Բայրոն Բլեյք

Բայրոն Հեմիշ Բլեյք (անգլ.՝ Byron Hamish Black, ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 6-ին, Հարարե, Զիմբաբվե), նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ Զիմբաբվեից։ Ուեյն և Կառա Բլեյքների ավագ եղբայրը։ 1994 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող և աշխարհի նախկին թիվ 1 ռակետ զուգախաղում։ Կարիերային ընթացքում հաղթանակ է տարել ATP 24 մրցաշարերում, որոնցից 22-ը զուգախաղում։

Բայրոն Բլեյք
Byron Black
Սեռարական
Քաղաքացիություն Զիմբաբվե
Բնակվելու վայրՀարարե
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 6, 1969(1969-10-06)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՀարարե, Զիմբաբվե[1]
Հասակ175 սանտիմետր սմ
Քաշ70 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1991 թվական
Կարիերայի ավարտ2002 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD5 159 775
Մենախաղ
Խաղեր Հ/Պ257–246[2]
Տիտղոսներ2
Ամենաբարձր վարկանիշ22 (1996 ապրիլի 22)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ շրջան (1998)
Ֆրանսիա3-րդ շրջան (1999)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2000)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1995)
Օլիմպիական խաղեր2 շրջան (1996)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ328–201[2]
Տիտղոսներ22
Ամենաբարձր վարկանիշ1 (1994 փետրվարի 14)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1994, 2001)
ՖրանսիաՀաղթանակ (1994)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (1996)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1999)
Ավարտել է կարիերան

Անձնական կյանք

Բայրոնի հայրը՝ Դոն, եղել է սիրողական-թենիսիստ։ Ելույթ ունենալով Ռոդեզիայի դրոշի ներքո, նա երկու անգամ հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։ Ընտանիքին պատկանող ավոկադոյի տնկադաշտում Դոնը երեխաների համար կառուցել էր խոտածածկով կորտեր։

Ամուսնացել է 1996 թվականին։ 2000 թվականին ծնվել է նրա որդին։ 2005 թվականին Բայրոն Բլեյքը հատարարել է, որ որդու թույլ առողջության պատճառով նա տեղափոխվում է ՀԱՀ[3]։

Մարզական կարիերա

Կարիերայի սկիզբ

1985 թվականին Բայրոն Բլեյքը դարձել է թենիսի Աֆրիկայի պատանիների (մինչև 18 տարեկան) չեմպիոն[4]։ Արդեն 1987 թվականին, 18 տարեկան հասակում, Բայրոնը Զիմբաբվեի հավաքականի կազմում մասնակցել է Դևիսի գավաթի խաղարկությանը։ Հավաքականում իր առաջին երկու տարիների ընթացքում նա հաղթել է 15-ից 13 խաղերում։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ուսանելու տարիներին նա երեք անգամ ընտրվել է ԱՄՆ-ի խորհրդանշական ուսանողական (NCAA) մենախաղի հավաքականի կազմում և չորս անգամ զուգախաղի։ 1990 թվականին նա մարզական հաջողությունների համար արժանացել է Արտուր Էշի մրցանակի, իսկ 1991 թվականին համալսարանի հավաքականի հետ միասին հաղթել է ԱՄՆ ուսանողոկան առաջնությունում։ Նույն թվականից սկսել է ելույթները թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարերում և արդեն հուլիսին Ուինետկում (Իլինոյս, ԱՄՆ) հաղթել է իր առաջին «չելենջերը» մենախաղում և զուգախաղում (Սքոթ Մելվիլի հետ միասին)։

1992 թվականի ապրիլին Հոնկոնգում Բլեյքը յուրս է եկել կարիերայում իր առաջին եզրափակիչը ATP մրցաշարի զուգախաղում՝ Բայրոն Թալբոտի հետ միասին։ Նույն ամսին նա նորամուտել է զուգախաղի թենիսիստների վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակ։ Մենախաղում նա նմանատիպ հաջողության նա առաջին անգամ հասել է մեկ ամիս անց, սակայն էլիտայում երկար մնալ չի հաջողվել։ Դևիսի գավաթում նա հասել է 100 տոկոսանոց արդյունքի՝ հաղթելով բոլոր ինը խաղերում։ Մարոկկոյի հավաքականի հետ վերջին հանդիպման ժամանակ նրա հետ զույգով առաջին անգամ հանդես է եկել նրա եղբայր Ուեյնը։

