Արգաու

Արգաու, նաև՝ Աարգաու (գերմ.՝ Aargau, ֆր.՝ Argovie, իտալ.՝ Argovia, ռոմանշ.՝ Argovia) [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈaːrɡaʊ]]] ( ), երբեմն՝ լատինացված ձևոով Argovia), կանտոն Շվեյցարիայի հյուսիսում, Աարե գետի ստորին հոսանքի մերձակայքում (այստեղից էլ՝ կանտոնի Aar-Gau անվանումը, որ գերմաներենից թարգմանած՝ նշանակում է Աարեի մարզ)։ Երկրի ամենախիտ բնակեցված կանտոններից մեկն է[2]։

Արգաու
flag of Aargau?Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էՀյուսիսարևմտյան Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԱրաու
Ամենաբարձր կետGeissfluegrat?
ԲԾՄ382 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Aargau?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն678 207 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք1403,77 կմ²
Հիմնադրված է1803 թ.
Սահմանակցում էԲազել-Լանդ, Զոլոտուրն, Բեռն, Լյուցերն, Ցուգի կանտոն, Ցյուրիխ և Բադեն-Վյուրթեմբերգ
Ժամային գոտիUTC+1, UTC+2, Կենտրոնական եվրոպական ժամանակ, Ամառային ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
ISO 3166-2 կոդCH-AG
Ավտոմոբիլային կոդAG
Անվանված էԱարե
ag.ch(գերմ.)

Դեռևս մեր թվականությունից առաջ 200 թվականին Արգաուն ու շրջակա տարածքները գտնվել են հելվետների տիրապետության տակ[3], այնուհետև գրավվել են հին հռոմեացիների, իսկ մեր թվականության 6-րդ դարում՝ ֆրանկների կողմից[4]։ Հին հռոմեացիները ներկայիս Բրուգգի մոտակայքում խոշոր բնակավայր են հիմնել՝ Վինդոնիսա անվանումով[3]։ Պատմաճարտարապետական նշանավոր հուշարձաններից են նաև Հաբսբուրգների ամրոցի ավերակները (այդ նույն Բրուգգի մերձակայքում),Քյոնիգսֆելդենի աբբայության վանքը՝ սքանչելի նկարազարդված միջնադարյան լուսամուտներով, Ֆարի վանական համալիրը...

Աշխարհագրություն

Կանտոնի վարչական կենտրոնը Արաու քաղաքն է, որ գտնվում է Աարե գետի ափին։ Հյուսիսում կանտոնը սահմանակից է Գերմանիայի Դաշնության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասին (սահմանագիծն անցնում է Հռենոս գետով)։ Շվեյցարիայի խոշոր գետերից ևս մեկը՝ Ռոյսն էլ է հոսում Արգաուի տարածքով[4], որն ընդհանուր առմամբ կազմում է 1404 քառակուսի կիլոմետր։

Տարածքի մեծ մասն զբաղեցնում են բերրի դաշտերն ու հովիտները, որոնք ոռոգվում են Աարեի ու նրա վտակների ջրերով։ Հանդիպում են նաև ոչ բարձր, անտառապատ բլուրներ։ Տարածքի 15 տոկոսը գրավում են շինություններն ու ճանապարհները[5]։ Բնակչության խտությունը նույնպես բավականին բարձր է՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա՝ 450 մարդ։

Կանտոնը հռչակված է ծծմբային տաք աղբյուրներով (Բադեն և Շինցնախ-Բադ), ինչպես նաև՝ հանքային աղերով հարուստ աղբյուրներով (Ռայնֆելդեն)։

Պատկերասրահ

Ժողովրդագրություն

2018 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Արգաուի բնակիչների թվաքանակը եղել է 678.207: Նրանց 21.5%ը օտարերկրացիներ էին։ 2000–ից 2010 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխության ցուցանիշը կազմել է 11%, ընդ որում՝ միգրացիայինը՝ 8.7%, ծնունդներինն ու մահերինը՝ 2.8%[6]: Բնակիչների մեծագույն մասը՝ ավելի քան 87 տոկոսը, գերմանախոս են։ Երկրորդ տեղն զբաղեցնում են իտալախոսները՝ 3,3 տոկոս։

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[7][8][9].

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգաու» հոդվածին։