Դավիդ Պրինոսիլ

Դավիդ Պրինոսիլ (չեխ․՝ David Prinosil, մարտի 9, 1973(1973-03-09)[1], Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1]), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, ով պրոֆեսիոնալ է դարձել 1991 թվականին։

Դավիդ Պրինոսիլ
Սեռարական
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Բնակվելու վայրՊրահա
Ծննդյան ամսաթիվ1973 թվական մարտի 9
ԾննդավայրՕլոմոուց, Չեխոսլովակիա
Հասակ185 սմ
Քաշ82 կգ
Կարիերայի սկիզբ1991 թվական
Կարիերայի ավարտ2003 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD4 016 496
Մենախաղ
Խաղեր Հ/Պ169–221[1]
Ամենաբարձր վարկանիշ28 (2001 թվականի ապրիլի 23)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1995, 2001)
Ֆրանսիա3-րդ շրջան (1992)
Ուիմբլդոն4-րդ շրջան (2000)
ԱՄՆ2-րդ շրջան (1996, 1999)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ254–208[1]
Ամենաբարձր վարկանիշ12 (2001 թվականի օգոստոսի 20)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (2001)
ՖրանսիաԵզրափակիչ (1993)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2002)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1999)
Ավարտել է կարիերան

Պրինոսիլը ծնվել է Օլոմոուց քաղաքում, Չեխոսլովակիա, սակայն ավելի ուշ տեղափոխվել է Գերմանիա։ Նա Գերմանիան է ներկայացրել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում, որտեղ մենախաղի առաջին շրջանում պարտություն էր կրել Դանիել Վացեկից։ Սթոուն Մաունթին այգում նա, Մարկ-Քևին Գյոլների հետ զույգով, շահել են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Պրինոսիլը հասել է 2000 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան և քառորդ եզրափակիչ 1999 թվականի Հռոմի և 2000 թվականի Փարիզի «Մասթերս» մրցաշարերում։ Կարիերայի ընթացքում Պրինոսիլը հաղթել է մենախաղի 3 և զուգախաղի 10 մրցաշարերում և կարիերայում ամենաբարձր ATP վարկանիշին հասել է 2001 թվականի ապրիլի 23-ին՝ դառնալով աշխարհի թիվ 28 ռակետ։

Մարզական կարիերա

Դավիդ Պրինոսիլը թենիս սկսել է խաղալ 7 տարեկան հասակում։ Նրա առաջին խաղընկերը և մարզիչը եղել է նրա հայրը՝ Իրժի, ով եղել է թենիսի չեխոսլովակյան առաջին լիգայի և հոկկեյի երկրորդ լիգայի խաղացող։ 14 տարեկեն հասակում Դավիդը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ շուտով քաղաքացիություն է ստացել[2], սակայն կարիերայի ընթացքում հաճախ զույգով հանդես էր գալիս նախկին հայրենակիցների հետ։

Պրոֆեսիոնալ մրցաշարերում ելույթները սկսել է 1990 թվականի վերջին, իսկ 1992 թվականի փետրվարին Պրինոսիլն արդեն առաջին տիտղոսն է նվաճել ATP Tour-ի մրցաշարում, հաղթելով Ռոտերդամի մրցաշարում, Մարկ-Քևին Գյոլների հետ զույգով։ Մինչև տարվա վերջը նրանք հաղթանակ են տարել ևս մեկ ATP մրցաշարում, իսկ 1993 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում հասել են մինչև եզրափակիչ, ճանապարհին հաղթելով, սկզբից, 5-րդ դասակարգված Պատրիկ Մաքինրոյ-Ջոնաթան Սթարկ զույգին, այնուհետև 3-րդ դասակարգված Մարկ Կրատցման-Ուոլի Մազուր զույգին և, վերջապես, առաջին համարի տակ դասակարգված Մարկ Վուդֆորդ-Թոդ Վուդբրիջ զույգին։ Եզրափակիչում, սակայն, նրանց նկատմամբ հաղթանակ են տարել ևս մեկ չդասակարգված զույգ՝ Լյուկ և Մերֆի Ջենսենները[3]։