1993-1996 թվականներ

1993 թվականին Բլեյքը հաղթանակ է տարել ATP վեց մրցաշարերում, որոնցից չորսը ամերիկացի Ջոնաթան Սթարկի հետ զույգով, իսկ բրիտանացի Ջերեմի Բեյթսի հետ միասին հասել է Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարում հաղթելուց հետո նա մտել է զուգախաղի աշխարհի 10 ուժեղագույնների թենիսիստների մեջ։ Մենախաղում նա 100 ուժեղագույնների շարք է վերադարձել Նյու Հեյվենի ATP մրցաշարում կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո։ Ավելի վաղ, նույն թվականին, նա իր առաջին հաղթանակն է տարել առաջին տասնյակի թենիսիստի նկատմամբ, Լոնդոնի մրցաշարում հաղթելով աշխարհի 7-րդ ռակետ Իվան Լենդլին։

1994 թվականին Բայրոնը առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, իսկ այնուհետև հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Այդ երկու հաջողություններին էլ նա հասել է Ջոնաթան Սթարկի հետ զույգով։ Ընդհանուր առմամբ, մրցաշարջանի ընթացքում նրանք հաղթել են զուգախաղի երեք մրցաշարերում և ևս վեց անգամ խաղացել են եզրափակիչներում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո Բլեյքը գլխավորել է ATP զուգախաղի թենիսիստների վարկանիշային աղյուսակը։ Տարվա վերջին Բլեյքը և Սթարկը քաղացել են ATP աշխարհի առաջնությունում, սակայն պարտվել են խմբային փուլի երկու հանդիպումներում և ավարտել են ելույթները։ Մենախաղում Բլեյքը պահպանել է դիրքը 100 ուժեղագույնների շարքում և հաջողությունների ցանկին ավելացրել է հաղթանակը աշխարհի 9-րդ ռակետ Թոդ Մարտինի նկատմամբ։

1995 թվականը Բլեյքի զուգախաղային կարիերայում դարձել է բավականին անցողիկ (երկու հաղթանակ մրցաշարերում և Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ), իսկ մենախաղում նա դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որի ընթացքում նա հաղթել է առաջին տասնյակի երկու թենիսիստների, և կարիերայում առաջին անգամ մտել է 50 ուժեղագույնների մեջ։

Բլեյքը իր հաջողությունները զարգացրել է 1996 թվականի սկզբին, կարիերայում առաջին անգամ հաղթելով ATP մենախաղի մրցաշարում և ևս երկուլ անգամ դուրս գալով եզրափակիչ։ Ապրիլի վերջին նա բարձրացել է մինչև վարկանիշային աղյուսակի 22-րդ հորիզոնական՝ բարձրագույնը իր մենախաղի կարիերայի ընթացքում։ Զուգախաղում նա տարվա ընթացքում հաղթել է չորս մրցաշարերում, որոնցից երեքը կանադացի Գրանտ Կոնելի հետ զույգով, և նրա հատ միասին դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ՝ վերադառնալով զուգախաղի թենիսիստների լավագույն տասնյակ։ Հուլիսին Ատլանտայում նա մասնակցել է կարիերայում միակ Օլիմպիական խաղերին և հասել է երկրորդ շրջան ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում, որտեղ նրա խաղընկերն է եղել կրտսեր եղբայրը, իսկ նրանց պարտության են մատնել մրցաշարի ապագա բրոնզե մեդալակիրներ Մարկ Քևին Գյոլները և Դավիդ Պրինոսիլը։ Տարվա վերջին ATP աշխարհի առաջնությունում Բլեյքը և Կոնելը հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել են օլիմպիական չեմպիոններ Թոդ Վուդբրիջին և Մարկ Վուդֆորդին։

