Բենիլյուքս

Բենիլյուքս[2] (ֆր.՝ Benelux Unie,հոլ.՝ Benelux Unie), եվրոպական երեք պետությունների' Բելգիայի[3], Նիդերլանդների[4], Լյուքսեմբուրգի մաքսային-տնտեսական միության կրճատ անվանումը։ Բենիլյուքսի ստեղծման պայմանագիրը կնքվել է Հաագայում 1958 թվականին՝ հիսուն տարով։ Պայմանագիրը ենթադրում է միասնական շուկայի ստեղծում, աշխատուժի, կապիտալի և ապրանքների ազատ տեղաաշարժի տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության համաձայնեցում։

Բենիլյուքս
հոլ.՝ Benelux Unie
ֆր.՝ Union Benelux
դրոշ
Դրոշ
դիրքը
դիրքը
ՄայրաքաղաքԲրյուսել
Ամենամեծ քաղաք Բրյուսել,
Ամստերդամ,
Ռոտերդամ,
Անտվերպեն,
Լյուքսեմբուրգ
Պետական լեզուներ ֆրանսերեն, հոլանդերեն[1]
ֆեդերատիվ միություն
Տարածք
 -  Ընդհանուր 74 656 կմ² 
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 28.5 մլն 
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+2)

Բնակչություն

Բենիլյուքսի երեք Պետությունների (Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ) ընդհանուր բնակչությունը կազմում է 28.5 միլիոն մարդ։ Բենիլյուքսի բնակչության միջին խտությունը 380 մարդ/կմ²։

ՊետությունՄայրաքաղաքԲնակչություն
2013 մարդահամար
տարածքբնակչության խտություն
Բենիլյուքս28,536,86774657 կմ²379.9/կմ² (984.1)
ԲելգիաԲրյուսել11,176,02030528 կմ²360.6/կմ² (933.8)
ԼյուքսեմբուրգԼյուքսեմբուրգ540,8402586 կմ²197.9/կմ² (512.6)
ՆիդերլանդներԱմստերդամ16,847,00741543 կմ²405.5/կմ² (1050.3)

Քաղաքականություն

Բենիլյուքսի անդամ երեք երկրների` Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների վարչապետները

Բենիլյուքսի խորհրդարանը ստեղծվել է 1955 թվականին։ Բենիլյուքսի խորհրդարանը կազմված է 21 անդամներից, ընդ որում յուրաքանչյուր անդամ երկրից հավասարաչափ անդամներ։ Հանձնաժողովը գլխավորում են Լյուքսեմբուրգի վարչապետ Յան-Կլաուդ Յունքերը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն և Բելգիայի վարչապետ Վես Ռատերմենը։ 1944 թվականին երեք երկրների խորհրդարանների միջև կնքվում է մաքսային կոնվենցի, որի համաձայն ստեղծվում է Բենիլյուքսի տնտեսական միությունը։ 1947 թվականին պայմանագիրը վավերացվում է և ուժի մեջ դրվում միայն 1948 թվականին։ 1958 թվականի փետրվարի 3-ին, Նիդերլանդների Հաագա քաղաքում կնքվում է պայմանագիր, ըստ որի երեք արևմտաեվրոպական երկրների տնտեսությունը միավորվում է և ստեղծվում է Բենիլյուքսի միացյալ տնտեսական կազմակերպությունը։

Սպորտ

2000 թվականին Բելգիան և Նիդերլանդները՝ որպես միասնական հավաքական հայտագրվեցին ՈւԵՖԱ-ին[5]։ 2007 թվականին նրանց միացավ նաև Լյուքսեմբուրգը։ Նրանք հանդես կգան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիլյուքս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 393