Չնայած Պրինոսիլը, նույն, 1993 թվականին, իր առաջին հաղթանակներն է տարել ATP «Չելենջեր» մրցաշարերում, մինչ 1995 թվականը նրա հիմնական հաջողությունները եղել են զուգախաղերում, որտեղ նա 1992 թվականի իր երոկւ տիտղոսներին ավելացրել է ևս մեկը և մի քանի անգամ հասել է մինչև եզրափակիչ։ 1995 թվականին, վերջապես, դուսր է եկել Նյուպորտի ATP մրցաշարի մենախաղի եզրափակիչ և անմիջապես հաղթանակ է տարել, իսկ 1996 թվականի վերջին այդ հաղթանակին ավելացրել է նաև երկրորդ հաղթանակը՝ Օստրավայում։ Այդ տարի զուգախաղում նրա գլխավոր նվաճումը դարձել է բորնզե մեդալը Ատլանտայի Օլիմպիական խաղերում, որը նա շահել է վաղեմի խաղընկեր Մարկ-Քևին Գյոլների հետ, 3-րդ համարի տակ դասակարգված Պաուլ Հաարհյուս-Յակո Էլթինգ զույգի հետ խաղում։ 1996 թվականին Պրինոսիլը Գերմանիայի հավաքականի կազմում նաև նորամուտել է Դևիսի գավաթում, իսկ 1998 թվականին նրան հաջողվել է Գերմանիայի հավախականի հետ միասին նվաճել Աշխարհի թիմային գավաթը, որն անց էր կացվում Դյուսելդորֆում։

1999 թվականի վերջին Պրինոսիլը վիրահատության է ենթարկվել աքիլլեսյան ջիլի վրա[2] և հաջորդ մրցաշարջանը սկսել է անվստահ, մենախաղի մրցաշարերում մեկը-մյուսի հետևից պարտություններ կրելով խաղերում և ATP վարկանիշային աղյուսակըում իջնում է մինչև 130-րդ հորիզոնականը, իսկ զուգախաղերում համարյա ելույթ չէր ունենում (տարվա սկզբին Կոպենհագենում հաղթանակի հասած մրցաշարը եզակի բացառություններից էր)։ Հունիսին, սակայն, նա անակնկալ է մատուցել Հալլեի ATP մրցաշարում, որտեղ կարիերայի ընթացքում իր երրորդ տիտղոսն է նվաճել մենախաղում, մրցաշարի ընթացքում հաղթելով աշխարհի 9-րդ ռակետ Նիկոլաս Լապենտիին, իսկ այնուհետև նաև 5-րդ ռակետ Եվգենի Կաֆելնիկովին։ Դրանից անմիջապես հետո նա հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան, որտեղ նրան կանգնեցրել է միայն աշխարհի առաջին ռակեիտ Անդրե Աղասին, իսկ մրցաշարջանի վերջին մոտ դուրս է եկել Մոսկվայի Կրեմլի գավաթի եզրափակիչ՝ աշխարհի 2-րդ ռակետ Մարատ Սաֆինի նկատմամբ հաղթանակից հետո։ Հաջորդ տարվա գարնանը նա դասակարգման վարկանիշային աղյուսակում բարձրացել է մինչև 28-րդ հորիզոնականը՝ բարձրագույնը նրա մենախաղային կարիերայի ընթացքում։ Մենախաղային հաջողություններին զուգընթաց Պրինոսիլը հաջող ելույթներ է ունեցել նաև զուգախաղում, 2000 թվականի երկրորդ կեսի ընթացքում երեք անգամ դուրս գալով եզրափակիչ (մեկ հաղթանակ), իսկ 2001 թվականին հասել է կարիերայի ընթացքում իր երկրորդ եզրափակիչին Մեծ Սաղավարտի մրցաշարերում (այժմ Ավստրալիայի բաց առաջնությունում, Բայրոն Բլեյքի հետ) և կարիերայում առաջին եզրափակիչին բարձր մակարդակի ATP մրցաշարում (Ցինցինատիում)։ Ցինցինատիի եզրափակիչից մեկ շաբաթ անց, Մարտին Դամի հետ, Պրինոսիլը հաղթանակ է տարել Վաշինգտոնի ATP Gold մակարդակի մրցաշարում, ATP զուգախաղի վարկանիշային աղյուսակում հասնելով 12-րդ հորիզոնական և մրցաշարջանն ավարտում է 18-րդ հորիզոնականում։