1997-1999 թվականներ

1997 թվականին Բլեյքը նշանակալից հաջողությունների չի հասել ոչ անհատական մակարդակում (որտեղ նրա հաշվին գրանցվել է միայն հաղթանակ աշխարհի 65-րդ ռակետ Մարսելո Ռիոսի նկատմամբ), ոչ էլ զուգախաղում (որտեղ նա մրցաշարջանի միջնամասում հրաժեշտ է տվել Կոնելին և ամբողջ տարվա ընթացքում միայն մեկ անգամ է հասել եզրափակիչ), սակայն օգնել է Զիմբաբվեի հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Դևիսի գավաթի Համաշխարհային խումբ։ Հաջորդ տարին մենախաղում դասավորվել է առավել հաջող։ Երեք անգամ դուրս գալով մրցաշարերի եզրափակիչ, նա վերադարձել է աշխարհի 30 ուժեղագույն թենիսիստների շարքը։ Տարվա ընթացքում նա երեք անգամ առավելության է հասել առաջին տասնյակի թենիսիստների նկատմամբ, այդ թվում Ինդիանապոլիսում Մարեսլո Ռիոսի նկատմամբ՝ այդ պահին աշխարհի առաջին ռակետի։ Զուգախաղում նա այդպես չի կարողացել գտնել մշտական խաղընկեր և հաղթանակի է հասել ընդամենը ATP մեկ մրցաշարում։ Հավաքականի կազմում նա Ավստրալիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո դուրս է եկել Դևիսի գավաթի Համաշխարհային խմբի քառորդ եզրափակիչ։ Այդ մրցակցության ընթացքում նա հաղթել է երկու մենախաղում՝ Պատրիկ Ռաֆտերի և Ջեյսոն Ստոլտենբերգի։ Սակայն քառորդ եզրափակիչում Զիմբաբվեն «չոր» հաշվով պարտվել է Իտալիային։

1999 թվականի առաջին կեսը Բլեյքը անց է կացրել հարավաֆրիկացի Ուեյն Ֆերեյրայի հետ զույգով։ Նրանք երեք անգամ խաղացել են եզրափակիչներոււմ և նրանցից մեկում հաղթանակ են տարել։ Մրցաշրջանի երկրորդ կեսում Բլեյքի հիմնական խաղընկերն է դարձել շվեդ Յոնաս Բյորկմանը, ում հետ միասինլ նրանք հաղթել են «Մասթերս» շարքտ երկու մրցաշարում և հասել են մինչև ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ՝ Բլեյքի բարձրագույն նվաճումը այդ մրցաշարում։ Մենախաղում Բլեյքը հաղթել է կարիերայում ATP երկրորդ մրցաշարում և ևս մեկ անգամ դուրս է եկել եզրափակիչ։ Դևիսի գավաթում նրա հաղթանակները Մարեսլո Ռիոսի և Նիկոլաս Մասսուի նկատմամբ թույլ են տվել Զիմբաբվեի հավաքականին ևս մեկ տարով պահպանել տեղը Համաշխարհային խոմբում։

Վերջին տարիներ

2000 թվականը կրկին անցել է խաղընկեր գտնելու փնտրտուքի մեջ, քանի որ Բյորկմանի հետ Բլեյքին չի հաջողվել զարգացնել նախորդ տարվա հաջողությունները։ Այդ տարում միակ մրցաշարը նրան հաջողվել է հաղթել փետրվարին՝ այլ խաղընկերոջ հետ։ Մենախաղում նա երկու անգամ դուրս է եկել եզրափակիչ, հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ և հոկտեմբերին հերթական անգամ վերադարձել է աշխարհի 30 ուժեղագույն թենիսիստների շարքը։ Սակայն հաջորվ տարի նրա հաջողությունները եղել են առավել համեստ և Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում պարտությունից հետո նա լքել է վարկանիշային առաջին հարյուրյակը։ Զուգախաղում նա Մեծ Սաղավարտի մրցաշարերում վերջին անգամ դուրս է եկել եզրափակիչ (Ավստրալիայի բաց առաջնությունում, Դավիդ Պրինոսիլի հետ) և հաղթել է կարիերայում վերջին երկու ATP մրցաշարերում (այդ թվում կըարերայում միակ անգամ նա հաղթել է եղբոր՝ Ուեյն Բլեյքի հետ զույգով)։ 2002 թվականը դարձել է Բլեյքի կարերայում վերջինը։ Զուգախաղում իր վերջին հանդիպումը նա անց է կացրել Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում, իսկ վերջնականապես պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է Բելգիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի Համաշխարհային խմբի անցումային հանդիպումում կրած երկու պարտությունից հետո։

