Բենիդորմ

Բենիդորմ (իսպ.՝ Benidorm [beniˈðor], կատ.՝ Benidorm [beniˈðɔɾm]), մունիցիպալիտետ և քաղաք Իսպանիայում։ Մտնում է Վալենսիա պրոնվիցիայի մեջ՝ Ալիկանտե ինքնավար համայնքում։ Մունիցիպալիտետը գտնվում է Մարինա Բախա շրջանում։ Նրա տարածքը գրավում է 38,51 կմ², իսկ բնակչությունը կազմում է 73 768 մարդ 2013 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ Բենիդորմը գտնվում է Playa de Levante և Playa de Poniente ավազուտ լողափերի միջև։

Բնակավայր և մունիցիպալիտետ
Բենիդորմ
Benidorm
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքՎալենսիա
ՆահանգԱլիկանտե
ՀամայնքՄարինա Բախա
ՔաղաքապետԱգուստին Նավարո Ալվադո
Հիմնադրված է1325 թ.
Մակերես38,51 կմ²
ԲԾՄ15 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա տաք ամառներով
Պաշտոնական լեզուկատալաներեն
Խոսվող լեզուներԻսպաներենԿատալոներեն
Բնակչություն73 768 մարդ (2013)
Խտություն1900 մարդ/կմ²
ՏեղաբնականունBenidormense
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ03501-03508
Ավտոմոբիլային կոդA
Պաշտոնական կայքbenidorm.org(իսպ.)
Բենիդորմ (Իսպանիա)##
Բենիդորմ (Իսպանիա)

Բենիդորմը որպես տուրիստական կենտրոն

1960-ական թվականներից սկսած քաղաքը դարձել է խոշոր տուրիստական կենտրոն։

Բենիդորմը զբոսաշրջության, հանգստի «մայրաքաղաքն» է[1], Եվրոպայի ամենաբարձրադիր քաղաքն է։ Այն համարվում է ոչ միայն Իսպանիայի ամենաառաջատար ամառային հանգստավայրը, այլ նաև շնորհված է «Եվրոպական զբոսաշրջության ֆենոմեն» կոչումը։

Բենիդորմը սիրված և գեղատեսիլ վայր է համարվում ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև՝ հենց իսպանացիների համար։

Բենիդորմում գիշերային և ցերեկային զբոսանքի համար լավագույն տարածքը համարվում է մոտ 6 կմ երկարությամբ նավամատույցը։ Բազմատեսակ ռեստորանները, սրճարանները և բարերն առաջարկում են ավանդական ճաշատեսակներ աշխարհի գրեթե ցանկացած խոհանոցից։ Քաղաքում գործում են ավելի քան 100 հյուրանոց, որոնց մեծ մասը տեղակայված է ծովափնյա շրջաններում։ Գիշերային Բենիդորմը Կոստա Բլանկա ծովափի զվարճանքի կենտրոն է։

Կոստա Բլանկա

Կոստա Բլանկայի իրական գունավորում է հաղորդում Բենիդորմին սահմանակից Terra Mitica զվարճանքի և հանգստի պուրակ-այգին։ Այստեղ այցելուներին սպասում է հետաքրքիր ջրային ատրակցիոնները։

2011 թվականի օգոստոսի 20-ին այստեղ մեկնարկել է 66-րդ Վուելտայի մի քանի օր շարունակվող հեծանվավազքը։

Քաղաքը, չնայած իր տարածքային և բնակչության թվի, հայտնի է իր երկնաքերներով։ Իսպանիայի 20 ամենաբարձր երկնաքերերից 8-ը գտնվում են Բենիդորմում

Դեմոգրաֆիա

1857188719101930195019911996200120052010
3,7203,1833,4983,11325,54442,44250,04451,87367,49271,198

Կլիմա

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բենիդորմում
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)15161819222629302823191623
միջին նվազագույնը (°C)667912161920171410713
տեղումների քանակը (մմ)313948435437274976865245587

Հեռավորությունը Բենիդորմից

ՔաղաքՀեռավորություն կմ-ով
Մադրիդ372
Սևիլյա531
Մուրսիա107
Բիլբաո576
Բարսելոնա373
Սարագոսա353
Պալմա266
Ալիկանտե37
Վալենսիա106
Մալագա429[2]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիդորմ» հոդվածին։