Բազել-Լանդ

Բազել-Լանդ, Բազել գյուղական (գերմ.՝ Basel-Landschaft, Baselland կամ Baselbiet; ֆր.՝ Bâle-Campagne}}, իտալ.՝ Basilea Campagna, ռոմանշ.՝ Basilea-Champagna), գերմանախոս կիսականտոն Շվեյցարիայի հյուսիսարևմտյան մասում։ Զբաղեցնում է 517,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչական կենտրոնը Լիստալ քաղաքն է։

Բազել-Լանդ
ԴրոշԶինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էՀյուսիսարևմտյան Շվեյցարիա և Հյուսիսարևմտյան Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԼիստալ
Ամենաբարձր կետՀինտերի Ձու
ԲԾՄ327 մետր
Օրենսդրական մարմինԼանդրատ Բազել-Լանդ-Լանդքաֆտ
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն288 132 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք517,67 կմ²
Հիմնադրված է1833 թ.
Սահմանակցում էԲազել Շտադտ, Յուրա, Արգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Վերին Հռենոս, Զոլոտուրն և Էլզաս
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-BL
Ավտոմոբիլային կոդBL
Անվանված էԲազել
baselland.ch

Պատմություն

Կիսականտոնը կազմավորվել է 1833 թվականին, երբ պատմական Բազել կանտոնը, որը Շվեյցարիայի Համադաշնության մաս էր դարձել 1501 թվականին, գյուղատնտեսական նշանակության հողերի պատճառով ծագած քաղաքական ու ռազմական բախումների արդյունքում բաժանվեց երկու մասի՝ քաղաքային կիսականտոնի (Բազել-Շտադ անվանումով) և գյուղական կիսականտոնի (Բազել-Լանդ կամ Բազել-Լանդշաֆտ անվանումով)։ Քսաներորդ դարում, հատկապես այն բանից հետո, երբ գյուղական համարվող կիսականտոնում ևս զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը, սկիզբ առավ ու ծավալվեց երկու կիսականտոնների վերամիավորման շարժում։ Բայցևայնպես՝ Բազել-լանդի բնակչությունը երկու անգամ (1969 և 2014 թթ.) քվեարկել է վերամիավորման առաջարկի դեմ՝ հանուն իր անկախության պահպանման[2][3]։

Վարչական բաժանում

Կիսականտոնը բաժանված է հետևյալ հինգ շրջանների.

  • Առլեսհայմ
  • Լաուֆեն
  • Լիստալ
  • Զիսախ
  • Վալդենբուրգ

Բնակչություն

2012 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով՝ կիսականտոնի մշտական բնակիչների թվաքանակը եղել է 277 614[4]։ Նրանցից 220 970-ը Շվեյցարիայի քաղաքացիներ էին, 56 644-ը՝ օտարերկրացիներ։ Ընդ որում՝ վերջիններիս 19,5 %ը եկել էր Իտալիայից, 19,3 %-ը՝ Գերմանիայից, 9,5 %-ը՝ Թուրքիայից, 6,2 %-ը՝ Սերբիայից ու Չեռնոգորիայից (Մոնտենեգրոյից), 2,0 %-ը՝ Ավստրիայից և 1,6 %-ը՝ Ֆրանսիայից[5]։

Գրականություն

  • Basel (Kanton) Bd. 2, S. 1–17.
  • Basel-Landschaft Sibylle Rudin-Bühlmann, Kaspar Birkhäuser, Bernard Degen}} Bd. 2, S. 18–29.
  • Anna Bálint: Clariant clareant. Die Anfänge eines Spezialitätenchemiekonzerns. Campus Verlag, Frankfurt am Main/New York 2011, ISBN 978-3-593-39375-9.
  • Personenlexikon des Kantons Basel-Landschaft. Bearbeitet von Kaspar Birkhäuser. Verl. des Kantons Basel-Landschaft, Liestal 1997, ISBN 3-85673-251-9.
  • Roger Blum: Die politische Beteiligung des Volkes im jungen Kanton Baselland 1832–1875 (= Quellen und Forschungen zur Geschichte und Landeskunde des Kantons Baselland. Band 16). Kantonale Drucksachen- und Materialienzentrale Liestal, Liestal 1977, Կաղապար:DNB (Dissertation, Universität Basel, 1976).

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազել-Լանդ» հոդվածին։