ATP վարկանիշը տարվա վերջին

ԹվականՄենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
2002317106
200119634
20003553
19996710
19982870
19977670
1996444
19954018
1994666
1993845
199214290
1991123149
1990453381
1989586

Մասնակցությունը Մեծ Սաղավարտի զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներում (4)

Հաղթանակ (1)

ԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1994Ֆրանսիայի բաց առաջնությունԳրունտ Ջոնաթան Սթարկ Յան Ապել
Յոնաս Բյորկման
6–4, 7–65

Պարտություններ (3)

ԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1994Ավստրալիայի բաց առաջնությունՀարդ Ջոնաթան Սթարկ Պաուլ Հաարհյուս
Յակո Էլթինգ
6–7, 6–3, 6–4, 6–3
1996Ուիմբլդոնի մրցաշարԽոտածածկ Գրանտ Կոնել Թոդ Վուդբրիջ
Մարկ Վուդֆորդ
4–6, 6–1, 6–3, 6–2
2001Ավստրալիայի բաց առաջնություն (2)Հարդ Դավիդ Պրինոսիլ Յոնաս Բյորկման
Թոդ Վուդբրիջ
6–1, 5–7, 6–4, 6–4

Մասնակցությունը ATP մրցաշարերի եզրափակիչներին (51)

Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0+4)
ATP աշխարհի առաջնություն / Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս 1000 (0+10)
АТР Championship Series (2+7)
ATP International (8+20)

Մենախաղ (10)

Հաղթանակներ (2)

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
1.1996 ապրիլի 29Սեուլ, Հարավային ԿորեաՀարդ Մարտին Դամ7–63, 6–3
2.1999 ապրիլի 12Gold Flake Open,
Չենայ, Հնդկաստան
Հարդ Ռայներ Շուտլեր6–4, 1–6, 6–3

Պարտություններ (8)

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
1.1996 հունվարի 8Australian Men's Hardcourt Championships,
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Եվգենի Կաֆելնիկով6–70, 6–3, 1–6
2.1996 ապրիլի 15Gold Flake Open,
Նյու Դելի, Հնդկաստան
Հարդ Թոմաս Էնկվիստ2–6, 6–73
3.1998 ապրիլի 13ՀոնգկոնգՀարդ Քենետ Կարլսեն2–6, 0–6
4.1998 ապրիլի 20Տոկիո, ՃապոնիաՀարդ Անդրեյ Պավել3–6, 4–6
5.1998 հունիսի 22Նոթինգհեմ, Մեծ ԲրիտանիաԽոտածածկ Յոնաս Բյորկման3–6, 2–6
6.1999 նոյեմբերի 15Կրեմլի գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Եվգենի Կաֆելնիկով6–72, 4–6
7.2000 փետրվարի 21Kroger St. Jude International,
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Մագնուս Լարսոն2–6, 6–1, 3–6
8.2000 հունիսի 26Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա (2)Խոտածածկ Սեբաստիան Գրոժան6–77, 3–6

Տղամարդկանց զուգախաղ (41)

Հաղթանակներ (22)

