակումը Խարկովի մարզային պետական վարչակազմի շենքի վրա, որը գրավել են Ռուսաստանի Դաշնությունից անջատականներն ու զինյալները։
- Ավակովը նախաձեռնել է Ներքին գործերի նախարարության ջանքերը կենսաչափական անձնագրերի ներդրման ուղղությամբ։ Դա անհրաժեշտ պայման էր ԵՄ երկրների հետ Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու համար։
- Ավակովն Իտալիայում պաշտպանել է Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկ Վիտալի Մարկովին։ Ավակովի մասնակցությամբ Միլանի (Իտալիա) դատարանը Մարկովին արդարացրել է 2014 թվականի մայիսին Սլովյանսկում ֆոտոլրագրող Անդրեա Ռոչելիի (Իտալիա) և Անդրեյ Միրոնովի (Ռուսաստանի Դաշնություն) մահվան մեջ մեղադրվող մեղադրանքները։
- Ավակովը եղել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը 2014 թվականի փետրվարի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը Ուկրաինայի երկու նախագահների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու օրոք, նա եղել է Ուկրաինայի Նախարարների կաբինետի հինգ կազմերի անդամ։ Սա ամենաերկար ժամկետն է անկախ Ուկրաինայում։
Հասարակական գործունեություն
- Ազգային օլիմպիական կոմիտեի Խարկովի շրջանային մասնաճյուղի նախագահ։
- Մարիաննա Ավակովայի անվան հիմնադրամի համահիմնադիր։
- «Ռենեսանս» բարեգործական հօմնադրամի դիտորդական խորհրդի ղեկավար[13]։
- «Աստղային կամուրջ» ֆանտաստիկայի միջազգային փառատոնի կազմակերպչական կոմիտեի համանախագահ։
- Արսեն Ավակովի պրոդյուսերական հիմնադրամի հիմնադիր[14]։
- Ունի ինտերնետ ընդունարան Արխիվացված 2014-03-05 Wayback Machine։
Պետական մրցանակներ
- Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ (22.06.2007 թ.)[15]
- Պատվո շքանշան III աստիճանի (15.04.2016 թ.)
- Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա) (06.09.2022 թ.)
Անձնական միջոցներ
Focus ամսագրի և Գազետա պո խարկովսկի թերթի տվյալներով Արսեն Ավակովի անձնական միջոցները 2008 թվականի սկզբին կազմել են 385 միլիոն ԱՄՆ դոլար։ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցուցակում Ավակովը 76-րդն է[16]։
Հեղինակային հրատարակություններ
12 գիտական հրապարակումների համահեղինակ և մեկ մենագրության հեղինակ է, որոնցից են[17]՝
- Вексельное обращение: теория и практика / А. Б. Аваков, Г. И. Гаевой, В. А. Бешанов и др. - Х.։ Фолио, 2000. - 382 с., (ռուս.)
- Главное: Сборник статей (апрель 2005 - октябрь 2006) / Арсен Аваков. - Харьков, 2006. - 48 с.։ ил., (ռուս.)
- Акценты: Речи, статьи, выступления, интервью, публикации (ноябрь 2004 - декабрь 2006)։ сборник статей / Арсен Аваков. - Харьков։ Золотые страницы, 2007. - 464 с.։ ил., (ռուս.)
- Ленин с нами։ Статья + Интернет-эпистолярий / Арсен Аваков. - Харьков։ Золотые страницы, 2008. - 100 с.։ ил.,
- Вчера и завтра / Арсен Аваков. - Харьков։ Золотые страницы, 2008. - 48 с., (ռուս.)
- Стратегия социально-экономического развития Харьковской области на период до 2015 года։ Монография.- Х.։ Издательский Дом «ИНЖЕК», 2008.- 352 с. (ռուս.)
Ծանոթագրություններ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արսեն Ավակով հոդվածին
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