ATP մրցաշարերում իր վերջին տիտղոսը Պրինոսիլը նվաճել է 2002 թվականի ամռանը Հալլեում, չեխ Դավիդ Ռիկլի հետ զույգով։ Դա նրա 10-րդ հաղթանակն էր զուգախաղում և 13-րդը ընդհանուր հաշվարկում։ Գերմանիայի հավաքականի կազմում նա խաղացել է մինչ 2003 թվականը, ընդհանուր առմամբ հաղթանակ տանելով իր խաղացած մենախաղի 10 խաղերից չորսում և զուգախաղի 12 խաղերից յոթում։ Փաստացիորեն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելով նույն թվականի վերջին, իր վերջին հանդիպումը նա անց է կացրել 2004 թվականի մայիսին Պրահայում։

Արդեն խաղային կարիերայի ավարտին մոտ Պրինոսիլը սկսել է աշխատել որպես մարզիչ։ Այդ կարգավիճակում նա համագործակցել է Պրահայի «Սպարտա» ակումբի հետ և մարզել է չեխ թենիսիստներ Ռոբին Վիկին և Լուկաշ Դլոուգիին, ինչպես նաև կարճատև ժամանակ աշխատել է Լուկաշ Կուբոտ-Օլիվեր Մարախ ինտերնացիոնալ զույգի հետ[4]։

Մասնակցությունը Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում (2)

Տղամարդկանց զուգախաղ (0+2)

Պարտություններ (2)

ԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցենրՀաշիվ
1993Ֆրանսիայի բաց առաջնությունԳրունտ Մարկ-Քևին Գյոլներ Լյուկ Ջենսեն
Մերֆի Ջենսեն
4-6, 7-6, 4-6
2001Ավստրալիայի բաց առաջնությունՀարդ Բայրոն Բլեյք Յոնաս Բյորկման
Թոդ Վուդբրիջ
1-6, 7-5, 4-6, 4-6

ATP մրցաշարերի եզրափակիչներ (27)

Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (2)
ATP Աշխարհի առաջնություն/Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս 1000 (1)
ATP Gold 500 (3)
ATP մրցաշարեր (21)

Մենախաղ (3+3)

ԱրդյունքԱմսաթիվՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
Հաղթանակ1.1995 հուլիսի 10Hall of Fame Tennis Championships
Նյուպորտ, ԱՄՆ
Խոտածածկ Դևիդ Ուիտոն7-63, 5-7, 6-2
Հաղթանակ2.1996 հոկտեմբերի 14Օստրավա, ՉեխիաԳորգ(i) Պետր Կորդա6-1, 6-2
Պարտություն1.1998 մարտի 9Կոպենհագեն, ԴանիաԳորգ(i) Մագնուս Գուստաֆսոն6-3, 1-6, 1-6
Պարտություն2.1999 փետրվարի 8Սանկտ Պետերբուրգ, ՌուսաստանԳորգ(i) Մարկ Ռոսե3-6, 4-6
Հաղթանակ3.2000 հունիսի 12Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Ռիչարդ Կրայչեկ6-3, 6-2
Պարտություն3.2000 հոկտեմբերի 23Կրեմլի գավաթ
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ(i) Եվգենի Կաֆելնիկով6-2, 7-5

Զուգախաղ (10+11)

ԱրդյունքԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
Հաղթանակ1.1992 փետրվարի 24ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Գորգ(i) Մարկ-Քևին Գյոլներ Մարկ Կուվերմանս
Պաուլ Հաարհյուս
6-2, 6-7, 7-6
Հաղթանակ2.1992 օգոստոսի 24Ումագ, ԽորվաթիաԳրունտ Ռիհարդ Ֆոգել Սանդեր Գրուն
Լարս Կոզլովսկի
6-3, 6-7, 7-6
Պարտություն1.1993 մայիսի 24Ֆրանսիայի բաց առաջնություն
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ Մարկ-Քևին Գյոլներ Լյուկ Ջենսեն
Մերֆի Ջենսեն
4-6, 7-6, 4-6
Հաղթանակ3.1992 օգոստոսի 23Waldbaum's Hamlet Cup
Լոնգ Այլենդ, ԱՄՆ
Հարդ Մարկ-Քևին Գյոլներ Առնո Բյոչ
Օլիվիե Դելատր
6-7, 7-5, 6-2
Պարտություն2.1993 հոկտեմբերի 4Թուլուզա, ՖրանսիաՀարդ(i) Ուդո Ռիգլևսկի Բայրոն Բլեյք
Ջոնաթան Սթարկ
5-7, 6-7
Պարտություն3.1993 հոկտեմբերի 18CA-TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ(i) Մայք Բաուեր Բայրոն Բլեյք
Ջոնաթան Սթարկ
3-6, 6-7
Պարտություն4.1994 փետրվարի 28Կոպենհագեն, ԴանիաԳորգ(i) Ուդո Ռիգլևսկի Մարտին Դամ
Բրետ Սթիվեն
3-6, 4-6
Պարտություն5.1997 մարտի 17Սանկտ Պետերբուրգ, ՌուսաստանԳորգ(i) Դանիել Վացեկ Անդրեյ Օլխովսկի
Բրետ Սթիվեն
4-6, 3-6
Հաղթանակ4.1997 օգոստոսի 18Waldbaum's Hamlet Cup
Լոնգ Այլենդ, ԱՄՆ (2)
Հարդ Մարկոս Օնդրուսկա Մարկ Կիլ
Թի Ջեյ Միդլտոն
6-4, 6-4
Պարտություն6.1997 հոկտեմբերի 6CA-TennisTrophy
Վիեննա, Ավստրիա (2)
Գորգ(i) Մարկ-Քևին Գյոլներ Պատրիկ Հելբրայթ
Էլիս Ֆերեյրա
3-6, 4-6
Հաղթանակ5.1998 հոկտեմբերի 19Օստրավա, ՉեխիաԳորգ(i) Նիկոլաս Կիֆեր Դևիդ Ադամս
Պավել Վիզներ
6-4, 6-3
Պարտություն7.1999 մարտի 1Կոպենհագեն, Դանիա (2)Գորգ(i) Մարկ-Քևին Գյոլներ Մաքսիմ Միրնի
Անդրեյ Օլխովսկի
7-65, 6-74, 1-6
Հաղթանակ6.1999 հոկտեմբերի 11CA-TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Հարդ(i) Սենդոն Ստոլ Փիթ Նորվալ
Քևին Ուլետ
6-3, 6-4
Հաղթանակ7.2000 փետրվարի 28Կոպենհագեն, ԴանիաՀարդ(i) Մարտին Դամ Յոնաս Բյորկման
Սեբաստիեն Լարո
6-1, 5-7, 7-5
Պարտություն8.2000 հունիսի 12Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Մահեշ Բհուպատի Նիկլաս Կուլտի
Միքաել Թիլստրյոմ
6-74, 6-74
Պարտություն9.2000 հոկտեմբերի 2ՀոնկոնգՀարդ Դոմինիկ Հրբաթի Ուեյն Բլեկ
Քևին Ուլետ
1-6, 2-6
Հաղթանակ8.2000 հոկտեմբերի 23Կրեմլի գավաթ
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ(i) Յոնաս Բյորկման Իրժի Նովակ
Դավիդ Ռիկլ
6-2, 6-3
Պարտություն10.2001 հունվարի 15Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն, Ավստրալիա
Հարդ Բայրոն Բլեյք Յոնաս Բյորկման
Թոդ Վուդբրիջ
1-6, 7-5, 4-6, 4-6
Պարտություն11.2001 օգոստոսի 6Cincinnati Masters
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ Մարտին Դամ Մահեշ Բհուպատի
Լեանդեր Պաես
6-73, 3-6
Հաղթանակ9.2001 օգոստոսի 13Legg Mason Tennis Classic
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ Մարտին Դամ Բոբ Բրայան
Մայք Բրայան
7-65, 6-3
Հաղթանակ10.2002 հունիսի 10Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ Դավիդ Ռիկլ Յոնաս Բյորկման
Թոդ Վուդբրիջ
4-6, 7-65, 7-5

Մասնակցությունը թիմային մրցաշարերի եզրափակիչներին (1)

Հաղթանակ (1)

ԹվականՄրցաշարՎայրԹիմՄրցակիցՀաշիվ
1998Power Horse World Team Cup
Աշխարհի թիմային գավաթ
Դյուսելդորֆ, Գերմանիա
Բ. Բեկկեր, Ն. Կիֆեր, Դ. Պրինոսիլ, Թ. Հաաս

Դ. Վացեկ, Ս. Դոսեդել, Պ. Կորդա, Ց. Սուկ
3-0

Վարկանիշը տարվա վերջին

Դասակարգ1992199319941995199619971998199920002001200220032004
Մենախաղ123741275039887766381302332801039
Զուգախաղ753113482866763214018321051752

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դավիդ Պրինոսիլը ATP կայքումԴավիդ Պրինոսիլը ITF կայքում Արխիվացված 2016-04-01 Wayback MachineԴավիդ Պրինոսիլը Դևիսի գավաթի մասնակցի կայքում