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1.1993 ապրիլի 5Դուրբան, ՀԱՀՀարդ Լեն Բեյլ Յոհան դե Բեր
Մարկոս Օնդրուսկա
7–6, 6–2
2.1993 հուլիսի 26Washington Open,
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Ռիկ Լիչ Պատրիկ Հելբրայթ
Գրանտ Կոնել
6–4, 7–5
3.1993 հոկտեմբերի 4Swiss Indoors,
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i) Ջոնաթան Սթարկ Բրեդ Պիրս
Դեյվ Ռենդոլ
3–6, 7–5, 6–3
4.1993 հոկտեմբերի 11Թուլուզ, ՖրանսիաՀարդ (i) Ջոնաթան Սթարկ Դավիդ Պրինոսիլ
Ուդո Ռիգլևսկի
7–5, 7–6
5.1993 հոկտեմբերի 25CA-Tennis Trophy,
Վիեննա, Ավստրիա
Գորգ Ջոնաթան Սթարկ Մայք Բաուեր
Դավիդ Պրինոսիլ
6–3, 7–6
6.1993 նոյեմբերի 8Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ Ջոնաթան Սթարկ Թոմ Նեյսեն
Ցիրիլ Սուկ
4–6, 7–5, 6–2
7.1994 փետրվարի 14Kroger St. Jude International,
Մեմֆիս, ԱՄՆ
Հարդ (i) Ջոնաթան Սթարկ Ջիմ Գրաբ
Ջարեդ Պալմեր
7–6, 6–4
8.1994 հունիսի 6Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Ջոնաթան Սթարկ Յան Ապել
Յոնաս Բյորկման
6–4, 7–65
9.1994 օգոստոսի 1Տորոնտո, ԿանադաՀարդ Ջոնաթան Սթարկ Պատրիկ Մաքինրոյ
Ջարեդ Պալմեր
6–4, 6–4
10.1995 մայիսի 29Բոլոնիա, ԻտալիաԳրունտ Ջոնաթան Սթարկ Լիբոր Պիմեկ
Վինսենտ Սփեյդի
7–5, 6–3
11.1995 նոյեմբերի 13Kremlin Cup,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ Ջոնաթան Սթարկ Բրետ Սթիվեն
Թոմի Հո
6–4, 3–6, 6–3
12.1996 փետրվարի 19Դուբայ, ԱՄԷՀարդ Գրանտ Կոնել Իրժի Նովակ
Կարել Նովաչեկ
6–0, 6–1
13.1996 մայիսի 20Հռոմ, ԻտալիաԳրունտ Ջոնաթան Սթարկ Լիբոր Պիմեկ
Բայրոն Թալբոտ
6–2, 6–3
14.1996 հունիսի 24Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Գրանտ Կոնել Դանիել Վացեկ
Եվգենի Կաֆելնիկով
6–1, 7–5
15.1996 օգոստոսի 19Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ Գրանտ Կոնել Յոնաս Բյորկման
Նիկլաս Կուլտի
6–4, 6–4
16.1998 ապրիլի 13ՀոնգկոնգՀարդ Ալեքս Օ'Բրիեն Նևիլ Գոդվին
Տուոմաս Կետոլա
7–5, 6–1
17.1999 օգոստոսի 2Լոս Անջելես, ԱՄՆՀարդ Ուեյն Ֆերեյրա Գորան Իվանիշևիչ
Բրայան Մակֆի
6–2, 7–64
18.1999 օգոստոսի 16Great American Insurance,
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Յոնաս Բյորկման Թոդ Վուդբրիջ
Մարկ Վուդֆորդ
6–3, 7–66
19.1999 նոյեմբերի 1Eurocard Open,
Շտուտգարտ, Գերմանիա
Հարդ (i) Յոնաս Բյորկման Դևիդ Ադամս
Ջոն Լաֆնի դե Յագեր
6–7, 7–6, 6–0
20.2000 փետրվարի 28Abierto Mexicano de Tenis Pegaso,
Մեխիկո, Մեքսիկա
Գրունտ Դոնալդ Ջոնսոն Մարտին Ռոդրիգես
Գաստոն Էտլիս
6–3, 7–5
21.2001 հունվարի 8Gold Flake Open,
Չենայ, Հնդկաստան
Հարդ Ուեյն Բլեյք Բարի Կոուեն
Մոսե Նավարա
6–4, 6–3
22.2001 սեպտեմբերի 24Շանհայ, ՉինաստանՀարդ Թոմաս Սիմադա Ջոն Լաֆնի դե Յագեր
Ռոբի Կյոնիգ
6–2, 3–6, 7–5

Պարտություններ (19)

ԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
1.1992 ապրիլի 20ՀոնգկոնգՀարդ Բայրոն Թալբոտ Ջիմ Գրաբ
Բրեդ Ջիլբերտ
6–2, 6–1
2.1993 հուլիսի 12Hall of Fame Championships,
Նյուպորտ, ԱՄՆ
Խոտածածկ Ջիմ Պյու Կրիստո վան Ռենսբուրգ
Խավիեր Ֆրանա
4–6, 6–1, 7–6
3.1993 օգոստոսի 30Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆՀարդ Բրետ Սթիվեն Բերնդ Կարբահեր
Անդրեյ Օլխովսկի
2–6, 7–6, 6–1
4.1994 հունվարի 10Australian Men's Hardcourt Championships,
Ադելաիդա, Ավստրալիա
Հարդ Դևիդ Ադամս Մարկ Կրատցման
Էնդրյու Կրատցման
6–4, 6–3
5.1994 հունվարի 31Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն, Ավստրալիա
Հարդ Ջոնաթան Սթարկ Պաուլ Հաարհյուս
Յակո Էլթինգ
6–7, 6–3, 6–4, 6–3
6.1994 փետրվարի 7San Jose Open,
Սան Խոսե, ԱՄՆ
Հարդ (i) Ջոնաթան Սթարկ Ռիկ Լիչ
Ջարեդ Պալմեր
4–6, 6–4, 6–4
7.1994 փետրվարի 14Newsweek Champions Cup,
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ջոնաթան Սթարկ Պատրիկ Հելբրայթ
Գրանտ Կոնել
7–5, 6–3
8.1994 հոկտեմբերի 10Australian Indoors,
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ (i) Ջոնաթան Սթարկ Պաուլ Հաարհյուս
Յակո Էլթինգ
6–4, 7–6
9.1994 հոկտեմբերի 17Seiko Super Tennis,
Տոկիո, Ճապոնիա
Հարդ Ջոնաթան Սթարկ Պատրիկ Հելբրայթ
Գրանտ Կոնել
6–3, 3–6, 6–4
10.1994 նոյեմբերի 7Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ Ջոնաթան Սթարկ Պաուլ Հաարհյուս
Յակո Էլթինգ
3–6, 7–6, 7–5
11.1995 հունվարի 9Australian Men's Hardcourt Championships,
Ադելաիդա, Ավստրալիա (2)
Հարդ Գրանտ Կոնել Ջիմ Կուրիե
Պատրիկ Ռաֆտեր
7–6, 6–4
12.1995 մայիսի 15Համբուրգ, ԳերմանիաԳրունտ Անդրեյ Օլխովսկի Եվգենի Կաֆելնիկով
Ուեյն Ֆերեյրա
6–1, 7–6
13.1996 մարտի 4Ֆիլադելֆիա, ԱՄՆԳորգ Գրանտ Կոնել Թոդ Վուդբրիջ
Մարկ Վուդֆորդ
7–6, 6–2
14.1996 ապրիլի 15Gold Flake Open,
Նյու Դելի, Հնդկաստան
Հարդ Սենդոն Ստոլ Յոնաս Բյորկման
Նիկլաս Կուլտի
4–6, 6–4, 6–4
15.1996 հուլիսի 8Ուիմբլդոնի մրցաշար,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Գրանտ Կոնել Թոդ Վուդբրիջ
Մարկ Վուդֆորդ
4–6, 6–1, 6–3, 6–2
16.1997 մայիսի 19Հռոմ, ԻտալիաԳրունտ Ալեքս Օ'Բրիեն Դանիել Նեստոր
Մարկ Նոուլս
6–3, 4–6, 7–5
17.1999 մարտի 1Guardian Direct Cup,
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գորգ Ուեյն Ֆերեյրա Գրեգ Ռուսեդսկի
Թիմ Հենմեն
6–3, 7–66
18.1999 օգոստոսի 9du Maurier Open,
Մոնրեալ, Կանադա
Հարդ Ուեյն Ֆերեյրա Յոնաս Բյորկան
Պատրիկ Ռաֆտեր
7–6, 6–4
19.2001 հունվարի 29Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն, Ավստրալիա (2)
Հարդ Դավիդ Պրինոսիլ Յոնաս Բյորկան
Թոդ Վուդբրիջ
6–1, 5–7, 6–4, 6–4

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն

Զուգախաղ

Մրցաշար19891990199119921993199419951996199719981999200020012002ՀՄՀ-Պ
Մեծ Սաղավարտ
Ավստրալիայի բաց առաջնությունՉՄՉՄՉՄ2 շրջան1 շրջանԵ1 շրջան2 շրջան3 շրջան1 շրջան2 շրջան2 շրջանԵ3 շրջան0 / 1118–11
Ֆրանսիայի բաց առաջնությունՉՄՉՄՉՄ1 շրջան1 շրջանՀ2 շրջան2 շրջան1 շրջան1 շրջան2 շրջան2 շրջան1 շրջան3 շրջան1 / 1112–10
ՈւիմբլդոնՉՄՉՄ2 շրջան1 շրջան1/43 շրջան3 շրջանԵ2 շրջան1 շրջան1 շրջան3 շրջան1 շրջան2 շրջան0 / 1217–12
ԱՄՆ բաց առաջնություն2 շրջանՉՄՉՄ1 շրջան2 շրջան3 շրջան1/41 շրջան1 շրջան3 շրջան1/21 շրջան2 շրջանՉՄ0 / 1114–11
Մեծ Սաղավարտի ՀՄ0 / 10 / 00 / 10 / 40 / 41 / 40 / 40 / 40 / 40 / 40 / 40 / 40 / 40 / 31 / 45N/A
Ընդամենը Հ-Պ1–10–01–11–44–415–36–47–43–42–46–44–46–45–3N/A61–44
ATP Մասթերս մրցաշարեր
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
NME2 շրջանՉՄՉՄՉՄԵ2 շրջան1/22 շրջան2 շրջան1 շրջան1 շրջան1/4ՉՄ0 / 99–8
Miami Masters
Մայամի
NMEՉՄՉՄՉՄ1/21/21/21/21/43 շրջան1 շրջան1/42 շրջանՉՄ0 / 917–9
Monte Carlo Masters
Մոնտե Կարլո
NMEՉՄՉՄՉՄՉՄՉՄ2 շրջանՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄՉՄ0 / 10–1
Rome Masters
Հռոմ
NMEՉՄՉՄՉՄՉՄՉՄ1 շրջանՀԵՉՄՉՄ1/4ՉՄՉՄ1 / 411–3
Hamburg Masters
Համբուրգ
NMEՉՄՉՄՉՄՉՄՉՄԵՉՄՉՄՉՄՉՄ2 շրջանՉՄՉՄ0 / 24–2
Canada Masters
Տորոնտո
NMEՉՄՉՄՉՄ2 շրջանՀ2 շրջան1/41 շրջան1 շրջանԵՉՄ1 շրջանՉՄ1 / 89–7
Cincinnati Masters
Ցինցինատի
NMEՉՄՉՄՉՄՉՄ1/41/21/41 շրջան1 շրջանՀՉՄ2 շրջանՉՄ1 / 710–6
Eurocard Open
Շտուտգարտ (Ստոկհոլմ)
NMEՉՄՉՄՉՄՉՄՉՄ1/42 շրջանՉՄ1 շրջանՀՉՄՉՄՉՄ1 / 45–3
Paris Masters
Փարիզ
NMEՉՄՉՄՉՄՀԵ2 շրջան1/21 շրջան2 շրջան2 շրջան1 շրջանՉՄՉՄ1/ 811–7
Մասթերս շարքի ՀՄՉՄ0 / 10 / 00 / 01 / 31 / 50 / 91 / 70 / 60 / 62 / 60 / 50 / 40 / 05 / 52ՉՄ
Ընդամենը Հ-ՊՉՄ1–00–00–09–214–49–912–66–64–613–45–53–40–0ՉՄ76–46
Վարկանիշ տարվա վերջին58638114990561847070105334106N/A

Հետաքրքիր փաստեր

Բայրոն Բլեյքը պրոֆեսիոնալ մրցաշարերի մենախաղում երկու անգամ հանդիպել է կրտսր եղբայր Ուեյն Բլեյքի հետ։ 1995 թվականին Մումբայում հաղթել է, իսկ 1998 թվականին Տորոնտոյում՝ պարտվել[5]։ Զուգախաղում նրանց միջև հաշիվը 6-2 է հօգուտ Բայրոնի, ընդ որում Ուեյնը հաղթել է վերջին երկու հանդիպումներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